Նիկոլայ Շելգունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Շելգունով
Nikolay Vasilyevich Shelgunov.jpg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1] (66 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունSaint Petersburg State Forest Technical University?
Մասնագիտությունլրագրող, գրական քննադատ և փիլիսոփա
ԱշխատավայրSaint Petersburg State Forest Technical University?
ԱմուսինԼյուդմիլա Շելգունովա[3]
Nikolay Shelgunov Վիքիպահեստում

Նիկոլայ Վասիլևիչ Շելգունով (դեկտեմբերի 4, 1824(1824-12-04)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24 (մայիսի 6), 1891[3][4][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), ռուս հեղափոխական-դեմոկրատ, հրապարակախոս և գրաքննադատ։ Ծագումով ազնվական։

Շելգունովի քաղաքական աշխարհայացքը ձևավորվել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Չեռնիշեսկու գաղափարական ազդեցությամբ։ Աշխատակցել է «Սովրեմեննիկ», «Ռուսսկոյե սլովո», «Վեկ», «Դելո» (որի խմբագիրն էր 1881-1982 թվականին) ամսագրերին։ 1860-ական թվականներին հեղափոխական շարժման մասնակից էր, մի շարք թռուցիկների (ուղղված երիտասարդությանը, զինվորներին) հեղինակ։ «Աշխատավոր պրոլետարիատը Անգլիայում և Ֆրանսիայում» («Սովրեմեննիկ», 1861 թվական, JNJ 3-11) հոդվածում շարադրել է Ֆ․ Էնգելսի-«Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատությունը։ Հեղափոխական գործունեության համար քանիցս ձերբակալվել է և աքսորվել։ 1886-1891 թվականին «Ռուսսկայա միսլ» («Русская мысль») ամսագրում հրապարակել է «Ռուսական կյանքի ուրվագծեր» հոդվածաշարը։ Պատմության, տնտեսական կյանքի հասարակական հարաբերությունների մասին բազմաթիվ հոդվածներում հանդես է եկել հանուն գյուղացիական հեղափոխության, որը, նրա կարծիքով, Ռուսաստանը կհասցներ սոցիալիզմի՝ շրջանցելով կապիտալիզմը։ Կյանքի վերջին տարիներին մարքսիզմի ազդեցությամբ մոտեցել է հեղափոխության մեջ բանվոր դասակարգի ղեկավար դերի գաղափարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Есин Б. И. Шелгунов // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1975. — Т. 8. — С. 678–679.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Шелгунов Николай Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Шелгунов, Николай Васильевич // Русский биографический словарьСПб.: 1911. — Т. 23. — С. 64–68.
  4. 4,0 4,1 4,2 Щёголев П. Е. Шелгунов, Николай Васильевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXIX. — С. 401–404.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476 CC-BY-SA-icon-80x15.png