Մումու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մումու
Муму
TaburinTurgenev.jpg
Տեսակվիպակ և գրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԻվան Տուրգենև
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1852
Հրատարակություն1854
Mumu (Turgenev)

Մումու (ռուս.՝ Муму), ռուս գրող Իվան Տուրգենևի պատմվածքներից, որը գրվել է 1852 թվականին: Ստեղծագործության հիմքում ընկած է իրական դեպք, որը տեղի է ունեցել գրողի մոր՝ Վարվարա Պետրովնայի Մոսկվայի տանը[1]: Առաջին անգամ լույս է տեսել 1854 թվականին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի տներից մեկում ապրում է մի կին, շրջապատված բազմաթիվ ծառաներով: Նրա ծառաների թվում առանձնանում է պահակ Գերասիմը, որը բարձրահասակ էր (մոտ 195 սմ) և դյուցազնի կազմվածքով, սակայն ի ծնե խուլ ու համր էր: Նա եկել էր գյուղից և երկար ժամանակ է արդեն կարոտում է իր հայրենի տանը, սակայն աստիճանաբար հարմարվեց քաղաքի կյանքին: Նա ջանասեր աշխատող է և բակում միշտ կարգ ու կանոն է: Տվյալ պահին տան բնակիչները սկսում են նկատել, որ Գերասիմը համակրում է 28-ամյա լվացարարուհի Տատյանային: Նրա սիրատածումները հուզիչ են և հարցը հասնում է արդեն ամուսնության: Գերասիմը միայն սպասում է, երբ պատրաստ կլինի իր նոր վերարկուն, որպեսզի պատշաճ տեսքով հանդիպի օրիորդին և խնդրի նրա ձեռքը: Օրիորդը, նկատելով հարբած Կապիտոնի վարքագիծը, հանկարծ որոշում է, որ նրան կուղղի միայն ամուսնությունը և մատնացույց է անում Տատյանային: Գավրիլի ծառայապետը, իմանալով այդ մասին, վախենում է: Նա հասկանում է, որ Գերասիմի պատասխան արձագանքը կարող է լինել անկանխատեսելի: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկեցին Տատյանային հարբած ձևանալ և այդպես անցնել դռնապանի դիմացով: Այդ հնարքը գործեց, Գերասիմը ամբողջ օրը նստեց իր սենյակում և որոշեց չմիջամտել ուրիշի երջանկությանը:

Մեկ տարի անց Տատյանան Կապիտոնի հետ գյուղ է գնում: Գերասիմը, հրաժեշտ տալով նրանց Ղրիմի կամրջի մոտ, տուն գալու ճանապարհին հանում է ջուրն ընկած փոքրիկ շանը և տուն է բերում, կերակրում է նրան ու անվանում Մումու (այն քիչ բառերից է, որը նա կարող է արտասանել): Ժամանակի ընթացքում Մումուն վերածվում է համակրելի շան, որը բակում բոլորին վստահությամբ էր վերաբերվում և սիրում էր միայն Գերասիմին: Տիկինը ամենավերջինն է իմանում նրա գոյության մասին: Նա փորձում է լավ հարաբերություններ հաստատել նրա հետ, սակայն ոչինչ չի ստացվում: Պահանջում է, որ հենց այսօրվնից նա այստեղ այլևս չլինի: Գավրիլան, որին հասցեագրված էր այդ հրամանը, փորձում էր կատարել այն: Սկզբում նրան վաճառեցին, սակայն օրեր անց նա պարանը վզին կրկին վերադարձավ Գերասիմի մոտ: Այդ ժամանակ ծառան բացատրում է, որ տիկինը դժգոհում է: Գերասիմը պատասխանում է, որ անձամբ կլուծի այդ հարցը: Մեկ ժամ անց Գերասիմը շան հետ միասին դուրս է գալիս առանձնասենյակից: Դռնապանը շանը տանում է պանդոկ և նրա համար պատվիրում մսով ապուր: Այնուհետև նրանք միասին գնացին Ղրիմի կամուրջ, այնտեղ նստեցին նավակ: Երբ արդեն նրանք Մոսկվայից շատ հեռու էին, Գերասիմը կատարեց տիկնոջ հրամանը՝ շանը կուլ տվեց գետի ջուրը, իսկ նա վերադարձավ գյուղ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Липатов П. Е. «Муму» И. С. Тургенева // Творчество И. С. Тургенева. Сборник статей / Редактор-составитель И. Т. Трофимов. — М.: Учпедгиз, 1959. — С. 142. — 575 с.
  2. И. C. Тургенев Муму // Современник. — 1854. — Т. XLIV, № 3. — С. 9—36 (отд. I)