Յուրի Այխենվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Այխենվալդ
Ծնվել էնոյեմբերի 16, 1928(1928-11-16)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 28, 1993(1993-06-28) (64 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և իրավապաշտպան
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ
ԶավակներAlexandra Aikhenvald?

Յուրի Այխենվալդ (ռուս.՝ Юрий Айхенвальд, նոյեմբերի 16, 1928(1928-11-16), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 28, 1993(1993-06-28), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, հուշագիր, իրավապաշտպան:

Յուրի Այխենվալդի պապը` գրաքննադատ, հրապարակախոս, փիլիսոփա Յուլի Այխենվալդը, 1922 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է ռուս մշակույթի նշանավոր գործիչների խմբի կազմում: Հայրը՝ Ալեքսանդր Այխենվալդը, 1933 թվականից բանտարկվել է, ապա գնդակահարվել 1941 թվականին: 1938 թվականին ձերբակալվել է մայրը, բռնաճնշումների են ենթարկվել նրա հարազատներից շատերը:

Յուրի Այխենվալդը, 1947 թվականին ընդունվելով մանկավարժական ինստիտուտ, 1949 թվականին ձերբակալվել է «հակախորհրդային խոսքերի համար», 10 տարով աքսորվել է Կարագանդա: Աքսորում կրկին ձերբակալվում է 1951 թվականին «ահաբեկչական խոսքերի համար», 1952-1955 թթ. գտնվել է Լենինգրադի բանտի հոգեբուժական հիվանդանոցում:

Վերականգնվելուց հետո ավարտել է մանկավարժական ինստիտուտը, 1957-1968 թթ. գրականություն է դասավանդել դպրոցի բարձր դասարաններում: Հրապարակվել է 1957 թվականից: 1960 թվականից Այխենվալդը և նրա բնակարանը, ուր մշտապես հավաքվում էին ազատական հայացքների տեր մտավորականները, եղել է պետանվտանգության աշխատակիցների սևեռուն ուշադրության նելւբո: 1968 թվականին նա ստորագրել է Գինզբուրգի և Յուրի Գալանսկովի դատավարության դեմ գրված բողոքի նամակը, ինչի համար վտարվել է դպրոցից: Հետո վերականգնվել է, բայց այլևս դպրոցում չի աշխատել, եղել է ազատ գրող, գրական և թատերական քննադատ, թարգմանիչ, մշակույթի պատմաբան: 1975 թվականին դատախազությունում հարցաքննության ժամանակ սրտի ծանր կաթված է տարել: Թաղված է Դոմոդեդովոյի գերեզմանոցում[1]:

Յուրի Այխենվալդտ հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստվածաշնչի մեկնիչը; Նկարչի մահը; «Դանիել-կալանավորը...»; Երգիծանք մեր քաղքենիների մասին; «Ճերմակ ֆոնին սև է ձյունը...»; Էմիգրանտը; «Զարմանալի ժողովուրդ են երազողներն աշխարհում...»; Վագանկովյան հրաշքը; Համլետը 1937 թվականին; «Տանտիրուհուս ատում եմ ես...»: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 39-56: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 37-38: