Նախօրեին (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախօրեին
ռուս.՝ Накануне
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԻվան Տուրգենև
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1859
ՏեսարանՌուսական կայսրություն
ԿերպարներԵլենա Նիկոլաևնա Ստախովա
Հրատարակվել է1860
ՆախորդԱզնվականների բույնը
ՀաջորդՀայրեր և որդիներ
 On the Eve

Նախօրեին (ռուս.՝ «Накануне»), Իվան Տուրգենևի վեպերից, գրված 1860 թվականին։

Վեպի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականների երկրորդ կեսին լիբերալ-դեմոկրատական հայացքների տեր Տուրգենևը, մերժելով հեղափոխական հայացքների տեր հասարակ մարդկանց, սկսեց մտածել մի նոր հերոսի ստեղծման մասին, որի դիրքորոշումը հակամարտության մեջ չի լինի իր հետ, ավելի շատ ձգտումներով, սակայն ավելի շատ լինի հեղափոխական, որպեսզի ծաղրի առարկա չդառնա «Սովրեմեննիկ» ամսագրի գործընկերների համար[1]։

Ռուս հասարակությունում անխուսափելի սերնդափոխության հասկացությունը, հստակ երևացող «Ազնվականների բույնը» վեպի առաջաբանում, Տուրգենևի մոտ առաջացել էր դեռ «Ռուդինի» աշխատանքների ժամանակ։

Ես պատրաստվում էի գրել Ռուդինը, սակայն այն խնդիրը, որը ես փորձում էի կատարել «Նախօրեին» վեպում, երբեմն հայտնվում էր իմ առաջ։ Գլխավոր հերոսուհու, Ելենայի կերպարը բավականին հստակ ուրվագծվել էր իմ երևակայության մեջ, սակայն պակասում էր միայն հերոսը, որին Ելենան կարող էր նվիրվել։

1855 թվականին Տուրգենևի Մցենսկի թաղամասի հարևանը, կալվածատեր Վասիլի Կարատեևը, ուղևորվելով Ղրիմ որպես ազնվական սպա, գրողին թողել էր ինքնակենսագրական վեպի ձեռագիրը, թույլ տալով, որպեսզի նա իր հայեցողությամբ տնօրինի այն։ Վեպում ներկայացվում էր հեղինակի և մի աղջկա սիրո մասին, որը նրա փոխարեն նախընտրեց Մոսկվայի համալսարանում սովորող բուլղարացի մի ուսանողի։ Ավելի ուշ մի շարք երկրների գիտնականներ հաստատեցին այս հերոսի նախատիպը։ Այդ մարդը Նիկոլայ Կատրանովն էր։ Նա Ռուսաստան էր եկել 1848 թվականին և ընդունվել Մոսկվայի համալսարան։ Այն ամենից հետո, երբ 1853 թվականին սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, իսկ բուլղարացի երիտասարդների շրջանում արթնանում է հեղափոխական ոգին, Կատրանովը իր ռուս կնոջ՝ Լարիսայի հետ վերադառնում է հարազատ քաղաք Սվիշտով։ Սակայն նրա պլանները խախտեց արագ զարգացող թոքախտը, և նա այդ նույն տարվա մայիսին Վենեցիայում բուժման ընթացքում մահանում է[1]։

Կարատեևը, նախազգալով իր մահը, երբ հանձնում էր ձեռագիրը Տուրգենևին, պատերազմից չվերադարձավ, Ղրիմում մահանալով տիֆից[2]։ 1858-1859 թթ. ձմռանը վերադառնալով տուն Սպասկոյե-Լուտովինովո, Տուրգենևը վերադարձավ այն գաղափարներին, որոնք մեկ տարի նրան կապել էին Կարատեևի հետ, և հիշեց ձեռագրի մասին։ Վերցնելով հանգուցյալ հարևանի տված սյուժեն, նա սկսում է գեղարվեստական մշակումը։ Օրիգինալ ստեղծագործությունից միայն մի դրվագ պահպանվեց վեպի վերջնական դրվագում, դա դեպի Ցարիցինո ուղևորությունն էր[2]։ Այս աշխատանքում նրան օգնում է իր ընկերը՝ գրող և ճանապարհորդ Եգոր Պավալևսկին, որը քաջածանոթ էր Բուլղարիայի ազատագրական շարժման մանրամասներին և անձամբ հրապարակեց էսսեներ 1853 թվականին Բալկաններ ուղևորության մասին։ «Նախօրեին» վեպի վրա աշխատանքը շարունակվեց Սպասկոյե-Լուտովինովոյում, արտերկրում, Լոնդոնում և Վիշիյում մինչ 1859 թվականը, երբ հեղինակը տարավ ձեռագիրը Մոսկվա, «Ռուսական պարբերական» հրատարակչություն[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է երկու երիտասարդ մարդկանց՝ գիտնական Անդրեյ Բերսենյովի և քանդակագործ Պավել Շուբինի վիճաբանությամբ, որի թեման բնությունն էր և մարդկանց դերը բնության մեջ։ Այնուհետև ընթերցողը ծանոթանում է ընտանիքի հետ, որտեղ ապրում էր Շուբինը։ Նրա հորաքրոջ՝ Աննա Վասիլևնա Ստախովայի ամուսինն ամուսնացել է նրա հետ փողերի համար, նրան չի սիրում և կապվում է գերմանուհի այրի Ավգուստինա Խրիստիանովնայի հետ, որը նրան թալանում է։ Շուբինն այս ընտանիքում ապրում է արդեն 5 տարի, մոր մահից հետո, և զբաղվում է իր արվեստով։ Նա սիրահարված է Ստախովների դստերը՝ Ելենային, սակայն տեսադաշտից բաց չի թողնում նաև նրա 17-ամյա ուղեկցորդուհուն՝ Զոյային։

Ելենա Նիկոլաևնան, 20-ամյա մի գեղեցկուհի, մանկությունից բոլորից տարբերվում էր բարությամբ և երազկոտ հոգով։ Նրան գրավում է հիվանդ և քաղցած մարդկանց, ինչպես նաև կենդանիներին օգնելու հնարավորությունը։ Այս ամենի հետ մեկտեղ նա դրսևորում է ինքնուրույնություն և ապրում իր ուղեղով, սակայն դեռ չի գտել իր կողակցին։ Շուբինը նրան չի գրավում իր փոփոխականության ու անկայունության շնորհիվ, իսկ Բերսենյովը նրան հետաքրքրում է իր խելքով և համեստությամբ։ Հետո Բերսենյովը ծանոթացնում է նրան իր ընկերոջ՝ բուլղարացի Դմիտրի Նիկանորովիչ Ինսարովի հետ։ Ինսարովն ապրում է իր հայրենիքը թուրքական տիրապետությունից ազատագրելու գաղափարով, ինչն էլ գրավում է Ելենային։ Առաջին հանդիպումից հետո Ելենան Ինսարովին չհավանեց, սակայն ամեն ինչ փոխվում է Ցարիցինոյի դեպքից հետո, երբ Իսարովը պաշտպանում է Ելենային մի հարբեցողի ոտնձգությունից, նետելով նրան լճակը։ Այդ ամենից հետո Ելենան իր օրագրում խոստովանում է, որ սիրում է բուլղարացուն, սակայն շուտով պարզվում է, որ նա մտադրված է մեկնել։ Իր հերթին էլ Ինսարովը պատմում է Բերսենյովին որ մեկնելու է, քանի որ չի պատրաստվում հրաժարվել հայրենիքի հանդեպ իր պարտքից հանուն անձնական զգացմունքների, որի մասին Ելենան իմանում է Անդրեյից։ Ելենան ուղևորվում է Դմիտրիյի մոտ և խոստովանում է իր սիրո մասին։ Այն հարցին, թե կհետևի Ելենան նրան ամենուրեք, հնչում էդրական պատասխան։ Այդ ամենից հետո Ելենան և Դմիտրին կապվում են միմյանց հետ Բերսենյովի միջոցով, սակայն միևնույն ժամանակ Ինսարովի հայրենիքից գալիս են մտահոգիչ նամակներ, և նա լրջորեն պատրաստվում է հեռանալ։ Օրերից մի օր Ելենան ինքն է գնում նրա մոտ։ Երկար և թեժ որոշումից հետո նրանք որոշում են ամուսնանալ։ Այդ նորությունը ծնողների համար մեծ հարված է դառնում, սակայն նա ամեն դեպքում մեկնում է ամուսնու հետ։

Հասնելով Վենետիկ, Դմիտրին և Ելենան սպասում են ծեր նավաստի Րենդիչի ժամանմանը, որը պետք է նրանց տեղափոխի Սերբիա, որտեղից էլ պետք է ճամփա ընկնեն դեպի Բուլղարիա։ Սակայն Ինսարովը հիվանդ էր և տաքություն ուներ։ Տանջված Ելենան մղձավանջ է տեսնում, և արթնանալով հասկանում է, որ Դմիտրին մահվան շեմին է։ Րենդիչը չի հասցնում նրան կենդանի տեսնել, սակայն Ելենայի խնդրանքով նրան օգնում է ամուսնու մարմինը հասցնել հայրենիք։ Երեք շաբաթ անց Աննա Ստախովան ստանում է դստեր նամակը, որտեղ գրված է, որ նա ուղևորվում է Բուլղարիա՝ իր նոր հայրենիք, և երբեք տուն չի վերադառնալու։ Հետագայում Ելենայի հետքերը կորում են, ըստ շրջանառվող լուրերի նրան տեսել են բանակում, որպես բուժքույր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лебедев Ю. Тургенев. Жизнь замечательных людей. — М.: Молодая гвардия, 1990. — 608 с. — ISBN 5-235-00789-1.
  2. 2,0 2,1 2,2 Предисловие к собранию романов в издании 1880 г.
  3. Новиков В. И. Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XIX века. — М.: Олимп «ACT», 1996. — 832 с. — ISBN 5-7390-0293-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Новиков В. И. Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XIX века. — М.: Олимп «ACT», 1996. — 832 с. — ISBN 5-7390-0293-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]