Կառլ Չեռնի
Կառլ Չեռնի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl Czerny |
Ծնվել է | փետրվարի 21, 1791[1] կամ փետրվարի 20, 1791[2] Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3][4][2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 15, 1857[1][5][4][…] (66 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[3][4][2] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտություն տեսաբան և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
![]() |
Կառլ Չեռնի (գերմ.՝ Carl Czerny, փետրվարի 21, 1791[1] կամ փետրվարի 20, 1791[2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3][4][2] - հուլիսի 15, 1857[1][5][4][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3][4][2]), ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր։ Ազգությամբ չեխ է։
Սովորել է հոր՝ Վենցել Չեռնիի, 1801-1803 թվականներին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի մոտ։
19-րդ դարի 1-ին կեսի վիեննական դաշնամուրային դպրոցի հիմնադիրն է։ Աշակերտներից են Ֆերենց Լիստը, Թեոդոր Լեշետիցկին, Պ․ Դյոլերը, Թեոդոր Կուլլակը։ Հեղինակ է 1000-ից ավելի գործերի (սիմֆոնիկ, կամերային-գործիքային, եկեղեցական և այլն)։ Ժառանգության հիմնական մասը դաշնամուրային երկերն են (այդ թվում՝ այլ կոմպոզիտորների գործերի խմբագրումներ և վերադաշնակումներ)։ Մանկավարժական պրակտիկայում օգտագործվում են նրա էտյուդները։ Չեռնիի կոմպոզիտորական և դաշնամուրային սկզբունքները կապված են կլասիցիզմի և ռոմանտիկ ուղղությանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Չեռնին ծնվել է Վիեննայում և մկրտվել Սուրբ Լեոպոլդի եկեղեցում[6]։ Ծնողներն ունեին չեխական ծագում։ Ծնողները Կառլի հետ չեխերեն էին խոսում։ Չեռնիի ընտանիքը երաժշտական ընտանիք էր․ պապը ջութակահար էր Նիմբուրկում՝ Պրահայի մոտ, հայրը՝ Վենզելը, հոբոյահար, երգեհոնահար և դաշնակահար էր[7]։ Երբ Չեռնին 6 ամսական էր, հայրը աշխատանքի ընդունվեց Լեհաստանի կալվածքներից մեկում որպես դաշնամուրի ուսուցիչ, ընտանիքը տեղափոխվեց Լեհաստան, որտեղ բնակություն հաստատեց մինչև Վիեննա վերադառնալը՝ 1795 թվականը[8]։
Տաղանդաշատ Չեռնին սկսեց դաշնամուր նվագել 3 տարեկանում, իսկ երաժշտություն գրել՝ 7-ում։ Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, որը նրան սովորեցնում էր հիմնականում Բախ, Հայդն և Մոցարտ։ Չեռնին ծնողների տանն սկսեց դաշնամուրի մենահամերգներ ունենալ։ Առաջին հանրային կատարումը 1800 թվականին էր, երբ նվագեց Մոցարտի Piano Concerto No. 24 կոնցերտը[9]։
Բեթհովենի աշակերտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1801 թվականին չեխ կոմպոզիտոր և ջութակահար Վենզել Կրամպհոլցը Լյուդվիգ վան Բեթհովենի տանը կազմակերպեց Չեռնիի լսումները։ Բեթհովենը Չեռնիին խնդրեց կատարել իր Piano Sonata No. 8-ը և Ադելաիդան։ Բեթհովենը տպավորվեց 10-ամյա տղայով և իրեն աշակերտ վերցրեց[10]։ Չեռնին աշակերտեց Բեթհովենին մինչև 1804 թվականը[11]։
Չեռնիի ինքնակենսագրությունը և նամակները բազում կարևոր տեղեկություններ են հաղորդում տվյալ ժամանակաշրջանում Բեթհովենի մասին։ Չեռնին առաջինն էր, ով հաղորդեց Բեթհովենի խլության մասին․ տարիներ առաջ, մինչ այդ փաստի հանրային դառնալը[12]։
Բեթհովենը 1806 թվականին Չեռնիին ընտրեց որպես իր Piano concerto no. 1 կոնցերտի առաջին կատարող և 1812 թվականի փետրվարին՝ 21 տարեկան հասակում, Չեռնին Վիեննայում առաջին անգամ կատարեց Բեթհովենի Piano Concerto No. 5, «Emperor»-ը։ Չեռնին գրել է, որ իր երաժշտական հիշողությունն իրեն թույլ էր տալիս 1804-1805 թվականներին անգիր կատարել Բեթհովենի բոլոր աշխատանքներն առանց բացառության, նա նվագում էր արքայազն Կառլ Լիխնովսկու պալատում շաբաթական 1-2 անգամ[13]։ Չեռնին իր ամբողջ կյանքի ընթացքում կապ պահպանեց Բեթհովենի հետ, ինչպես նաև դաշնամուրի դասեր էր տալիս Բեթհովենի թոռանը՝ Կառլին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Черни Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Wurzbach D. C. v. Czerny, Karl (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 3. — S. 105.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Czerny (1956), p. 302.
- ↑ Czerny (1956), pp. 302-5.
- ↑ Czerny (1956). p. 303
- ↑ Mitchell (1980)
- ↑ Thayer (1991) pp. 226–228.
- ↑ Thayer (1991) p. 368.
- ↑ cited in Thayer (1991), p. 227.
- ↑ Mitchell (1990), p. 139
- ↑ Thayer (1991), p. 679.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Botstein, Leon (2004). "Beethoven's Pupil" Archived 2015-04-27 at the Wayback Machine., American Symphony Orchestra programme note, accessed 23 September 2014.
- Czerny, Carl, tr. Ernest Sanders (1956). "Recollections from my Life" (1842), in "The Musical Quarterly", July 1956, Vol. XLII, No. 3, pp. 302–317.
- Kuerti, Anton (1997). "Carl Czerny: In the Shadow of Beethoven", in Queen's Quarterly, September 1997,Vol. 104, No. 3. Accessed 23 September 2014.
- Loesser, Arthur (1990). Men, Women and Pianos: A Social history. New York: Dover Publications. 9780486265438
- Mitchell, Alíce L. (1980). "Czerny, Carl" in The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie, vol. 5, pp. 138–141. London: MacMillan. 0333231112
- Rowland, David (ed.) (1998). The Cambridge Companion to the Piano. Cambridge: Cambridge University Press. 978-0-521-47986-8
- Thayer, Alexander Wheelock, rev.and ed. Elliot Forbes (1991). Thayer's Life of Beethoven (2 vols). Princeton: Princeton University Press. 9780691027173.
- Walker, Alan (1988). Franz Liszt: The Virtuoso Years 1811-1847. London: Faber. 9780571152780.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айзенштадт С. А., Учитель музыки. Жизнь и творчество Карла Черни, М., Композитор, 2010, 215 с.
- История мировой музыки։ жанры, стили, напавления / [Сост. А. и С. Минаковы], М., Эксмо, 2010, с. 177—178.
- Ройзман Л., К. Черни и его редакция клавирных сочинений Баха, М., Советская музыка, 1940, 40.
- Терентьева H., Карл Черни и его этюды, Л., 1978.
- Steger H., Beiträge zu C. Czernys Leben und Schaffen (со списком сочинений), Mьnch., 1925 (Diss.).
- Hasenцhrl F., К. Czernys solistische Klavierwerke, W., 1927 (Diss.).
- Giocondo Fino D., Carlo Czerny un grande pedagogo del pianoforte, Il Monumento, 1927, v. 2
- Haas R., Carl Czerny, Musica, 1957, Jahrg. 11, H. 7-8.
- Maс Ardle D. W., Beethoven and the Czernys, Monthly musical record, 1958, v. 88, No 988
- Gardavskэ C., Liszt und seine tschechischen Lehrer, Studia musicologica Academiae Scientiarum Hungaricae, 1963, t. 5.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդված Կառլ Չեռնիի մասին «Belcanto.ru» կայքում
- Չեռնիի էտյուդների ձեռագրեր (299 և 740) Archived 2010-09-17 at the Wayback Machine.
- Կառլ Չեռնիի մասին classon.ru կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Փետրվարի 20 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1857 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Չեխ երաժիշտներ
- 19-րդ դարի ավստրիացիներ