Քննարկում:Իվան Տուրգենև

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այս հոդվածը թարգմանվել է «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում։

լավ օրվա հոդված[խմբագրել կոդը]

Մասնակից:Lilitik22 ջան, այս հոդվածը կարծես թարգմանության նախագծի մեջ է՞ դեռ, խնդրեմ երբ ավարտվի իմաց անես, գերազանց օրվա հոդված կլինի, դեռ հետագայում էլ կարելի է ներկայացնել որպես լավ հոդվածի, բայց դա հետագայում: --ERJANIK քննարկում: 07:42, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Երջանիկ ջան, մի փոքր բաժին է մնացել, երևի թե այսօր կվերջացնենք։ Ընդհանրապես երբ հոդվածների թարգմանությունները վերջացնում ենք, ներկայացնում եմ որպես օրվա հոդված :) Ռուսերենում էլ է հոդվածը լավ, թեև կարծում եմ մեզ մոտ այն կարող է ընտրյալ դառնալ՝ հաշվի առնելով, որ խոսքը ռուս գրողի մասին է և համապարփակ ինֆորմացիա է ընդգրկում։ Սկզբնական շրջանում մտածում էի հոդվածներն ավարտելուց հետո մեզ մոտ էլ ներկայացնել կարգավիճակ տալու համար, բայց հետո մտածեցի, որ 2 ամիս տևող քննարկումների փոխարեն ավելի լավ է մեկ այլ հոդվածի վրա աշխատենք։ Եթե ցանկացողներ լինեն հոդվածը ներկայացնելու և քննարկումներին հետևելու համար, կփորձենք օգնել ինչով կարող ենք :) --Լիլիթ (քննարկում) 08:03, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
OK։ --ERJANIK քննարկում: 08:25, 27 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Դիտարկում[խմբագրել կոդը]

Հոդվածի «Մահ և թաղում» բաժնում գրված է «․․․Եղան նաև թյուրիմացություններ. Ալեքսանդր Նևսկու մայր տաճարում` Փարիզի Դարյու փողոցում, Տուրգենևի աճյունն ամփոփելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 19-ին,ապագա վարչապետ, սոցիալիստ Ժորժ Կլեմանսոյի կողմից հրատարակվող «Justice» փարիզյան թերթում հայտնի էմիգրանտ-նարոդնիկ Պ. Վ. Լավրովը հրապարակեց մի նամակ, որում ասվում էր․․․» և այլն։ Հետագա տեքստից չի հասկացվում՝ ի՞նչ թյուրիմացությունների մասին էր խոսքը, արդյո՞ք ճիշտ էր թերթի հայտնած տեղեկությունը թե՞ ոչ։ Գուցե արժի «թյուրիմացություն» բառը փոխարինել «վեճով» կամ «տարաձայնությունով»։ Ռուսերեն недоразумение բառը կարելի է նաև այդպես թարգմանել։ --Albero (քննարկում) 16:30, 15 Հունվարի 2015 (UTC)

Նունե ջան, կնայե՞ս։ --Լիլիթ (քննարկում) 16:33, 15 Հունվարի 2015 (UTC)
«Տուրգենևը բեմին» վերնագիրն էլ արժի դարձնել «Տուրգենևի բեմադրությունները» կամ «Տուրգենևի դրամատուրգիան», բայց ոչ «Տուրգենևը բեմին»։--Albero (քննարկում) 16:36, 15 Հունվարի 2015 (UTC)
Վերջինն ուղղեցի։ --Լիլիթ (քննարկում) 16:38, 15 Հունվարի 2015 (UTC)
Կարծում եմ` այստեղ недоразумение բառի ճիշտ թարգմանությունն է օգտագործված: Խոսքը, ըստ իս, հենց մի թյուրիմացությանը (թերթի հայտնած տեղեկությանը) հաջորդող թյուրիմացությունների շարքի մասին է, ոչ թե տարաձայնությունների: Բայց սա իմ սուբյեկտիվ տեսակետն է, եթե համաձայն չեք, կարող եք փոխել: --Nune Nadiryan (քննարկում) 15:31, 16 Հունվարի 2015 (UTC)

Հայրանուն[խմբագրել կոդը]

Ո՞րն է ճիշտ, Իվան Սերգեյի՞, թե Սերգեևիչ Տուրգենև։ Իմ կարծիքով, ճիշտ է Սերգեևիչ տարբերակը։--Avagyan (քննարկում) 16:49, 11 Մայիսի 2015 (UTC)[reply]