Սալեխարդ
Jump to navigation
Jump to search
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1595 թ. | ||||
Մակերես | 19 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մետր | ||||
Բնակչություն | ▲51 188 մարդ (2021) | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 34922 | ||||
Փոստային ինդեքսներ | 629000 | ||||
Պաշտոնական կայք | salekhard.org | ||||
| |||||
Սալեխարդ, (մինչև 1933 թվականը՝ Օբդորսկ), քաղաք, Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգի կենտրոնը։ Գտնվում է Ռուսաստանի Տյումենի մարզում։ Գետային նավահանգիստ է Օբի աջ ափին, Հյուսիսային բևեռային շրջագծի մոտ։ Ամռանը գետային տրամվայով, ձմռանը ավտոբուսով կապված է Օբի մյուս ափին գտնվող Լաբիտնանգի երկաթուղային կայարանի հետ։ Բնակչությունը կազմում է ▲51 188 մարդ (2021)։ Կան ձկան պահածոների, կաթի գործարաններ, տնաշինական կոմբինատ, շինարարական դետալների արտադրություն։ Անտառանյութի փոխաբեռնման բազա է։ Ունի տեխնիկում, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, ժողովրդական ստեղծագործության տուն։ Հիմնադրվել է 1595 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 117)։ ![]() |
|