Յուրի Գալանսկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Գալանսկով
Ծնվել էհունիսի 19, 1939(1939-06-19)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1][2] (33 տարեկանում)
Վախճանի վայրԲարաշևո (գյուղ, Տենգուշևսկի շրջան), Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և լրագրող
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտ

Յուրի Գալանսկով (ռուս.՝ Юрий Тимофеевич Галансков, հունիսի 19, 1939(1939-06-19)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 1972(1972-11-04)[1][2], Բարաշևո (գյուղ, Տենգուշևսկի շրջան), Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ:

Եղել է հակաբռնության հետևողական կողմնակից: 1960-1961 թվականներին հանդես է եկել «Համընդհանուր զինաթափման կողմնակիցների համաշխարհային միություն» ստեղծելու նախաձեռնությամբ և նույնիսկ ապագա կազմակերպության համար գրել է ծրագրի նախագիծ: 1961 թվականին ընդգրկվել է ինքնահրատի (սամիզդատ) «Ֆենիքս» ժողովածուն հրատարակողների խմբում: 1965 թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցել է «հրապարակայնության հանրաքվեին» Մոսկվայում: 1967 թվականի հունվարի 19-ին ձերբակալվել է: 1968 թվականի հունվարի 12-ին դատապարտվել է 7 տարվա խիստ ռեժիմով ճամբարային բանտարկության: Պատիժը կրել է Մորդովիայի 17-ա ճամբարում: Մահացել է ճամբարի հիվանդանոցում արյան վարակումից, վիրահատությունից հետո[3]:

Յուրի Գալանսկովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասրենի; Առավոտ; Պատերազմ; Մարդկային մանիֆեստ; Արդարության արյունոտ շուրթերը: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 59-76: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 57: