Սկերցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկերցո (իտալերեն՝ scherzo, բառացի՝ կատակ), XVI — XVII դարերում Իտալիայում կատակային, կայտառ բնույթի տեքստով միաձայն և բազմաձայն վոկալ պիեսների տարածված անվանում։ XVII դարի սկզբից կապրիչչոյին մոտիկ գործիքային պիես։ Հաճախ՝ գործիքային սյուիտի, իսկ XVIII դարի․ վերջից սոնատասիմֆոնիկ ցիկլի (սիմֆոնիայի, սոնատի, կվարտետի, երբեմն՝ կոնցերտի) մասերից մեկը՝ որպես կանոն՝ 3-րդը (փոխարինել է նախկին մենուետին)։ Սկերցոյին բնորոշ են՝ եռամաս չափ, արագ տեմպ, երաժշտ․ մտքերի ազատ հաջորդում։ Հաճախ կապված է հումորի (կատակից մինչև գրոտեսկ) արտահայտման հետ։ Սկերցոն գրվում է ռեպրիզային եռամաս ձևով, ավելի հանդարտ բնույթի միջին մասով՝ տրիոյով։ Սկերցոյի դասական տեսակը հաստատվել է Լ․ Բեթհովենի ստեղծագործության մեջ, իրենց սոնատասիմֆոնիկ ցիկլերում լայնորեն կիրառել են Ֆ․ Շուբերտը, Ֆ․ Մենդելսոնը, Ա․ Բրուքները, Պ․ Չայկովսկին, Ն․ Մյասկովսկին, Ս․ Պրոկոֆևը, Դ․ Շոստակովիչը։ Ռոմանտիզմի դարաշրջանի երաժըշտության մեջ Սկերցո․ վերստացել է ինքնուրույն երաժշտության․ պիեսի նշանակություն (Ռ․ Շուման, Ֆ․ Շոպեն, Յ․ Բրամս և ուրիշներ)։ Նվագախմբի համար Սկերցոներ են գրել Ֆ․ Մենդելսոնը, Պ․ Դյուկան, Մ․ Մուսորգսկին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png