Տանաիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2017

Տանաիս (հունարեն Tauatg, Tdvatg), հին քաղաք Տանաիսի (այժմ՝ Դոն) գետաբերանում։ Հիմնադրել են Բոացորի թագավորության հույները՝ մ․թ.ա․ 3-րդ դար։ Եղել է Բոսպորի հույների և մերձազովյան ու մերձդոնյան տափաստաններում բնակվող ցեղերի միջև առևտրի կարևոր կենտրոն։ Մ․թ․ա․ 1-ին դարի վերջում Տանաիսը ավերել է Բոսպորի թագավոր Պոլեմոնոսը, սակայն շուտով վերականգնվել է։ Ծաղկման է հասել 2-րդ—3-րդ դարի 1-ին կեսին։ 240-ական թվականներին լիովին ավերել են գոթերի միության մեջ մտնող ցեղերը։ 4-րդ դարի 2-րդ կեսին վերականգնված Տանաիսը եղել է աննշան բնակավայր և գոյատևել է մինչև 5-րդ դարի սկիզբը։ Տանաիսում պեղումներ են կատարվում 19-րդ դարի կեսից (կանոնավորապես՝ 1955 թվականից)։ 1961 թվականին Տանաիսի տեղում ստեղծվել են հնագիտավայր, արգելավայր և թանգարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 561 CC-BY-SA-icon-80x15.png