Մաքսիմիլիան Վոլոշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմիլիան Վոլոշին
Maximilian Voloshin.jpg
Ծնվել էմայիսի 16 (28), 1877[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 11, 1932(1932-08-11)[1][2] (55 տարեկանում)
Վախճանի վայրԿոկտեբել, Ուկրաինա[1]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, թարգմանիչ, ակնարկագիր և լրագրող
Լեզուֆրանսերեն և ռուսերեն[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Maximilian Voloshin Վիքիպահեստում

Մաքսիմիլիան Վոլոշին (ռուս.՝ Максимилиан Александрович Волошин, ծննդյան ազգանունը՝ Կիրիենկո-Վոլոշին, ռուսերեն՝ ռուս.՝ Кириенко-Волошин, 1877 թ. մայիսի 16 (մայիսի 28), Կիև, Ռուսական կայսրություն - 1932 թ. օգոստոսի 11, Կոկտեբել, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով ուկրաինացի ռուսական բանաստեղծ, թարգմանիչ, գեղարվեստական և գրական քննադատ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որից վտարվել է 1900 թվականին՝ ուսանողական խռովություններին մասնակցելու համար։ 1901 թվականին ընդունվում է Բեռլինի համալսարան, ապա մեկնում է Փարիզ։ Մինչև 1916 թ.-ը ապրել է մերթ Փարիզում, մերթ Կոկտեբելում (Ղրիմ, Թեոդոսիայի մոտ), ճամփորդություն է կատարում Եգիպտոս, հետիոտն շրջել է Եվրոպայի երկրներով։ Պոեզիայի հետ հավասարապես տարված էր երաժշտությամբ, նկարչությամբ, որը «գերագույն հաճույք» էր համարում։ Հայտնի արվեստաբան էր ու քննադատ։

Մամուլում առաջին անգամ հանդես է եկել 1903 թվականին։ Նրա վաղ շրջանի ստեղծագործության մեջ որոշակի հակում է նկատվում դեպի պոեզիայի և գեղանկարչության ռուսական և արևմտաեվրոպական նորագույն ուղղություններն ու դպրոցները։ Այս շրջանի Վոլոշինի ստեղծագործությունը հիմնականում էկլետիկ բնույթ ունի, նրան հատուկ է նաև էսթետիզմը, բայց մի շարք գծերով այն առանձնանում է դարասկզբի ռուս պոեզիայի մեջ։ Ակնառու է բանաստեղծի ձգտումը թափանցելու աշխարհի ու պատմության առեղծվածների մեջ, ըմբռնելու մարդկության անցած ուղին, մարդկային կեցության իմաստը։ Վոլոշինը մեծ տարերքի ու հղացումների բանաստեղծ է։ Նա կարողանում է թափանցել մարդկային հիշողության ու ենթագիտակցության խորքերը, ասել անասելի, մտնել գաղտնիքի կեղևի տակ, վերծանել առեղծվածը։ Նա տեսանող բանաստեղծ է, նրա բանաստեղծություններին հատուկ է միստիկ-փիլիսոփայական խորքը, պատկերային հախուռն հոսքը, միաժամանակ նա օժտված է մարմնավորման, կերպավորման մեծ տաղանդով։ Նրա բանաստեղծություններում միշտ առկա է նկարչի ձեռքը, խոսքն ազդու է, պատկերային համակարգը տեսանելի և տպավորիչ։

Հեղափոխության տարիներին Վոլոշինի պոեզիայում տիրապետող են դառնում ռուսական թեմաները, թեև նա «վերապայքարային» դիրք էր գրավում, կոչ անում «լինել մարդ ու քաղաքացի»։ Վոլոշինը ժամանակի ուղղություններից ու դպրոցներից ոչ մեկին չէր պատկանում։ 1917 թվականին նա մշտապես հաստատվում է Ղրիմում, ուր նրա տունը հանգրվան էր բոլոր սկսնակ բանաստեղծների ու ճամփորդող բարեկամների համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Թամրազյան, Մաքսիմիլան Վոլոշին (Ծանոթագրություններ)։ XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, էջ 504-505։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]