Ալեքսանդր Մարտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտինով (այլ կիրառումներ)
Picto infobox film.png
Ալեքսանդր Մարտինով
Mensevikii cropped for Martynov.jpg
Ծնվել է դեկտեմբերի 12 (24), 1865
Ծննդավայր Պինսկ, Q149251?, Մինսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել է հունիսի 5, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
ՌԽՖՍՀ
Ռուսական կայսրություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ

Ալեքսանդր Եվստաֆեիչ Մարտինով (1816-1860), ռուս դերասան։ Ռուս, բեմական ռեալիզմի հիմնադիրներից։

1827-1835 թվականներին սովորել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում, սկզբում՝ Շ․ Դիդլոյի բալետի, ապա՝ Պ․ Ա․ Կարատիզինի դրամատիկական դասարաններում։ 1836 թվականից աշխատել է Ալեքսանդրյան թատրոնում։ Մարտինովը կատարել է բազմաթիվ դերեր վոդևիլներում՝ դրսևորելով դիմախաղի, ժեստի մեծ վարպետություն։ Վ․ Գ․ Բելինսկին, բարձր գնահատելով Մարտինովի արվեստը, հատկապես ընդգծել է Սինիչկինի (Դ․ Տ․ Լենսկու «ԼԱ Դուրիչ Սինիչկին», 1840) դերակատարումը։ Մարտինովի ստեղծագործության երգիծական ուղղվածությունն ավելի վառ արտահայտվել է Ն․ Գոգոլի պիեսներում (Իդեստակով, «Ռեիզոր», 1843 են)։ Մարտինովի ստեղծագործական նոր շրջանն սկսվել է Ի․ Ս․ Տուրգենեի և Ա․ Օսարովսկու պիեսների կերպարների անձնավորումներով։ Հոգեբանական ռեալիզմի խոշոր նվաճում է եղել Մոշկինի (Տուրգեննի «Ամուրի», 1859) դերակատարումը։ Ռուս թատրոնի պատմության մեջ անջնջելի հետք է թողել Մարտինովի Տիխոնը (Ա․ Օսարովսկու «Ամպրոպ», 1859)՝ դաժան ռեժիմից կործանված մարդու կերպարը։ Խաղացել է 600-ից ավելի դեր՝ սուր երգիծական գրոտեսկային կոմիզմից երբեմն հասնելով ողբերգության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345 CC-BY-SA-icon-80x15.png