Պոլինա Վիարդո-Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլինա Վիարդոից)
Jump to navigation Jump to search
Պոլինա Վիարդո-Գարսիա
ֆր.՝ Pauline Viardot
Pauline Viardot-Garcia 3.jpg
Ծնվել է հուլիսի 18, 1821(1821-07-18)[1][2][3][4]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[5]
Մահացել է մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][4] (88 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Իսպանիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, երգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և դաշնակահարուհի
Ամուսին Լուի Վիարդո[7]
Ծնողներ հայր՝ Մանուել Գարսիա
Երեխաներ Պոլ Վիարդո և Լուիզա Էրիտ Վիարդո
Pauline Viardot Վիքիպահեստում

Պոլինա Վիարդո-Գարսիա (ֆր.՝ Pauline Michelle Ferdinande García-Viardot, հուլիսի 18, 1821(1821-07-18)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5] - մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), կոմպոզիտոր և վոկալի ուսուցիչ։ Իսպանացի երգիչ և մանկավարժ Մանուել Գարսիայի դուստրը և աշակերտը, Մարիա Մալիբրանի քույրը։ Ելույթ է ունեցել Եվրոպայի տարբեր թատրոններում, հայտնի է դերերգերից են Ֆիդես («Մարգարեն» Ջակոմո Մեյերբեր), Օրփեոս («Օրփեոս և Էվրիդիկե» Գլյուկ), Ռոզինա («Սևիլյան սափրիչ» Ռոսսինի)։ Պոլինա Վիարդո-Գարսիան իր մոտիկ ընկերոջ Իվան Տուրգենևի լիբրետոներով սիրերգերի և կոմիկական օպերաների հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվակիանին 16-ամյա Պոլինա Գարսիան Բրյուսելում տվել է իր առաջին համերգը, իսկ 1839 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնում Դեզդեմոնայի դերերգով Ջոակինո Ռոսսինիի Օթելլո (Ռոսսինիի օպերա) օպերայում։ Այդ դերը դարձել է սեզոնի լավագույն կատարումը։ Երաժշտական քննադատների կարծիքով, աղջկա ձայնը՝ չհաշված որոշ թերությունները, ներառում էր նրբին տեխնիկա և զարմանալի կիրք։

1840 թվականին Պոլինան ամուսնացել է Փարիզի Théatre Italien թատրոնի կոմպոզիտոր և տնօրեն Լուի Վիարդոյի հետ։ Ամուսինը կնոջից 21 տարի մեծ էր։ Ամուսինները 1844 թվականից տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ, որտեղ Պոլինան ելույթ է ունենում Անտոնիո Տամբուրինի և Ջովանի Բատիստա Ռուբինիի հետ, իսկ Լուին զբաղվում էր նրա կարիերայով։

Վիարդոն բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, որոնցից էր Իվան Տուրգենևը։ Նա սիրահարվել է երգչուհուն 1843 թվականին, լսելով նրա կատարմամբ «Սևիլյան սափրիչ» օպերան։ 1845 թվականին Տուրգենևը թողնում է Ռուսաստանը, որ հետևի Պոլինային։ Ի վերջո նա դառնում է համարյա թե Վիարդոների ընտանիքի անդամը։ Գրողը Պոլինայի չորս երեխաներին վերաբերվում էր, որպես սեփական երխաների և պաշտել է երգչուհուն մինչև կյանքի վերջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118804375 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. LIBRIS — 2018.
  7. В. Чуйко Виардо, Луи // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 612–613.