Մաքսիմ Անտոնովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մաքսիմ Անտոնովիչ
Антонович Максим Алексеевич.jpg
Ծնվել էապրիլի 27 (մայիսի 9), 1835 Բելոպոլիե, Q12086761?, Sumskoy Uyezd, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1] (83 տարեկան) Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա, գրական քննադատ և թարգմանիչ
Ալմա մատերKharkiv Theological Seminary? (1855) և Սանկտ Պետերբուրգի ճեմարան (1859)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Մաքսիմ Ալեքսեեվիչ Անտոնովիչ (ռուս.՝ Макси́м Алексе́евич Антоно́вич) ապրիլի 27 (մայիսի 9), 1835, Բելոպոլիե, Q12086761?, Sumskoy Uyezd, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան, ռուս գրաքննադատ, ակնարկագիր, հուշագիր, թարգմանիչ և փիլիսոփա[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Անտոնովիչը ծնվել է Բելոպոլիեյում հոգևորականի ընտանիքում։ Խարկովում հոգևոր կրթություն ստանալուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Տեխնոլոգիական ակադեմիան, որը ավարտել է 1859 թվականին։

Անտոնովիչը գրական գործունեություն է սկսել ծավալել «Սովրեմեննիկ»-ում, որտեղ նրա գրած որոշ հոդվածներ նպաստել են նրա փիլիսոփայական մատերիալիզմի վրա և նրան բերել «Չեռնիշևսկու գաղափարական ժառանգորդ»-ի հռչակը։ Որպես ամսագրի գրաքննադատական բաժնի ղեկավար (պաշտոն, որը նա ստանձնել էր Նիկոլայ Դոբրոլյուբովի մահից հետո), նա երկարատև անհաշտության մեջ էր «Վրեմյա»-յի, «Էպոխա»-յի, իսկ հետագայում նաև «Ռուսկոե սլովո»-յի հետ, այն բանից հետո, երբ նա ջախջախել էր 1862 թվականին Իվան Տուրգենևի Հայրեր և զավակներ վեպը, ինչը զայրացրել էր Դմիտրի Պիսարևին։ Դա պատճառ էր դարձել խիստ հակասությունների, ինչը Ֆեոդոր Դոստոևսկին հետագայում անվանել է «ռուսական նիհիլիզմի տրոհումը»[3]։

Քանի որ Նիկոլայ Նեկրասովը հրաժարվել էր Անտոնովիչի խնդրանքով թարմացնել 1869 թվականի Հայրենական գրառումները, նա առաջինին մեղադրել էր հին ընկերներին դավաճանելու համար և վերադարձել թարգմանչի աշխատանքին (Լուի Բլանի՝ «Ֆրանսական հեղափոխության պատմություն»-ը, Բալֆուր Սթյուարթի՝ «Ֆիզիկա»-ն, Արչիբալդ Գեյքիի՝ «Աշխարհագրության դասավանդումը», Մայքլ Ֆոսթերի՝ «Դասագիրք բնախոսության»-ը և այլն)։ 1898-1916 թվականները նա հրապարակել է Նիկոլայ Դոբրոլյուբովի, Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Պյոտր Լավրովի հուշագրությունները։ Անտոնովիչը մահացել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին Պետրոգրադում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Антонович Максим Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Antonovich, Maxim Alekseyevich»։ The Brief Literary Encyclopedia. Moscow, 1962. P. 247.։ Վերցված է 2015-01-13 
  3. 3,0 3,1 Tchernets, L. (1990)։ «Antonovich, Maxim Alekseyevich»։ Prosveshcheniye Publishers. Moscow. Russian Writers. Biobibliographical Dictionary։ Վերցված է 2015-01-13 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]