Jump to content

Տերտեր Երևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերտեր Երևանցի
Ծնվել է1290-ական թվականներ
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է1350-ական թվականներ
Վախճանի վայրՂրիմ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն

Տերտեր Երևանցի (13-րդ դար, Երևան - 14-րդ դար, Ղրիմ), 14-րդ դարի հայ գրող և գրիչ։ Հայտնի երևանցի բանաստեղծներից առաջինը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեղենյաց վանական համալիրի ավերակները

Ենթադրաբար ծնվել է 1290 և 1300 թվականների միջև երևանյան հոգևորական Սարգիսի և նրա կին Գոհար-Մելիքի ընտանիքում[2]։ Կրթությունը ստացել է 1310—1320-ական թվականներին Բջնիից ոչ հեռու գտնվող Թեղենյաց վանքում վարդապետ Հակոբի ղեկավարությամբ[3][4][5][6]։ Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի ծանր սոցիալական պայմաններից ելնելով՝ 1330-ական թվականների սկզբում լքեց հայրենի եզերքը և տեղափոխվեց Ղրիմ. մնացած ողջ կյանքն անցկացրեց թերակղզու տարբեր քաղաքներում և հարևան մարզերում[5]։

Հայտնի է, որ 1336 թվականին Սուրխաթում արտագրել է «Ժողովածու քարոզից Վարդանայ Այգեկցւոյ»[7]), «Քարոզգիրք Վարդանայ Այգեկցւոյ»[8]) և «Ժողովածու խրատուց»[9])[5][10], հետո տեղափոխվեց Ազակ (Ազով), որտեղ աշխատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում[11]։ 1341 թվականին Ազակում ևս մեկ անգամ արտագրեց «Ժողովածու քարոզից Վարդանայ Այգեկցիոյ»[5][10][12]։ Գրել է նաև պոեմներ, արտագրված ձեռագրերը հարստացրել է հիշատակող գրառումներով և ոչ մեծ ինքնակենսագրական բանաստեղծություններով, որոնցում, որպես կանոն, գովերգում է Երևանը՝ անվանելով այն «Արարատի ստորոտում պատվարժան քաղաք», «Խոր Վիրապի և Էջմիածնի հարևան» և այլն[10][13]։ Իր հիշատակարաններից մեկում նկարագրում է իր ճամփորդությունը հարազատ Երևանից Վրաստանով, իսկ այնուհետև ծովով դեպի Կաֆա, իսկ այնուհետև Ազակ[2][14]։ Մահացել է 1350 և 1360 թվականների միջակայքում[3][6]։

Նրա ստեղծագործություններում, ինչպես և դարաշրջանի հայկական պոեզիայում ընդհանրապես, հատուկ տեղ ունի ձևով դրամատիկ պոեմը գինու, իմաստունի և խաղողի բանավիճային խոսքը[1][3][5][15]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված ինքնակենսագրական բանաստեղծությունից.

Յերկրէն եկի այն Հայաստան,
Ի քաղաքեն այն պատուական,
Որ անունն է Երևան
Ու Վիրապին ու Էջմիածնին է հարևան,
Ի լեռն ի մաւտ Սարարադեան,
Անդր, որ տապանն է մեծ Նոյան,
Ու նշխարն ի նեսն է մեր նախնեան:


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Լուրեր Մայր Հայենիքից // Միջնադարյան նորահայտ երկեր. — № 3.
  2. 2,0 2,1 Фомичев Н. Некоторые данные о культовых сооружениях и религиозной жизни средневекового города Азака—Таны в XIV—XV вв. // Очерки истории Азова: Выпуск 2. — 1994. — С. 5-18.
  3. 3,0 3,1 3,2 История армянского народа. Том III: Армения в эпоху развитого феодализма (с середины IX по середину XIV вв.) / отв. ред. Аракелян Б.. — Ер.: изд-во АН АрмССР, 1976. — С. 865—866.
  4. Սարգսյան Գ. Արձանագրություն Թեղենյաց վանքից // Հայկական ՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բանբեր. — 1977. — № 8. — С. 100-107.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Պետրոսյանց Վ. Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն // Հայկական ՍՍՀ պատմա-բանասիրական հանդես. — 1982. — № 1. — С. 121-129.
  6. 6,0 6,1 Պետրոսյանց Վ. Թեղենյաց վանքը և նրա առաջնորդները // «Էջմիածին». — 1977. — № 8. — С. 48-52.
  7. Մատենադարան, ձեռագիր թիվ 1654
  8. Մատենադարան, ձեռագիր թիվ 8029
  9. Մատենադարան, ձեռագիր թիվ 8281
  10. 10,0 10,1 10,2 Хачикян Л. Памятные записи армянских рукописей XIV века. — Ер.: изд-во АН АрмССР, 1950. — С. 286—289, 321.
  11. Волков И. Хачкар из Темрюкского музея (наблюдения о влиянии армянской диаспоры на городскую культуру Золотой Орды) // Армяне Северного Кавказа: [Сб. ст.]. —Краснодар, 1995.
  12. Մատենադարան, ձեռագիր թիվ 8030
  13. Сарксян Е. Упоминание о старом Ереване у армянских библиографов // «Эчмиадзин». — 1983. — № 1. — С. 37-42.
  14. Осипян О. Возникновение армянских торговых колоний во Львове и Каменце-Подольском и их роль в торговле со странами Причерноморья и Восточного Средиземноморья во второй половине XIII — первой половине XV в // Studia Historica Europae Orientalis: Выпуск 5. — 2012. — С. 53-83.
  15. Гоян Г. 2000 лет армянского театра. Том второй: Театр средневековой Армении. — М.: «Искусство», 1952. — С. 336.