Լուիզա Էրիտ Վիարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Էրիտ Վիարդո
Բնօրինակ անունֆր.՝ Louise Héritte-Viardot
Ծնվել էդեկտեմբերի 14, 1841(1841-12-14)[1]
Փարիզ[2]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունվարի 17, 1918(1918-01-17)[1] (76 տարեկան)
Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգչուհի և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ

Լուիզա Պոլինա Մարիա Էրիտ Վիարդո (մինչ ամուսնությունը՝ Լուիզա Վիարդո) (ֆր.՝ Louise Héritte-Viardot, դեկտեմբերի 14, 1841(1841-12-14)[1], Փարիզ[2] - հունվարի 17, 1918(1918-01-17)[1], Հայդելբերգ, Գերմանական կայսրություն[2]), ֆրանսիացի երգչուհի, երաժիշտ և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում. մայրը հայտնի երգչուհի, մեցցո սոպրանո Պոլինա Վիարդոն է, հայրը՝ գրող և արվեստի քննադատ՝ Լուի Վիարդոն։

Երգահան, երգիչ-տենոր և մանկավարժ Մանուել դել Պոպուլո Վիսենտե Գարսիայի թոռն է, Մարիա Մալիբրանի զարմուհին, իսպանացի երգչուհի, օպերային արվեստի համաշխարհային լեգենդ և երգիչ Մանուել Վիսենտե Գարսիայի զարմուհին։

Վոկալի առաջին դասերը ստացել է մոր մոտ. այդ դասերի շնորհիվ նա հետագայում երգչուհի է դարձել։

1863 թվականին ամուսնացել է Էռնեստ Էրիտի՝ պատվավոր դեսպանի և Բեռնում Ֆրանսիայի դեսպանության կանցլերի հետ։

Երգչուհու կատարողական կարիերան ավարտվել է հիվանդության պատճառով։ Շարունակելով երգել իրադարձությունից իրադարձություն՝ նա հիմնականում իրեն նվիրել է ստեղծագործելուն և դասավանդմանը։ Կլարա Շումանի՝ կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի կնոջ օգնությամբ գտել է երգեցողության ուսուցչի դեր կոնսերվատորիայում։

Մահացել է Հայդելբերգում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Վիարդոն դաշնակահարուհի էր։ Օպերային, կամերային և նվագախմբային ստեղծագործությունների, սիմֆոնիաների հեղինակ, որոնց մեծ մասը, սակայն, չի պահպանվել։ Նրա աշխատանքների ցանկում չորս լարային նվարտետ է, երեք դաշնամուրային կվարտետ, երկու դաշնամուրային տրիո և մի քանի գործիքային սոնատ։ Իր կամերային երաժշտությունից պահպանվել են միայն երեք դաշնամուրային կոնցերտները։ Դաշնամուրային № 2 կվարտետի պրեմիերան (1883) անցել է մեծ հաջողությամբ և դարձել է նրա կողմից գրած ավելի քան 300 ստեղծագործություններից մեկը և հրապարակվել է նրա կյանքի օրոք։

Ընտրյալ երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arme kleine Liebe (in Drei Lieder)
  • Der Schmied, op. 8 no. 5
  • Erlösung
  • Saphiren sind die Augen dein
  • Sehnsucht
  • Sérénade
  • Tag und Nacht
  • Unter’m Machendelbaum[3]
  • Sonata for cello and piano opus 40, (1909)
  • Die Bajadere, կանտատ երգչախմբի և նվագախմբի համա
  • Wonne des Himmels, կանտատ մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար
  • Das Bacchusfest, կանտատ երգչախմբի և նվագախմբի համար, 1880
  • Lindoro, մի ակտից բաղկացած երգիծական օպերա, 1879
  • Quartet for piano and strings, No. 1 in A Major, Opus 9, Im Sommer, 1883;
  • Quartet for piano and strings, No. 2 in D major, Op 11, Spanish Quartet Spanish, 1883
  • Quartet for piano and strings, No. 3, 1879.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #116736569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Composer: Louise Pauline Marie Héritte-Viardot (1841-1918)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]