Պավել Կիրսանով
Պավել Պետրովիչ Կիրսանով | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական կերպար |
Հեղինակ | Իվան Տուրգենև |
Ստեղծագործություն | Հայրեր և որդիներ |
Ներկայացված է | Հայրեր և որդիներ |
Սեռ | արական |
Ազգություն | ռուս |
Տարիք | 45 ("«...Արտաքինից քառասունհինգ տարեկանի տեսք ուներ..."») |
Ընտանիք | Նիկոլայ Պետրովիչ Կիրսանով (եղբայր) |
Պավել Պետրովիչ Կիրսանով (ռուս.՝ Па́вел Петро́вич Кирса́нов), Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի գործող անձ։ Վեպում Բազարովի հակառակորդն է, նրա գաղափարական վեճերի հիմնական ընդդիմախոսը։
Կյանքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Պետրովիչը դաստիարակվել էր դեռահասների զինվորական հաստատությունում։ Դառնալով սպա՝ նա մեծ հաջողություն էր վայելում բարձրաշխարհիկ միջավայրում։ Կիրսանովն ինքնավստահ էր, ծաղրասեր և «զվարճալի մաղձոտ»։ Նա դուր էր գալիս կանանց, հեշտությամբ սիրախաղեր սկսում նրանց հետ՝ հարուցելով տղամարդկանց նախանձը։ Քսանութ տարեկանում նա արդեն կապիտան էր, և նրան փայլուն կարիերա էր սպասվում։ Սակայն ամեն ինչ հանկարծակի փոխվում է. պետերբուրգյան բարձրաշխարհիկ միջավայրում Կիրսանովի համար ճակատագրական մի կին է հայտնվում։
Պավել Պետրովիչը սիրահարվում է բարձրաշխարհիկ միջավայրում թեթևամիտ կոկետուհու համբավ ունեցող իշխանուհի Ռ.-ին։ Սակայն Կիրսանովին սերը երջանկություն չի բերում։ Սկզբում նրանց զգացմունքները փոխադարձ էին, բայց շուտով իշխանուհի Ռ.-ն սառչում է Կիրսանովի հանդեպ։ Սակայն այդ խոչընդոտը հերոսին չի կանգնեցնում։ Երկար տարիներ նա ջանում է պահպանել այդ հարաբերությունները, երկար տարիներ այդ մաշող, քայքայիչ կիրքը նրան հանգիստ չի տալիս։
Տանջալից կերպով կապվելով իշխանուհի Ռ.-ին՝ Կիրսանովը նրան երբեք չկարողացավ հասկանալ։ Նրան ապշեցնում էին իշխանուհի Ռ.-ի տարօրինակությունները, անհավասարակշռությունը, ինչ-որ «բաղձալի ու անհասանելի» բան նրա հոգում, որտեղ ոչ ոք չի կարողացել թափանցել։ Քնքուշ հանդիպումներից հետո նա սրտում զգում է միայն «ծվատված ու դառը սրտնեղություն»։ Բաժանվելով իշխանուհի Ռ.-ից՝ Կիրսանովը փորձում է ապրել նախկին, սովորական կյանքով, ինչը, սակայն, նրան չի հաջողվում։ Նա ծերանում է, ճերմակում, սիրախաղերի մասին արդեն չի մտածում։ Շատ չանցած՝ Պավել Պետրովիչն իր եղբոր հետ միասին բնակություն է հաստատում Մարինոյում։ Կյանքի վերջին տարիներին նա տեղափոխվում է Դրեզդեն, որտեղ և իր կյանքն ապրում է միայնության մեջ։
Հերոսի բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակը Կիրսանովին բնութագրում է հետևյալ կերպ. նա ինտելեկտուալ է, սկզբունքային, խորաթափանց, վեհանձն։ Նա հիանում է անգլիացիներով, ունի կամային բնավորություն (չնայած ազատության և հավասարության մասին իր բարձր լիբերալ սկզբունքները մնում են իբրև բառեր, բայց իր ուժեղ բնավորությամբ նա իսկապես Բազարովի արժանի հակառակորդն է)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Е. В. Амелина, Готовимся к экзамену по литературе — Оникс 21 век, 2005. — 0с. ISBN 5-329-01102-7
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|