Ազովյան արշավանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազովյան արշավանքներ 16951696, Պետրոս I կազմակերպած արշավանքներ, որոնք ձեռնարկվեցին Ռուսաստանի համար դեպի Սև ծով ելք բացելու նպատակով։ Առաջին արշավանքը (1695 թվականի մարտ- սեպտեմբեր) անհաջողությամբ վերջացավ՝ բանակի և նավատորմի թերի պատրաստության պատճառով։ Երկրորդի ժամանակ (1696 թվականի ապրիլհուլիս), ծովից և ցամաքից ենթարկվելով ռմբակոծության և չդիմանալով ռուսական զորքերի գրոհին, հուլիսի 19-ին թուրքական Ազով ամրոցն անձնատուր եղավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 123 CC-BY-SA-icon-80x15.png