Ազնվականների բույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ազնվականների բույնը
Дворянское гнездо
Ժանր վեպ
Հեղինակ Իվան Տուրգենև
Երկիր Romanov Flag.svg Ռուսաստան
Գրվել է 1856
Հրատարակություն 1859
Նախորդ Ռուդին (վեպ)
Հաջորդ Նախօրեին

Ազնվականների բույնը (ռուս.՝ «Дворянское гнездо»), Իվան Տուրգենևի վեպերից, գրված 1856—1858 թվականներին, առաջին անգամ լույս է տեսել 1859 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում[1]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆյոդոր Իվանովիչ Լավրեցկի (մայրը մահացել է, դաստիարակել է նրա մորաքույր Գլաֆիրան)
  • Իվան Պետրովիչ (Ֆյոդորի հայրը), ապրել է մորաքրոջ մոտ, ապա՝ իր ծնողների, ամուսնացել է մոր սպասուհու՝ Մալանյա Սերգեևնայի հետ)
  • Գլաֆիրա Պետրովնա (Ֆյոդորի մորաքույրը), չամուսնացած կին, բնավորությամբ նման է իր գնչուհի տատին
  • Պյոտր Անդրեևիչ (Ֆյոդորի պապը, հասարակ վարպետ, Ֆյոդորի պապը կոշտ, հանդուգն մարդ էր, նախատատը՝ վրիժառու գնչուհի էր, ոչնչում չէր զիջում ամուսնուն)
  • Սերգեյ Պետրովիչ՝ պետական խորհրդական:
  • Մարիա Դմիտրիևնա Կալիտինա՝ հարուստ այրի, կալվածատիրուհի:
  • Մարֆա Տիմոֆեևնա Պեստովա՝ Կալիտինայի մորաքույրը, պառաված օրիորդ:
  • Վլադիմիր Նիկոլաևիչ Պանշին՝ ազնվական կալվածատեր, հատուկ հանձնարարությունների ղեկավար:
  • Լիզա և Լենոչկա (Մարիա Դմիտրիևնայի դուստրերը):
  • Քրիստափոր Ֆյոդորովիչ Լեմ՝ երաժշտության մեծ ուսուցիչ, գերմանացի:
  • Վարվարա Պավլովնա Կորոբինա (Վարենկա), Լավրեցկու կինը:
  • Միխալևիչ (Ֆյոդորի ընկերը, «Էնտուզիաստ և բանաստեղծ»)
  • Ադա (Վարվարայի և Ֆյոդորի դուստրը)

Վեպի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը ազնվական Ֆյոդոր Իվանովիչ Լավրեցկին է, որը իր բնավորության գծերով նման է Տուրգենևին: Դաստիարակվելել է հայրական տնից հեռու՝ քաղաքից դուրս, մորաքրոջ տանը, քանի որ վաղ հասակում կորցրել էր մորը: Քննադատները հաճախ որպես վեպի սյուժեյի հիմք էին ընդունում Իվան Տուրգենևի մանկությունը, նա ևս դաստիարակվել էր մոր կողմից, որը հայտնի էր իր դաժանությամբ: Լավրեցկին շարունակում է իր կրթությունը Մոսկվայում, և օպերա այցելելու ժամանակ օթյակներից մեկում նկատում է մի աղջկա: Նրա անունը Վարվարա Պավլովնա էր, և Ֆյոդորը խոստովանում է, որ սիրում է նրան ու խնդրում է նրա ձեռքը: Ամուսնանալու ժամանակն էր, և զույգը տեղափոխվում է Փարիզ: Այնտեղ Վարվարա Պավլովնան դառնում է շատ հայտնի և սիրված սրահի ղեկավար, ու սիրավեպ է սկսում մշտական հյուրերից մեկի հետ: Լավրեցկին իմանում է կնոջ սիրավեպի մասին միայն այն ժամանակ, երբ հանկարծակի կարդում է սիրեկանի գրությունը ուղղված Վարվարա Նիկոլայևնային: Իմանալով իր սիրելիյի դավաճանության մասին, նա խզում է իր բոլոր կապերը նրա հետ և վերադառնում է իր հայրենի տուն, որտեղ դաստիարակվել էր: Վերադառնալով տուն Լավրեցկին այցելում է իր իր մորաքրոջ աղջկան՝ Մարիա Դմիտրիևնա Կալիտինային, որն ապրում էր իր երկու դուստրերի՝ Լիզայի և Լենոչկայի հետ:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել են 1915 թվականին Վլադիմիր Գարդինին և 1969 թվականին Անդրեյ Կոնչալովսկին: Խորհրդային ֆիլմերում գլխավոր դերերում խաղում էին Լեոնիդ Կուլագինը և Իրինա Կուպչենկոն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. С. Тургенев Дворянское гнездо // «Современник». — 1859. — Т. LXXIII, № 1. — С. 5—160.