Ալեքսեյ Պիսեմսկի
Պիսեմսկի Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ ռուս.՝ Алексей Феофилактович Писемский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2] |
Ծննդավայր | Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Ժանրեր | վիպակ, վեպ և կատակերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | A Bitter Fate? |
![]() | |
Կայք | az.lib.ru/p/pisemskij_a/ |
![]() |
Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ Պիսեմսկի (ռուս.՝ Алексе́й Феофила́ктович Пи́семский, մարտի 11 (23), 1821[1][2] կամ մարտի 10 (22), 1820[2], Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 21 (փետրվարի 2), 1881[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2][4]-1881), ռուս գրող։
Ավարտել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1844 թ.)։ Տպագրվել է 1848 թվականից («Նինա», պատմվածք)։ «Բոյարշչինա» (1846 թ., հրատարակված 1858 թ. ) վեպում, «Փալասը» (1850 թ.), «Հարուստ փեսացուն» (1851 թ.), «Պ-ն Բատմանով» (1852 թ.), «Ֆանֆարոնը» (1854 թ.) վիպակներում, ինչպես նաև «Մելամաղձոտը» (1852 թ.), «Բաժանում» (1853 թ.) կատակերգություններում սուր ծաղրի է ենթարկել ազնվականական-չինովնիկական Ռուսաստանը։ «Ակնարկներ գեղջկական կյանքից» (1852-1855 թթ.) շարքում, «Պառավ կալվածատիրուհին» պատմվածքում և «Դառը ճակատագիր» (1859 թ., բեմադրված 1863 թ.) դրամայում պատկերել է նախառեֆորմյան ռուսական գյուղը, փորձել է ստեղծել ժողովրդի ներկայացուցիչների ամբողջական կերպարներ։ Պիսեմսկու հայտնի վեպերից է «Հազար հոգին» (1858 թ.), որտեղ քննադատել է ցարական Ռուսաստանը։ Պիսեմսկին 1857-1860 թվականներին Ա․ Վ․ Դրուժինինի հետ, իսկ 1860-1863 թվականներին միայնակ խմբագրել է «Ընթերցանության գրադարան» հանդեսը։ Այդ շրջանի ֆելիետոններում (Նիկիտա Բեզրիլով կեղծանունով) և «Ալեկոծված ծով» հականիհիլիստական վեպում հարձակումներ է գործել հեղափոխական շարժման դեմ։ «Ինքնագլուխներ» (1867 թ.) պիեսում, «Հորձանուտում» (1871 թ.), «Քաղքենիներ» (1877 թ.), «Մասոններ» (1880 թ.) վեպերում կրկին ուժեղացել են Պիսևսկու աոաջադիմական միտումները։ Նրա ուշ շրջանի ստեղծագործության հիմնական թեման բուրժուազյական գործարարների պսակազերծումն է «Բահաղ», «Լուսավորյալ ժամանակ», «Ֆինանսական հանճար»։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полн. собр․ соч․, т․ 1—24, СПБ—М․, 1895-96; Собр․ соч․, т․ 1—9, М․, 1959։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чернышевский Н․ Г․, ««Очерки из крестьянского быта» А․ Ф․ Писемского, Полн․ собр․ соч․, т․ 4, М․, 1948; Писарев Д․ И․, Писемский, Тургенев и Гончаров, Соч․, т․ 1, М․, 1955; Пустовой П․ Г․, А․ Ф․ Писемский в истории русского романа, М․, 1969։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ 3,0 3,1 3,2 Писемский Алексей Феофилактович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Lib.ru/Классика: Шулятиков Владимир Михайлович. Памяти Писемского
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Писемский А. Ф. Автобиографические заметки: Извлечения / Публ. П. Н. Полевого // Исторический вестник. — 1889. — Т. 38. — № 11. — С. 286—295.
- Скабичевский А. М. А. Ф. Писемский, его жизнь и литературная деятельность. — СПб.: Тип. т-ва «Общественная польза», 1894.
- Писемский А. Финансовый гений: Комедия // Газета Гатцука. — 1876, 24 января. — № 3.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303)։ ![]() |
- Մարտի 23 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Մարտի 22 ծնունդներ
- 1820 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 2 մահեր
- 1881 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս դրամատուրգներ
- Վիպասաններ ըստ ազգության