Ազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազով (այլ կիրառումներ)
Քաղաք
Ազով
Азов
Դրոշ Զինանշան

Թանգարան Ազովում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1067 թ.
Տվյալ կարգավիճակում1708 թվականից
Մակերես66,2 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն 83 000 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+7 86342
Փոստային դասիչ346780-346783, 346787, 346789, 346799
Ավտոմոբիլային կոդ61, 161
Պաշտոնական կայքgorodazov.ru(ռուս.)
Ազով (Ռուսաստան)##
Ազով (Ռուսաստան)

Ազով, քաղաք Ռուսաստանի Ռոստովի մարզում, նավահանգիստ Դոն գետի ափին։

Հիմնադրվել է հին հունական Տանաիս քաղաքի (մ.թ.ա. 3-րդ դար-մ.թ. 5-րդ դար) տեղում (այդ քաղաքը կոչվել է Տանաիս (այժմ՝ Դոն) գետի անունով)։ 10-րդ դարում մտել է Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ 1067-ին զավթել են պոլիվցիները և անվանել Ազակ, որը ձևավորվելով դարձել է Ազով։ Ենթադրվում է, որ քաղաքը կոչվել է, այն գրավելու ժամանակ սպանված պոլովցի Ազում (Ազուֆ) իշխանի անունով։ 13-րդ դարից եղել է թաթարական, 1471-ին՝ թուրքական ամրոց. 1774-ից Ռուսաստանի կազմում է[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ազով` մարզայինային ենթակայության քաղաք է, որը գտնվում է Ռոստովի մարզի հարավ-արևմութքում, Դոն գետի ձախ ափին, Տագանրոգի ծոցից 12.5 կիլոմտրի հեռու։ Մարզկենտրոնից` Դոնի Ռոստով քաղաքից 35 կիլոմերտ հեռու։ Քաղաքի տարածքը 66.2 կմ2

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի մնացորդներ
Ռուսական բանկի հուշադրամ, 2008 թ. 10 ռուբլի

Ազովը գտնվում է Դոնի և նրա վտակ Ազովկի գետի ափին, Ազովի ծովի Տագանրոգի ծոցից 15 կմ վրա։ Դարերից ի վեր քաղաքը ստրատեգիական նշանակություն է ունեցել, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա պատմության վրա։ Պատմությունից հայտնի է քաղաքի տարածքում բնակված այնպիսի ժողովրդների մասին ինչպես կիմմերներն են, սկյութները, սարմատները։ Սկյութների ժամանակաշրջանում Հյուսիսային Մերձազովյան շրջաներում առաջացել են բազմաթիվ բնակավայրեր, որոնք հետագայում մեծ դեր են խաղացել շրջանի զարգացման և վերականգնման վրա։ Դրանցից է նաև Տագանրոգի բանկավայրերը, Էլիզաբեթի ամրոցը, հունական Մեծ գաղութը, բոսպորյան Տանաիս քաղաքը և այլք։ 1559 թվակյանին Ազովը պաշարել է Դմիտրի Վիշնեվեցկին։ 1637 թվականի դոնի և զապարոժեի կազակները գրավել են Ազովը և զավթած է եղել մինչև 1642 թվականը(այսպես կոչված Ազովյան պաշարում)։ 1695-1695 թվականներին կազակները մասնակցել են Ազովյան արշավանքներին, որի արդյունքում Ազովն անցել է Ռուսաստանին։ 1709 թվականից Ազովը դարձել է նահանգային քաղաք։ 1711 թվականի պրուտական արշավանքի ժամանակ, շրջափակման արդյունքում հանձնվել է։ Պրուտական խաղաղության կնքման արդյունքում Ռուսաստանը օսմանյան կայսրության է զիջում Ազովը։ 1735-1739 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1736 թվականին ամրոցը գրավվում է գեներալ Լասսի կողմից։ 1739 թվականին Բելգրադի պայմանագրի կրկին վերադարձվել է օսմանյան կայսրությանը, սակայն պայամանագրի համաձայն քանդվել է ողջ պաշտպանիչ ամրությունները։ 1769 թվականի մարտին, ռուս-թուրքական պատերազմի սկզբին, քաղաքը կրկին գրավվել է Վոլոգոդյան գնդի և Դոնի կազակների կողմից` դրանից հետո քաղաքը ընդմիշտ մնաց Ռուսաստանի կազմում։ 1775 թվականից Ազովը դարձավ Ազովյան նորաստեղծ վարչական մարզի կենտրոն։ 1782 թվականից երբ վարչական կենտրոնը տղափախվեց Եկատիրինոսլավ, Ազովը կրկին դարձել է ամրոց, 1810 թվականի մարտի 31-ից դարձել է Եկատիրինոսլավի արվարձան, իսկ 1888 թվականից քաղաքը միացվել է Դաոնսկի Շրաջանի Բանակին և անցել է կազակների կառավարմանը։ XIX դարի վերջին գյուղում եղել է չորս արական գիմնազիա, ինչպես նաև կանանց և տղամարդկանց ուսումնարան, առևտուրը զգալիորեն անկում է ապրել։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլման չափավոր ցամաքային է։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -4°С է, հուլիսինը` +22°С +24°С՚: Տարեկան միջին տեղումները 400-650 մմ է՚ Բնորոշ է ջերմաստիճանի ավռավելոսւթյամբ, ղոնավության պակասով։

Ազովի կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանիշ Հունվ Փետ Մարտ Ապրիլ Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ Տարեկան
Միջին մաքսիմալ °C -0.9 0.3 6.2 16.3 22.8 26.5 28.7 27.9 22.5 14.6 7.5 2.5 14.6
Միջին մինիմում °C -7.2 -6.4 -1.3 6.4 12.3 16.3 18.1 16.8 11.9 5.8 1.4 -2.9 5.9
Տեղումների քանակը մմ 47 37 31 43 53 67 51 37 36 30 46 61 539
Ջրի ջերմաստիճամնը °C 1 0 3 9 19 23 25 24 18 12 5 2 12

Եղբայրական քաղաքներ և համագործակցող քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Եղբայրական քաղաքներ Կապի հաստատման տարեթիվ
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Ագլանձիա[2] 1990
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիլլիկոտի[2] 1993
Թուրքիա Թուրքիա Անթալիա[3] 1995
Ռուսաստան Ռուսաստան Կիզլյար[2] 1997
Ռուսաստան /Ուկրաինա Ռուսաստան/Ուկրաինա Թեոդոսիա[2] 2007
Ռուսաստան Ռուսաստան Սալեխարդ[2] 2007
Ռուսաստան Ռուսաստան Լազարևյան շրջան քաղաք Սոչի [2] 2008

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 11-12 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Международная ассоциация «Породненные города»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2 
  3. О деятельности города Азова в сфере международного и межмуниципального сотрудничества // Официальный сайт Gorodazov.ru

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://meteoinfo.ru/climate/klimatgorod/1672-1246618396
  2. http://www.svali.ru/catalog/73/34723/index.htm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123