Սերել է ազնվական ընտանիքից։ Իսկ 1830-ական թվականներին նա դարձավ հայտնի լրագրող Փարիզում և սոցիալական անհավասարությունը լուծելու ցանկության համար մեծ ժողովրդականություն[7]։ Նրան ճանաչում բերեց «Աշխատանքի կազմակերպում» (1839) երկը, որտեղ շարադրված են հասարակության սոցիալական վերափոխման նրա գաղափարները։
Նշանավոր է Բլանի 12 հատորանոց «Ֆրանսիական հեղափոխության պատմությունը» (1847–1862)։ 1848 թվականի հեղափոխության շրջանում Բլանը մտավ բուրժուական ժամանակավոր կառավարության մեջ և գլխավորեց, այսպես կոչված, Լյուքսեմբուրգյան հանձնաժողովը։ Բանվորների շրջանում արմատավորում էր բուրժուազիայի հետ համագործակցելու վնասակար տրամադրություններ, սերմանում ռեֆորմիստական պատրանքներ։ 1848–1870 թվականներին տարագրության մեջ էր։ 1871 թվականին ընտրվելով Ազգային ժողովում՝ թշնամական դիրք գրավեց Փարիզի կոմունայի նկատմամբ։ Բլանը գտնում էր, որ սոցիալական վերափոխում կարելի է իրականացնել խաղաղ ձևով, դեմոկրատական պետության կողմից անցկացվող բարենորոգումների միջոցով, ժողովրդի և բուրժուազիայի «համատեղ ջանքերով»[8]։ Բլանը սոցիալիստական արտադրության հաստատման գլխավոր միջոց էր համարում «հասարակական արհեստանոցների» կազմակերպումը, որոնք, իբր աշխատանքի ավելի բարձր արտադրողականության շնորհիվ, մրցակցության մեջ կհաղթեին մասնավոր ձեռնարկություններին։ Բլանի ռեֆորմիստական սոցիալ-քաղաքական հայացքները հիմք դրեցին օպորտունիզմին բանվորական շարժման մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 451)։