Հայրեր և զավակներ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրեր և զավակներ
Отцы и дѣти
Otsy1880.jpg
Հեղինակ Իվան Տուրգենև
Տեսակ գրական ստեղծագործություն
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու ռուսերեն
Կերպար(ներ) Եվգենի Վասիլևիչ Բազարով, Արկադի Նիկոլաևիչ Կիրսանով և Պավել Պետրովիչ Կիրսանով
Ստեղծման տարեթիվ 1860
Նկարագրում է Ռուսական կայսրություն
Նախորդ Նախօրեին
Հաջորդ Smoke
Երկիր Ռուսաստան
Հրատարակիչ Русский вестник
Հրատարակման տարեթիվ 1862
ԳՄՍՀ 978-2-07-034487-1
OCLC 297505516
Վիքիքաղվածք Հայրեր և զավակներ
Fathers and Sons (novel) Վիքիպահեստում

Հայրեր և զավակներ (ռուս.՝ Отцы и дети), Իվան Տուրգենևի վեպերից, հրատարակվել է 1862 թվականին[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Վասիլևիչ Բազարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհիլիստական ուղղության ներկայացուցիչ, չի ընդունում հասարակության մեջ ընդունված ոչ մի արժեք։ Բազարովը ծնվել է գնդի բժիշկ Վասիլի Բազարովի և ազնվականուհի Արինա Վլասևնայի ընտանիքում։ Սովորել է բժշկություն՝ գնալով հոր ճանապարհով։ Համալսարանում Բազարովը ծանոթանում և ընկերանում է Արկադի Նիկոլաևիչ Կիրսանովի հետ։ Շուտով նրանք միասին մեկնում են Կիրսանովի կալվածք, որտեղ Բազարովը ծանոթանում է Արկադիի հոր՝ Արկադի Նիկոլաևիչ Պետրովիչի և հորեղբոր՝ Պավել Պետրովիչի հետ։ Կյանքի նկատմամբ տարբեր տեսակետներ ունենալու պատճառով նա հակասություն է ունենում Պավել Պետրովիչի հետ։

Այնուհետև Բազարովը սիրահարվում է Աննա Սերգեևնա Օդինցովային։ Օդինցովայի հանդեպ սերը փոխում է նրա նիհիլիստական հայացքները, նա սկսում է «հավատալ» սիրուն։ Դրանից հետո Բազարովը մեկնում է իր ծեր ծնողների մոտ, մնում այնտեղ մեկ շաբաթ և կրկին վերադառնում Կիրսանովների տուն։ Այնտեղ սեթևեթում է Ֆենիչկայի հետ, դուելի ժամանակ վիրավորում Պավել Պետրովիչ Կիրսանովին։

Բազարովը վերադառնում է հոր մոտ, որտեղ սկսում է բժշկությամբ զբաղվել և օգնել հիվանդ մարդկանց։ Հիվանդին օգնելու ժամանակ վարակվում է տիֆով և մահանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turgenev Ivan (1941)։ The best known works of Ivan Turgenev; including Fathers and sons, Smoke and nine short stories։ Greystone Press 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են