Պոլինա Վիարդո-Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինա Վիարդո-Գարսիա
ֆր.՝ Pauline Viardot
Pauline Viardot-Garcia 3.jpg
Ծնվել է հուլիսի 18, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել է մայիսի 18, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3] (88 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Իսպանիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, երգիչ, օպերային երգիչ, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և դաշնակահար
Ամուսին Լուի Վիարդո[5]
Ծնողներ հայր՝ Մանուել Գարսիա
Երեխաներ Պոլ Վիարդո և Լուիզա Էրիտ Վիարդո[6]
Pauline Viardot Վիքիպահեստում

Պոլինա Վիարդո-Գարսիա (ֆր.՝ Pauline Michelle Ferdinande García-Viardot, հուլիսի 18, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4] - մայիսի 18, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), կոմպոզիտոր և վոկալի ուսուցիչ։ Իսպանացի երգիչ և մանկավարժ Մանուել Գարսիայի դուստրը և աշակերտը, Մարիա Մալիբրանի քույրը։ Ելույթ է ունեցել Եվրոպայի տարբեր թատրոններում, հայտնի է դերերգերից են Ֆիդես («Մարգարեն» Ջակոմո Մեյերբեր), Օրփեոս («Օրփեոս և Էվրիդիկե» Գլյուկ), Ռոզինա («Սևիլյան սափրիչ» Ռոսսինի)։ Պոլինա Վիարդո-Գարսիան իր մոտիկ ընկերոջ Իվան Տուրգենևի լիբրետոներով սիրերգերի և կոմիկական օպերաների հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվակիանին 16-ամյա Պոլինա Գարսիան Բրյուսելում տվել է իր առաջին համերգը, իսկ 1839 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնում Դեզդեմոնայի դերերգով Ջոակինո Ռոսսինիի Օթելլո (Ռոսսինիի օպերա) օպերայում։ Այդ դերը դարձել է սեզոնի լավագույն կատարումը։ Երաժշտական քննադատների կարծիքով, աղջկա ձայնը՝ չհաշված որոշ թերությունները, ներառում էր նրբին տեխնիկա և զարմանալի կիրք։

1840 թվականին Պոլինան ամուսնացել է Փարիզի Théatre Italien թատրոնի կոմպոզիտոր և տնօրեն Լուի Վիարդոյի հետ։ Ամուսինը կնոջից 21 տարի մեծ էր։ Ամուսինները 1844 թվականից տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ, որտեղ Պոլինան ելույթ է ունենում Անտոնիո Տամբուրինի և Ջովանի Բատիստա Ռուբինիի հետ, իսկ Լուին զբաղվում էր նրա կարիերայով։

Վիարդոն բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, որոնցից էր Իվան Տուրգենևը։ Նա սիրահարվել է երգչուհուն 1843 թվականին, լսելով նրա կատարմամբ «Սևիլյան սափրիչ» օպերան։ 1845 թվականին Տուրգենևը թողնում է Ռուսաստանը, որ հետևի Պոլինային։ Ի վերջո նա դառնում է համարյա թե Վիարդոների ընտանիքի անդամը։ Գրողը Պոլինայի չորս երեխաներին վերաբերվում էր, որպես սեփական երխաների և պաշտել է երգչուհուն մինչև կյանքի վերջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]