Կլարա Շուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Շուման
Ի ծնե անունգերմ.՝ Clara Josephine Wieck
Ծնվել էսեպտեմբերի 13, 1819(1819-09-13)[1][2][3][…]
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[4]
Երկիր Սաքսոնիայի թագավորություն
Մահացել էմայիսի 20, 1896(1896-05-20)[1][2][3][…] (76 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանՀին գերեզմանատուն Բոննում[5]
Ժանրերռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀոխի կոնսերվատորիա
ԱմուսինՌոբերտ Շուման
Ստորագրություն
Ստորագրություն
 Clara Schumann Վիքիպահեստում

Կլարա Շուման (աղջկական ազգանունը Վիկ, գերմ.՝ Clara Josephine Wieck-Schumann, սեպտեմբերի 13, 1819(1819-09-13)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[4] - մայիսի 20, 1896(1896-05-20)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի դաշնակահարուհի, կոմպոզիտոր և մանկավարժ։ Համարվում է ռոմանտիզմի դարի նշանավոր դաշնակահարներից մեկը[6], ազդեցիկ ուսուցիչ և կոմպոզիտոր[7]։ Դաշնակահար Ֆրիդրիխ Վիկի աղջիկն է[8]։

1840 թվականից սկսած գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի կինն ու իր ստեղծագործությունների առաջին կատարողն է։ Եղել է նաև Յոհաննես Բրամսի ստեղծագործությունների առաջին կատարողը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարայի հայրը՝ Շուման Ֆրիդրիխ Վիկը, մասնագիտությամբ աստվածաբան էր։ Նա ավարտել է Վիտտենբերգի համալսարանը, որից հետո՝ 1814 թվականին, տեղափոխվեց Լայպցիգ, որտեղ սկսեց դաշնամուր դասավանդել, ինչպես նաև սկսեց զբաղվել նաև գործիքների վերանորոգմամբ և վաճառքով, և այդ գործում շուտով փորձագետի համբավ ձեռք բերեց։

Կլարայի մայրն էր Մարիաննա Տրոմլիցը[10], որը համերգատու երգչուհի և դաշնակարուհի էր[11]։ Նրա հայրը՝ Գեորգ Կրիստիան Տոմլիցը, կանտոր էր Պլաուներում, իսկ պապը՝ Յոհանն Տրոմլիցը, հայտնի ֆլեյտահար էր, ֆլեյտաներ պատրաստող վարպետ և կոմպոզիտոր։ Մարիաննա Տրոմլիցը դաշնամուր նվագել սովորել է Ֆրիդրիխ Վիկի մոտ և 1816 թվականին ամուսնացել է նրա հետ։ Ամուսնությունից հետո նա դաշնամուր էր դասավանդում։ Ամուսնական ութ տարիների ընթացքում լույս աշխարհ է բերել հինգ երեխա։ Կլարան երկրորդ երեխան էր (առաջին աղջիկ Ադելգեյդը մահացել է նորածին ժամանակ), նրա կրտսեր եղբայրներն են եղել Ալվինը, Գուսավն ու Վիկտորը․ Վիկտորի ծնվելու ժամանակ (1824) ծնողներն արդեն ամուսնալուծված էին (1824 թվականին)։ Կլարան և իր եղբայրները մնացին հոր հետ։ Մարիաննան երկրորդ անգամ ամուսնացավ Ադոլֆ Բերգիլի հետ[12] և տեղափոխվեց Բերլին։ Երեխաների հետ շփվում էր նամակագրության միջոցով և հազվադեպ հանդիպում նրանց հետ։ Իր երկրորդ ամուսնու մահից հետո՝ 1841 թվականին, նա շարունակում էր դաշնամուր դասավանդել, որպեսզի կերակրի իրեն և երկորդ ամուսնության ժամանակ լույս աշխարհ բերած իր չորս երեխաներին։ Իր տղաներից Վոլդեմար Բերգիլը կոմպոզիտոր և դիրիժոր դարձավ։

Ֆրիդրիխ Վիկն ամուսնալուծությունից հետո 1828 թվականին ամուսնացավ իրենից 20 տարի փոքր Կլեմենտին Ֆեկների հետ։ Նրանք աղջիկ ունեցան (Մարի), ում հայրը նույնպես սովորեցնում էր նվագել դաշնամուրի վրա։

Կյանքը հոր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Վիկ

Ծնողների ամուսնալուծությունից հետո Կլարա Վիկը հինգ տարեկան հասակից մնաց հոր հետ։ Ֆրիդրիխ Վիկը, որն իր կյանքը նվիրեց իր երեխաների դաստիարակությանը, ավտորիտար և խիստ բնավորություն ուներ։ Ամբողջ ուշադրությունը Կլարային էր ուղղում, մտադիր էր նրան դարձնել վիրտուոզ դաշնակահարուհի։ Մի քանի տարի անց նա աղջկան հանեց տարրական դպրոցից և կազմակերպեց տնային ուսուցում, որպեսզի երեխային ոչինչ չխանգարի դաշնամուրի վրա նվագել սովորել։

Վաղ տարիքից հայրը մանրակրկտորեն պլանավորում էր Կլարայի կարիերան և կյանքը։ Նա ամեն օր աղջկան տալիս էր դաշնամուրի, ջութակի, երգի, տեսության, հարմոնիայի, կոմպոզիցիայի և ձայնակագրության դասեր էր տալիս։ Ամենօրյա երկժամյա դասերի ժամանակ նա կիրառում էր սեփական փորձով մշակած մեթոդներ։

Քանի դեռ Կլարան փոքր էր, նա աղջկա անունից իր համար օրագիր էր վարում։ Հետագայում նա այնպիսի մեծ ազդեցություն ուներ աղջկա վրա, որ թույլտվություն ստացավ օրագրի իր գրառումներին։ Դա բացատրում է ինը տարեկան Կլառայի առաջին գրառումները.

Իմ հայրը, ով շուտվանից արդեն ապարդյուն հույս ուներ փոխել իմ գիտակցությունը, այսօր ևս մեկ անգամ նկատեց, որ ես դեռ ալարկոտ, անզգույշ, թաթփված, կամակոր և չլսող եմ, որ ես դա ցուցաբերեցի հատկապես դաշնամուր նվագելիս, և ես նրա կարծիքով Հյունտենի նոր վարիացիաները նվագում էի այնքան վատ, … որ իմ աչքի առաջ նա պատռեց նոտաները, և այսօրվանից նա ոչ մի ժամ չէր ցանկանում դասավանդել ինձ, և ես գամմաներից, Կրամերի էտյուդներից և Չերնիի վարժություններից բացի ոչինչ, այլևս ոչինչ չեմ կարող նվագել։

Այնուամենայնիվ, ինը տարեկան հասակում Կլարան նվագեց Լայպցիգի Գևանդհաուզ համերգասրահում, իսկ նրա պաշտոնական առաջին մենահամերգը տեղի ունեցավ 11 տարեկանում՝ այդ նույն համերգասրահում։ Բացի այդ, նա 12 տարեկան հասակում հանդես եկավ Փարիզում, և 18 տարեկան հասակում փայլեց Վիեննայում։ Նրա տաղանդով հիանում էր Գյոթեն, Պագանինին, Շպորը և երիտասարդ երաժիշտներ՝ Շոպենը, Լիստն ու Մենդելսոնը։

Վիկն անձամբ էր զբաղվում աղջկա հետ, ունեին մեծ հաջողություններ։ Կլարան դաշնամուրի դասավանդման իր մեթոդի յուրօրինակ գովազդն էր անում, որը Ռոբերտ Շումանին և Հանս ֆոն Բյուլովին ևս դարձրեց համրեգային դաշնակահարների։

Վիկն իրեն տեսնում էր որպես Կլարայի Իմպրեսարիո, ով կազմակերպում էր իր հյուրախաղերը, որոնք հաճախ կախված էին լինում դժվարություններից։ Նա համերգի հրավերներն էր անում, հարմարավետ սրահ էր ընտրում և հոգում էր գործիքի վիճակի հարցը, ինչը բավականին բարդ հարց էր թե՛ հոր, և թե՛ աղջկա համար։ XIX դարի սկզբին քիչ չէին դեպքերը, որ ռոյալը, որը հնարավոր չէր տեղափոխել, համերգի ծախսերի հետ մեկտեղ գնելը դժվար էր, իսկ եղածները կա՛մ լարած չէին, կա՛մ չէին նվագում։ Յուրաքանչյուր համերգից առաջ հարց էր ծագում, թե ռոյալի վիճակը որքան կազդի դաշնակահարուհու խաղի վրա։ Կատարման ժամանակ հանկարծ կարող էր ստեղնը լռվել, ինչից զրնգող ստեղնը փչացնում էր ամբողջ կատարումը։ Դրա համար Վիկը միշտ իր հետ տեղափոխում էր գործիքների ամբողջ հավաքածուն և համերգից առաջ լարում և նորոգում էր ռոյալը։

1830 թվականին, 11 տարեկան հասակում, Կլարան հոր ուղեկցությամբ, հյուրախաղերով գնաց Փարիզ և եվրոպական այլ քաղաքներ։ Վեյմարում նա կատարեց Արնի Հերցի աժխույժ երգը Գեթեի համար, ով իրեն պարգևատրեց իր դիմանկարով և հետևյալ գրառումով շքանշանը. «Տաղանդավոր Կլարա Վիկի համար»։ Այդ շրջագայության ժամանակ Նիկոլո Պագանինին նրան առաջարկեց հանդես գալ իր հետ միևնուն բեմում[13]։ Այնուամենայնիվ, Փարիզում իր համերգի ժամանակ ունկնդիրները քիչ էին, քանի որ համաճարակի բռնկման պատճառով շատերը լքել էին քաղաքը[14]։

Հրաշամանուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Կլարան ուշ տարիքում է սովորել խոսել։ Դա տեղի ունեցավ 4 տարեկան հասակում, երբ նա մեկ տարի հորից առանձին անցկացրեց տատիկի ու պապիկի մոտ։ 5 տարեկան հասակում նա սկսեց նվագել դաշնամուրի վրա, իսկ 1829 թվականի հոկտեմբերի 20-ին առաջին անգամ հանդես եկավ հրապարակայնորեն, մեկ այլ աշակերտուհու հետ չորս ձեռքով նվագում էր Ֆ. Կալկբրենների պիեսը։

Լայպցիգի համընդհանուր երաժշտական թերթը գրում էր.

Այդ համերգին մեզ հաճելի էր լսել հատկապես դեռ ինը տարեկանը չլրացած, երեժշտական մեծ տվյալներով, Կալկբրենների «Մոիսեյը» քայլերգի վարիացիաներից չորս ձեռք նվագող Կլարա Վիկին։ Երաժշտության, դաշնամուրային խաղի մշակույթի մեջ և սիրով գործող նրա փորձառու հոր ղեկավարությամբ մենք կարող ենք նրա հետ շատ մեծ հույսեր կապել:

1837 թվականի դեկտեմբերից մինչև 1838 թվականի ապրիլը Կլարա Վիկը Վիեննայում անցկացրեց համերգների շարք (նա այդ ժամանակ դեռ 18 տարեկան էր)[15]. Ավստրիայի առաջատար դրամատիկական պոետ Ֆրանց Գրիլպարցերը, լսելով նրա կատարմամբ Բեթհովենի «Ապասիոնատան», գրեց «Կլարա Վիկ և Բեթհովեն» վերնագրով բանաստեղծություն[15]։ Քննադատությունների արձագանքները գովեցուցիչ էին. Բենեդիկտ Ռանտհարտինգերը՝ Ֆրանց Շուբերտի (1797-1828) ընկերը, Վիկ ընտանիքին տվեց Շուբերտի «Անտառային թագավոր» ինքնագիրը՝ ստորագրելով այն «Հայտնի դերասանուհի Կլարա Վիկի համար»[15]։

Կլարան նվագել է Գյոթեյի դիմաց և անձնապես ծանոթ էր Նիկկոլո Պագանինիի և Ֆերենց Լիստի հետ։ Վաղ տարիներին նա հանդես է եկել շատ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում։ 18 տարեկան հասակում, Վիեննայում, նրան պատիվ էր շնորհվել նշանակվել կայսերական թագավորական պալատական վիրտուոզ։ Վաղ տարիքից նա սկսեց երաժշտություն գրել։ Չորս պոլոնեզ, որոնք հրատարակվեցին, երբ Կլարան 10 կամ 11 տարեկան էր։ Այնուհետև հաջորդեցին «Կապրիս վալսի տեսքով», «Ռոմանտիկ վալսեր», «Չորս բնութագրիչ պիեսներ», «Երաժշտական երեկոներ», դաշնամուրային համերգ և այլ։

Ռոբերտ Շումանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շուման[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականի մարտին, ութ տարեկան հասակում, երիտասարդ Կլարա Վիկը հանդես եկավ Կոլդից դղյակի հոգեբուժարանի տնօրեն բժիշկ Էռնեստ Կառայի տանը։ Այնտեղ նա հանդիպեց մեկ այլ շնորհալի երիտասարդ դաշնակահարի՝ Ռոբերտ Շումանին, որը ինը տարով մեծ էր նրանից։ Շումանը Կլարայի խաղով այնքան էր հիացած, որ իր մորից թույլտվություն խնդրեց ընդհատել իրավաբանական կրթությունը, որը երբեմն նրան չէր հետաքրքրում, և երաժշտության դասեր ստանալ Կլարայի հոր մոտ։ Իր ուսումնառության ընթացքում, մոտավորապես մեկ տարի, նա ապրեց Ֆրիդրիխ Վիկի տանը։ Ռոցերտը երեխաներին լավ էր վերաբերվում. նա նույնիսկ Կլարային և իր եղբայրներից պատմում էր իր իսկ հորինած հեքիաթները։ Այդ ժաման նա երազում էր Վիկի աշակերտուհի Էռնեստինա ֆոն Ֆրիկենի մասին, ով Կլարայից մեծ էր երեք տարով, բայց նա խուսափեց նշանադրությունից, երբ իմացավ, որ նա որդեգրված երեխա է և ժառանգության իրավունք չունի։ Նա Էռնեստինային նվիրեց «Դիմակահանդես»-ը։ Կլարան միշտ հիանում էր Ռոբերտ Շումանով և խենթանում էր նրա համար։ Երբ լրացավ նրա 16 տարեկանը, նրանք մտերմացան։ Նա Շումանի «Վիլիյա»-ն, «Կյարա»-ն էր, նա մեղմորեն այդպես էր Կլարային դիմում, Կլարային նվիրեց իր «Կիարինա» պիեսը։

Այնուամենայնիվ, Կլարայի հայրը ընդհանրապես պատրաստ չէր նրան տալ մի չունևոր, մասնագիտություն չունեցող մի երիտասարդի, որը այլևս չէր կարող դաշնակահար լինել, քանի որ նրա աջ ձեռքի մատանեմատի մկանների բորբոքումը բերեց նրա կարիերայի վաղաժամ ավարտին։ Նույնիսկ այն փաստը, որ Ռոբերտը հաջողակ երեժշտական խմբագիր էր և հիմնել էր իր սեփական Neue Zeitschrift für Musik ամսագիրը[16], չկարողացավ համոզել նրան։ Վիկը սիրահար զույգին արգել էր որևէ շփում ունենալ. հանդիպումն ու նամակագրությունը արգելված էր։ Վիկը նրանց բաժանմանը հասավ նրանով, որ Կլարայի համար կազմակերպեց բազմաթիվ համերգային շրջագայություններ։ Նա աղջկան հետևում էր գրեթե 24 ժամ, ակնհայտ է, որ նա զրկել էր նրան նույնիսկ թանաքից, որպեսզի նա չկարողանա գրել։ Ռոբերտին ուղղված Կլարայի նամակները ցույց են տալիս.

Միայն թե մի նեղացիր ինձանից, որ ես այսքան վատ եմ գրում, պատկերացրու, որ ես կանգնած եմ, իսկ թուղթը պահարանի վրա է, որի հետևից ես գրում եմ։ Որպեսզի փետուրն ընկղմեմ թանաքի մեջ, ես ամեն անգում վազում եմ ուրիշ սենյակ:

Մեկ ուրիշ նամակում:

Խնդրում եմ քեզ, մի բարկացիր, որ նամակը այսքան կարճ ստացվեց, պատկերացրու արդեն ժամը տասն է, իսկ ես մթության մեջ, սենյակում կանգնած գրում եմ:

Վերջապես, 1839 թվականի սեպտեմբերին Ռոբերտն ու Կլարան Լայպցիգի դատարան բողոք ներկայացրեցին, որում ասվում է, որ Կլարայի հայրը կամ պարտավոր է համաձայնվել պլանավորած ամուսնության հետ, կամ էլ պաշտոնապես համաձայնություն պիտի տա։ Գործընթացը երկարաձգվում էր, սակայն 1840 թվականի օգոստոսի 1-ին դատարանը վերջապես ամուսնության համաձայնություն տվեց[17], այն կայացավ 1840 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Լայպցիգի շրջակայքի Շյոնեֆելդի(գերմ.՝ Schönefeld) գյուղական եկեղեցում[18]։ Ընտանեկան զույգը ամուսնական առաջին 4 տարիներն ապրեց Լայպցիգում Շումանի այժմյան տանը։ Հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդին, Հանս Քրիստիան Անդերսենը և Ֆերենց Լիստը, տուն ել ու մուտ ունեին, տան համերգային սրահում համերգներ և ընթերցումներ էին կազմակերպվում։ Վիկի և Շուման ամուսնական զույգի հաշտեցումը տեղի ունեցավ 1843 թվականին, և առաջին քայլն արեց Կլարայի հայրը։

Անձնական ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցվիկաուում Ռոբերտ Շումանի տան վրայի հուշատախտակը

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ տարիքից Կլարայի անբաժան ընկերներից է եղել իր հոր աշակերտներից մեկը՝ Ռոբերտ Շումանը։ Շումանը ապշած էր Կլարայի բարձր կատարողական վարպետության վրա։ Ընկերությ̕ունը գնալով վերածվում է սիրո։ Շումանը խնդրում է Կլարայի ձեռքը, սակայն Ֆրիդրիխ Վիկը այն կտրականորեն մերժում է։ Շուրջ 4 տարի տևած անընդմեջ պայքարից հետո սիրահար զույգը վերջապես ամուսնանում է 1840 թվականին։

14 տարվա ամուսնական կյանքում զույգը ունենում է 8 երեխա՝ Մարին, Էլիզան, Ժուլին, Եմիլը (մահացել է 18 ամսական հասակում), Ֆերդինանտը, Լյուդվիգը, Օժենին և Ֆելիքսը։ Ամուսինները կատարել են բազմաթիվ շրջագայություններ Հոլանդիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Գերմանիայի տարբեր քաղաքներում և այլն։

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1854 թվականին Ռոբերտ Շումանի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Նրան տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է երկու տարի անց։ Կլարայի կյանքում մեծ նշանակություն է ունեցել կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի և ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ ունեցած ընկերությունը։ Նա կատարել է Բրամսի ստեղծագործությունները և դուետով հանդես է եկել Յոախիմի հետ։ Հետագայում տվել է դաշնամուրի դասեր և հանդես է եկել համերգներով։ Որպես կոմպոզիտոր գրել է 4 պոլոնեզ դաշնամուրի համար, տարբեր կապրիսներ և վալսեր դաշնամուրի համար, վարիացիաներ Ռոբերտ Շումանի թեմայով, տարբեր երգեր, տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար և այլն։

Նրա աղջիկներից երկուսը դարձել են դաշնակահարուհիներ, իսկ տղան՝ Ֆելիքսը բանաստեղծ։ Կլարա Շումանը 19-րդ դարի հազվագյուտ կին կոմպոզիտորներից է Ֆաննի Մենդելսոնի և Սեսիլ Շամինադի հետ։ Թաղված է իր ամուսնու կողքին՝ Բոննի Հին գերեզմանոցում։

Ստեղծագորգական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Կլարա Շումանը մահից հետո երկար տարիներ ճանաչված չէր որպես կոմպոզիտոր, նա փայլուն դաշնակահարի համբավ էր ձեռք նբերել, որը վայելում է մինչ այսօր։ Նա առաջին դաշնակահարներից էր, որոնք նվագում էին հիշողությամբ։ Հայրը նրան նվագել էր սովորացնում լսոցությամբ և հիշողությամբ։ 13 տարեկանում կայացավ նրա առաջին հանրային համերգը, որտեղ նա նվագում էր հիշողությամբ[19]։

Համերգների ժամանակ Կլարա Վիկի կատարած ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբի հետ դաշնամուրի համար համերգներ[20]

Այբենական կարգով կոմպոզիտորներն են, այնուհետև՝ Կլարայի կատարման տարիները.

  • Յ. Ս. Բախ, № 3 ռե մինոր համերգ դաշնամուրի համար, BWV 1063/ 1844
  • Բեթհովեն, «Կայսեր» Համերգ № 5, 1844/ 1855[21], [23] 1862, [24]. 1865, Լոնդոն[22], համերգ № 4, 1846, համերգ № 3, 1868
  • Բրամս, Առաջին համերգ, 1861[23]
  • Շոպեն, առաջին համերգ, եզրափակում, 1833, Երկրորդ համերգ 1834/ 1840
  • Մենդելսոն, երկրորդ համերգ, 1856/ 1869[24]
  • Մոցարտ, ռե մինոր № 20 համերգ, 1857[25], Համերգ № 24 c-moll 1863, Համերգ № 10՝ երկու դաշնամուրի համար, 1883
  • Շուման, Կլարա, իր առաջին համերգը 1835 թվականին[26], Մենդելսոնը ղեկավարում է նվագախումբը։ Գևանդհաուզ, Լայպցիգ
  • Ռոբերտ Շուման, Լյա մինոր համերգ։ Հունվարի 1, 1846/ 1866[27]

Կլարան նվագել է նաև այդ ժամանակների քիչ ճանաչում ունեցող կոմպոզիտորների համերգներ՝ Ադոլֆ ֆոն Հենսելտ (1837, 1844) և Բերնարդ Շոլց (1875)

Եռերգ (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար)

  • Ուիլյամ Բեննետտ Ստերնդէլ, ստեղծագործություն 26, 1867
  • Բրամս, երրորդ եռերգ, 1887
  • Մենդելսոն, առաջին եռերգ, 1843, Երկրորդ եռերգ, 1860
  • Շուբերտ, առաջին եռերգ, 1849
  • Կլարա Շուման, սոլ մինոր եռերգ, ստեղծագործություն 17, 1846
  • Ռոբերտ Շուման, առաջին եռերգ, ստեղծագործություն 63, 1849, երկրորդ եռերգ, ստեղծագործություն 80, 1851, երրորդ եռերգ 1852

Դաշնամուրային քառյակներ (ջութակ, ալտ, թավջութակ, դաշնամուր)

  • Բրամս։ Առաջին քառյակ, ստեղծագործություն 25, 1861, առաջնախաղ, երկրորդ քառյակ, ստեղծագործություն 26, 1861, 1865/ 1866
  • Ռոբերտ Շումանի դաշնամուրային քառյակ 1844/ 1849

Դանամուրային հնգյակներ (լարային քառյակ և դաշնամուր)

  • Բրամսի դաշնամուրային հնգյակ, ստեղծագործություն 34, 1880[28]
  • Ռոբերտ Շումանի դաշնամուրային հնգյակ, ստեղծագործություն 44, 1843, առաջնախաղ

Սեփական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային և կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համերգ դաշնամուրի համար, ստեղծագործություն 7 (1833—1836) a-moll
  • Դաշնամուրային եռյակ, ստեղծագործություն 17 (1846) g-moll
  • Համերգ դաշնամուրի համար (1847) f-moll
  • Երեք ռոմանս (D-dur, g-moll, B-dur) (1853)
Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չորս պոլոնեզ, ստեղծագործություն 1 (1829—1830) E-dur, C-dur, D-dur, C-dur.
  • Էտյուդ (վաղ) A-dur (1830-е)
  • Կապրիսներ վալսի տեսքով, ստեղծագործություն 2 (1830—1832)
  • Ռոմանս, ստեղծագործություն 3 (1830—1831) C-dur
  • Ռոմանտիկ վալսեր, ստեղծագործություն 4 (1835)
  • Չորս բնութագրիչ պիեսներ, ստեղծագործություն 5 (1833—1836): Էքսպրոմտ։ Կապրիս։ Սիրերգ։ Каприс. Романс. Ֆանտաստիկ տեսարան
  • Երաժշտական երեկոներ, ստեղծագործություն op.6 (1834—1836). Տոկկատին։ Բալլադ։ Նոկտյուրն։ Պոլոնեզ։ Երկու մազուրկա։
  • Ծովահենի կավատինաներ թեմայով համերգային վարիացիաներ, ստեղծագործություն 8 (Բելլինի) 1837
  • Վիեննայի մասին հիշողություններ։ Էքսպրոմտ դաշնամուրի համար, ստեղծագործություն 9 (1838)
  • Սկերցո d-moll op.10 (1838)
  • Երեք Ռոմանս՝ e-moll, g-moll, A-dur, ստեղծագործություն 11 (1838—1839)
  • Դաշնամուրի ուղեկցությամբ վեց երգ, ստեղծագործություն 13 (1840)
  • Ֆ. Ռյուկերտի «Սիրո գարուն» 12 բանաստեղծություն՝ ձայնի և դաշնամուրի համար (Կլարա և Ռոբերտ Շուման), ստեղծագործություն 12. № 2, 4, 11 — հեղինակ՝ Կլարա Շուման (1841)
  • Սկերցո c-moll op.14 (1841)
  • Չորս արագ պիեսներ՝ F-gur, a-moll, D-dur, G-dur, ստեղծագործություն 15 (1840—1844?)
  • Սոնատա g-moll (1841—1842)
  • Էքսպրոմտ E-dur (1884)
  • Երեք պրելյուդներ և ֆուգաներ՝ g-moll, B-dur, d-moll, ստեղծագործություն 16 (1845)
  • Պրելյուդ և ֆուգա f-moll (1845)
  • Պրելյուդ e-moll (1845)
  • Ռոբերտ Շումանի թեմաներով վարիացիաներ։ а-moll, ստեղծագործություն 20 (1853)
  • երեք ռոմանս՝ a-moll, F-dur, g-moll, ստեղծագործություն 22 (1853—1855)
  • Ռոմանս a-moll (1853)
  • Ռոմանս b-moll (1856)
  • Մարշ (1879)
Ստեղծագործություններ ձայնի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երեկոյան աստղ» (1830-ական թվականներ)
  • Վալս (1833), բանաստեղծություն՝ J. Lyser
  • Երեք երգեր F. Rückert-ի բանաստեղծությունների հիման վրա (1841)
  • Ազգային երգ (1840), բանաստեղծություն՝ H. Heine
  • «Հանգիստ գիշեր», բանաստեղծություն՝ F. Rückert-ի (1841)
  • Վեց երգեր՝ գերմանացի պոետների բանաստեղծությունների հիման վրա (1840—1843)
  • «Լորելեյա», բանաստեղծություն՝ H. Heine-ի (1843)
  • «Բաժանումի տխրություն», բանաստեղծություն՝ F. Rückert-ի (1843)
  • «Օ՜, դու, իմ աստղ», բանաստեղծություն՝ F. Serre-ի (1846)
  • «Երբ նրանք բաժանվեցին», F. Serre-ի բանաստեղծության հիման վրա (1846)
  • Երեք համադրած երգչախումբ (1848)

Լրացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնի դիմապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Շումանի բազում դիմապատկերներ կան։ Գերմանիայում նրա նկարը պատկերված էր պատվավոր 100 նամականիշի վրա։ Այն հիմնված է 1838 թվականի Անդրեաս Շտաուբի վիմագրության հիման վրա, որը իդեալականացնում է դաշնակահարուհուն, ինչպես ընդունված էր նախկինում։ Կլարան դժգոհ էր իր շատ նկարներից։ Ամենից շատ նրան դուր էր գալիս 1879 թվականի Ֆրանց ֆոն Լենբախի պաստելներով նկարը, որն իրեն պատկերում է մոտ 60 տարեկան հասակում։

Հայտնի դաշնակահարուհու անունով դպրոցներ և փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնում Կլարա Շումանի անվան գիմնազիա կա։ Լայպցիգում Ազատ նախնական դպրոցը 2001 թվականին տեղափոխվեց Ինզելշտրասս 18-ում գտնվող Շուման-հաուս, որտեղ 1840-1844 թվականներին ապրում էին Ռոբերտ և Կլարա Շումանները։ Հոլցվիկենդ, Դյուլկեն և Ցվիկկաու քաղաքներում Կլարա Վիկի անվան գիմնազիաներ կան, Վերդաուում՝ երաժշտական դպրոց։ Դրեզդենի Կլարաշտրասսան ևս անվանվել է Կլարա Շումանի պատվին, Էմդենում կա Կլարա Վիկի անվան փողոց, Լայպցիգում և Բեռլինում՝ Կլարա Շումանի անվան։ Դյուսսելդորֆում կա Կլարա Շումանի անվան քաղաքայի երաժշտական դպրոց։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դաշնակահարուհին»։ Վերջաբան[29] (2010)։ Գիրք և մտահղացում՝ Katrin Schinköth-Haase, երաժշտական ներկայացում՝ Maria-Clara Thiele. Katrin Schinköth-Haase (գործող կերպար և երգչուհի) և Maria-Clara Thiele (գործող կերպար և դաշնակահարուհի (Ֆրյուգել))։

Վալերիա Մորետտի՝ Կլարա Շուման։ Ներկայացում Քարավան թատրոնում՝ «Սպլիտ»։ Դերերում՝ Ksenija Prohasnka և Iryna Smirnova[30]։

«Առեղծվածայի շշուկ» (2012 թվական, Opernloft թատրոն, Գամբուրգ)։ Սոպրանոյի և մեցո-սոպրանոյի համար՝ Susann Oberacker և Inken Rahardt։ Երգեր և պիեսներ՝ Կլարա Շումանի, Ռոբերտ Շումանի և Յովհաննես Բրամսի համար։

Կլարա Շումանի կերպարները կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա էկրաններին հայտնվել է բազմիցս։ Առավել հայտնի հանդիսանում է 1947 թվականի ամերիկական «Սիրո երգ» ֆիլմը։ Կլարա Շումանի դերում նկարահանվել է հայտնի Քեթրին Հեփբորնը, Պոլ Հենդրեյդը նկարահանվել է Ռոբերտ Շումանի և Ռոբերտ Ուօկերը՝ երիտասարդ Յովհաննես Բրամսի դերում[31]։

2008 թվականի «Սիրահարված Կլարան» ֆրանսիա-գերմանա-հունգարական ֆիլմում Շումանի դերը խաղաց դերասանուհի Մարտինա Գեդեկը։

1983 թվականի «Գարանային սիմֆոնիա» ֆիլմը պատմում է 9-ից 21 տարեկան Կլարայի մասին (ռեժիսոր՝ Պետեր Սկամոնի, գլխավոր դերերում՝ Նաստասյեյ Կինսկի և Հերբերտ Գրյոնեմայեր)։

Կլարա Շումանն ազգային երաժշտագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային երաժշտագիտության մեջ Կլարա Շումանի կերպարը դիտարկվում է կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ միասին։ Առանձին աշխատանքներ հայտնվեցին 21-րդ դարում, որոնցից կարելի է առանձնացնել Ն․ Ա․ Շոխիրովայի դիսերտացիան, որը նվիրված էր Կլարա Շումանի դաշնամուրային արվեստին[32], ինչպես նաև Օ․ Վ․ Լոսևի «Ռոբերտ և Կլարա Շումաններ․ ռուսական ուղղություններ։ Դեպի մշակույթների փոխազդեցության խնդիր» դոկտորական աշխատանքը[33]։

Կոմպոզիտորի մասին գերմաներեն և անգլերեն լեզուներով գրականութնուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berthold Litzmann: Clara Schumann. Ein Künstlerleben. Nach Tagebüchern und Briefen. 3 Bände, 7. Auflage. Breitkopf & Härtel, Leipzig 1920։ (Բ. Լիտցման։ Կլարա Շուման․ նկարչի կյանքը օրագրերում և նամակներում։ Երեք հատորով։ Breitkopf & Härtel (Լայպցիգ, 1920)
  • Gerd Nauhaus und Ingrid Bodsch (Hrsg.): Robert und Clara Schumann. Ehetagebücher Stroemfeld, Bonn/Frankfurt a. M. 2007, ISBN 3-86600-002-2։ (Գ․ Նաուհաուս և Ի․Բոդխ՝ Ռոբերտ և Կլարա Շուման։ Ամուսնական օրագրեր։ (Բոն/Ֆրանկֆուրտ, 2007))
  • Veronika Beci: Die andere Clara Schumann. Droste, Düsseldorf 1997, ISBN 3-7700-1080-9։ (Վ․ Բեչի՝ Ուրիշ Կլարա Շուման։ Droste (Դյուսսելդորֆ, 1997))
  • Beatrix Borchard: Clara Schumann — Ihr Leben. Eine biographische Montage. 3. überarbeitete und erweiterte Auflage 2015, Olms, Hildesheim, ISBN 978-3-487-08553-1։ (Բ․Բորխարդ։ Կլարա Շուման, նրա կյանքը։ Կենսագրական մոնտաժ։ Երեք հրատարակություն։ Olms (Հիլդեսխայմ, 2015))
  • Beatrix Borchard: Robert Schumann und Clara Wieck. Bedingungen künstlerischer Arbeit in der ersten Hälfte des 19. Jahrhunderts. Furore, Kassel, 2. Auflage 1992, ISBN 3-927327-06-9։ (Բ․ Բորխարդ՝ Ռոբերտ Շուման և Կլարա Վիկ։ XIX դարի առաջին կեսին արվեստի գործերի պայմանները։ Furore (Կասսել, 1992))
  • Marion Brück: Schumann, Clara Josephine geborene Wieck. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 23, Duncker & Humblot, Berlin 2007, ISBN 978-3-428-11204-3, S. 746—749 (Digitalisat). (Մ․ Բրյուկ՝ Կլարա Ժոսեֆինա։

М.Брюк. Клара Жозефина, урождённая Вик. Новая немецкая биография в 23 томах. Duncker & Humblot (Берлин, 2007)

  • Wolfgang Held: Clara und Robert Schumann. Insel, Frankfurt 2001, ISBN 3-458-34415-2. (В.Хелд. Клара и Роберт Шуман. Insel (Франкфурт, 2001)
  • Dieter Kühn: Clara Schumann, Klavier — Ein Lebensbuch. Fischer, Frankfurt 1998, ISBN 3-596-14203-2. (Д.Кюн. Клара Шуман, фортепиано — книга жизни. Fischer (Франкфурт, 1998))
  • Den Lebenden schulden wir Rücksichtnahme, den Toten nur die Wahrheit. Eine Einführung in Friedrich Wiecks Welt der philisterhaften Mittelmäßigkeit und besseren Salonmusik, In: Friedrich Wieck — Gesammelte Schriften über Musik und Musiker […], Tomi Mäkelä, Christoph Kammertöns und Lena Esther Ptasczynski (eds.), Peter Lang, Frankfurt am Main 2019, s. 15-49. ISBN 978-3-631-76745-0.
  • Monica Steegmann: Clara Schumann. Rowohlt, Reinbek 2001, ISBN 3-499-50424-3. (М.Стигман. Клара Шуман. Rowohlt (Райнберг 2001))
  • Eva Weissweiler: Clara Schumann: eine Biographie. 3. Auflage. Hoffmann & Campe, Hamburg 1991, ISBN 3-455-08332-3. (Е.Вайсвеллер. Клара Шуман: биография. 3 издание. Hoffmann & Campe (Гамбург, 1991))
  • Barbara Meier: Robert Schumann. 3. Auflage. Rowohlt, Reinbek bei Hamburg 2001, ISBN 3-499-50522-3. (Б.Майер. Роберт Шуман. 3 издание. Rowohlt (Гамбург, 2001))
  • Hans A. Neunzig; Johannes Brahms. 19. Auflage. Rowohlt, Reinbek bei Hamburg 2002, ISBN 3-499-50613-0. (Ганс А.Нойнцих. Иоганнес Брамс. 19 издание. Rowohlt (Гамбург, 2002) 2002,)
  • Nancy B. Reich: Clara Schumann, the artist and the woman. Cornell Univ. Press, Ithaca/London 2001, ISBN 0-8014-8637-8, ISBN 0-8014-3740-7. (Н. Б. Райх. Клара Шуман: Художник и женщина. Cornell Univ. Press, Ithaca (Лондон, 2001) ISBN 0-8014-8637-8)
  • Janina Klassen: Clara Schumann: Musik und Öffentlichkeit. Köln, Weimar, Wien: Böhlau-Verlag 2009, ISBN 978-3-412-19405-5. (Я.Классен. Клара Шуман: Музыка и общественность. Кёльн, Веймар, Вена. Böhlau-Verlag (2009))
  • Florence May: The girlhood of Clara Schumann (Clara Wieck and her time). Travis & Emery, London 2009 [Reprint] = Facsimile of edition published by Edward Arnold, London 1912, ISBN 978-1-84955-036-9. (Ф.Мей. Юность Клары Шуман: Клара Вик и её время (Лондон, 1912))

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11861164X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  6. «Clara Schmann».
  7. Nancy B. Reich, Schumann [nee Wieck], Clara (Josephine) //The New Grove Dictionary of Music and Musicians. In the 29-volume second edition // Grove Music Online. General Editor — Stanley Sadie. Oxford University Press, 2001 (СD)
  8. «The Androom Archives». androom.home.xs4all.nl. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Andante и Скерцо из сонаты f-moll. Лейпциг, 23 октября 1854 г. Литцман, 1913. Том 2, с.90
  10. Холл, Дж. "Шуман, Клара (Жозефина). The Oxford Companion to Music [n.d.]. Доступ к Гроуву от 30 июня 2009 г.
  11. Хайслер, Дж. Л. (2003). Искусство композиции Клары ШуманХьюстон, Техас: Университет Райса
  12. Райх, Клара Шуман, с.34.
  13. Йозеф Браунштайн. Аннотация Михаила Пойнти к записи концерта для фортепиано № 1 a-moll op.7 Клары Шуман.
  14. Клара Шуман играла концерт для фортепиано с оркестром № 1 a-moll, op. 7
  15. 15,0 15,1 15,2 Райх (1986), с. 249
  16. Райх, (1986), с.250
  17. Литцман, 1913. Том 1, с. XI
  18. Литцман, 1913. Том 1, с. XII
  19. Н. Б. Райх. Клара Шуман: Художник и женщина. Cornell Univ. Press, Ithaca (Лондон, 2001). Стр. 271—272
  20. Литцман, 1913, том 2, «Исследовательские работы и репертуар», стр. 442—452
  21. Нидерланды. Литцман, том 2, с. 102
  22. Литцман, том 2, с. 237
  23. Гамбург. Клара говорила: «Публика ничего не понимает и ничего не чувствует». Литцман, том 2 с. 200
  24. Лондон. Литцман, том 2 с. 263
  25. 1 января. Литцман, том 2 с. 147
  26. Литцман, том 1, с. 76
  27. Франкфурт. Клара прокомментировала: «Концерт оркестру понравился». Литцман, том 2, с. 247
  28. Во Франкфурте. Литцман, том 2, с. 247
  29. Die Pianistin. Ein Nachspiel. Internetseite des Musiktheaterstückes
  30. Website des Kulturhauses Zvonimir in Solin, Kroatien
  31. Song of Love at the American Film Institute Catalog
  32. «Фортепианное искусство Клары Шуман».
  33. «Роберт и Клара Шуман: русские пути. К проблеме взаимодействия культур». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.