Հիպոլիտ Տեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հիպոլիտ Տեն
Hippolyte Taine
Hippolyte taine.jpg
Ծնվել էապրիլի 21, 1828(1828-04-21)[1][2][3][…] Վուզիե, Վուզե, Արդեններ, Շամպան — Արդեն
Մահացել էմարտի 5, 1893(1893-03-05)[1][3][4][…] (64 տարեկան) Փարիզ[5]
ԳերեզմանMenthon-Saint-Bernard
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՈւղղությունՊոզիտիվիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, պատմաբան, գրող, արվեստագետ և գրական քննադատ
Հաստատություն(ներ)Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Օքսֆորդի համալսարան և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Q65498963?, Q65498963? և seat 25 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԿոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Թերեզ Տեն
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Hippolyte Taine Վիքիպահեստում

Հիպոլիտ Ադոլֆ Տեն (ֆր.՝ Hippolyte Adolphe Taine, ապրիլի 21, 1828(1828-04-21)[1][2][3][…], Վուզիե, Վուզե, Արդեններ, Շամպան — Արդեն - մարտի 5, 1893(1893-03-05)[1][3][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան։ Նատուրալիզմի գեղագիտական տեսության և մշակութա-պատմական դպրոցի հիմնադիրը։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայացքները ձևավորվել են ֆրանսիական և անգլիական պոզիտիվիզմի ազդեցությամբ։ «Գեղարվեստի փիլիսոփայություն» երկում առաջին անգամ փորձել է սոցիոլոգիան կիրառել արվեստի ուսումնասիրության մեջ։ Գեղարվեստական ստեղծագործությունը ըստ Տենի ծնվում է երեք հիմնական գործոններից՝ «ռասա», բնական միջավայր և «պատմական պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարոյական ջերմաստիճանը», «մտքերի վիճակը»։ Գիտական հետազոտության խնդիրը Տենը համարել է «դրական փաստերի» շարադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։ Եթե Տենի գեղագիտությանը բնորոշ է որոշ պատմական մոտեցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը[7]։

Հիմնադիրն է նատուրալիզմի՝ իբրև գրական-գեղարվեստական ուղղության տեսության, այլև՝ «մշակութա-պատմական» դպրոցի, որ համաշխարհային նշանակություն է ստացել։ Ըստ Տենի համադրույթի, գրականության զարգացումը պայմանավորված է երեք «նախնական ուժերի»՝ «ցեղի», «միջավայրի» և «պահի» ներգործությամբ[8]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Քննադատական փորձեր» (1858), «Անգլիական գրականության պատմություն» (1863-1864) երկերը, էտյուդներ Օ․ դը Բալզակի (1858), Ստենդալի (1864) մասին ևն։ «Գեղարվեստի փիլիսոփայություն» (1865-1869, հայկական հրատարակություն՝ 1936 թվականին) երկում առաջինը փորձել է սոցիոլոգիան կիրառել արվեստի ուսումնասիրության մեջ։ Գեղարվեստական ստեղծագործությունը, ըստ Տենի, ծնվում է հիմնական երեք գործոններից՝ «ռասա», բնական միջավայր և «պատմական պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարոյական ջերմաստիճանը», «մտքերի վիճակը»։ Գիտական հետազոտության խնդիրը Տենը համարել է «դրական փաստերի» շարադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։

Եթե Տենի գեղագիտությանը բնորոշ է որոշ պատմական մոտեցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը, և դա բխում է Տենի այն դրույթից, որ պատմության մեջ որոշիչը պատմական գործիչների մտայնությունն ու հոգեբանությունն են։ «Ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» պատմագիտական երկում, վերլուծելով Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, չի ըմբռնել յակոբինյանների դերը և տվել է նրանց գործունեության բացասական նկարագիրը։ Տենի հայացքները նկատելի ազդեցություն են ունեցել արևմտաեվրոպական գրաքննադատության և գեղագիտության վրա։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քննադատական փորձեր» 1858 թ.
  • «Անգլիական գրականության պատմություն» 1863-1864 թթ.
  • «Էյուդներ Օնորե դը Բալզակի մասին» 1858 թ.
  • «Էյուդներ Ստենդալի մասին» 1864 թ.
  • «Ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» 1865 թ.
  • «Գեղարվեստի փիլիսոփայություն» 1865-1869 թթ. (հայերեն հրատարակ. 1936 թ.)
  • «Մտքի և ճանաչողության մասին» (1870)

Իպոլիտ Տենը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Եղիշե Չարենցի խմբագրությամբ հրատարակվել է Իպոլիտ Տենի «Գեղարվեստի փիլիսոփայությունը» գիրքը։ Բնագրից այն թարգմանել է Վարազդատ Տերոյանը, սակայն նրա անունը գրքում նշված չէ։ Ստալինյան բռնաճնշումների զոհ դառնալով՝ Վարազդատ Տերոյանը ձերբակալվել է չորս անգամ՝ (1922, 1924, 1931 և 1935 թթ.): Վ. Տերոյանը վախճանվել է 1938 թվականի փետրվարի 6-ին, 51 տարեկան հասակում, Մարիինսկում, ԽՍՀՄ-Նովոսիբիրսկի մարզի Օռլովո-Ռոզովսկյան բաժնի համակենտրոնացման ճամբարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան
  8. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ 483 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հիպոլիտ Տեն հոդվածին
  • «Գեղարվեստի փիլիսոփայություն» 1936 թ. Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 650 CC BY-SA icon 80x15.png