Յոզեֆ Յոախիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Յոախիմ
Բնօրինակ անունգերմ.՝ Joseph Joachim
Ծնվել էհունիսի 28, 1831(1831-06-28)[1][2][3] կամ հուլիսի 15, 1831(1831-07-15)[4]
Կիտզե, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա[3]
Երկիր Հունգարիա
Մահացել էօգոստոսի 15, 1907(1907-08-15)[1][2][5][…] (76 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն[3]
ԳերեզմանԿայսեր Վիլհելմի հուշատակ գերեզման[6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, կոնցերտմայստեր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, ջութակահար և վիոլինահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան և Leipzig Gewandhaus Orchestra?
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱմուսինAmalie Joachim?[7]
Պարգևներ
 Joseph Joachim Վիքիպահեստում

Յոզեֆ Յոախիմը (գերմ.՝ Joseph Joachim), հունիսի 28, 1831(1831-06-28)[1][2][3] կամ հուլիսի 15, 1831(1831-07-15)[4], Կիտզե, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա[3] - օգոստոսի 15, 1907(1907-08-15)[1][2][5][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[3]), ավստրո-հունգարացի ջութակահար, հրեական ծագումով։ Նա շատ մեծ ներդրում է ունեցել երաժշտական բնագավառում։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոախիմի երաժշտական տաղանդը աչքի է ընկել վաղ տարիքից։ Նա սկսել է ջութակ նվագել երեք տարեկան հասակում և նվագում էր փոքրիկ մի խաղալիքով։ Հասկանալով, որ երեխան ունի ջութահարի տաղանդ, նրան նկատում է Բուդապեշտի օպերայի առաջին ջութակահարներից մեկը։ Յոախիմը սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ և շատ արագ՝ արդեն յոթ տարեկանում նա հանդես է գալիս համերգներում։ Նրան համեմատում են իր ժամանակի ամենամեծ ջութակահարների հետ։ Այնուհետև Յոախիմը տեղափոխվում է Վիեննա, որպեսզի շարունակի իր ուսումը։ Հետագա տարիներին նա ապրում է Գերմանիայում և ծանոթանում է Ֆելիքս Մենդելսոնի հետ։ Այդ նույն տարիներին նա ծանոթանում է նաև երիտասարդ կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի հետ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Յոախիմը և Բրամսը մնում են մտերիմ ընկերներ։ Բրամսի և այլ երաժիշտների հետ մեկտեղ Յոախիմը համարվում էր Կլարա Շումանի մտերիմ ընկերներից մեկը և Ռոբերտ Շումանի մահվանից հետո Կլարային գոտեպնդողներից մեկը (հիմնականում Բրամսի հետ միասին)։ Նա կատարել է բազմաթիվ ջութակի կոնցերտների պրեմիերաներ։ Իր ամենահայտնի կատարումներից են Յոհաննես Բրամսի ջութակի կոնցերտի կատարումը, ինչպես նաև Մաքս Բրուխի և Անտոնին Դվորժակի ջութակի կինցերտները։ Բացի սոլո կարիերայից՝ Յոախիմը նաև ակտիվ կամերային երաժշտության կատարող էր։ Նա բազում անգամներ հանդես է եկել Կլարա Շումանի հետ։ Նա ուներ նաև իր սեփական լարային կվարտետը։

Յոախիմը հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Եղել է վաստակավոր ուսուցիչ և ունեցել է բազում տաղանդավոր աշակերտներ։ Այսօր Բեռլինում գոյություն ունի Յոախիմի անվան հրապարակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 Wurzbach D. C. v. Joachim, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 10. — S. 217.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175687.php
  7. Kindred Britain