Մարգարիտա Վոլոշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Վոլոշինա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1882(1882-01-31)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 2, 1973(1973-11-02)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և գրող
ԱմուսինՄաքսիմիլիան Վոլոշին
 Margarita Voloshin Վիքիպահեստում

Մարգարիտա Վասիլևնա Սաբաշնիկովա (ռուս.՝ Маргари́та Васи́льевна Сабашникова, ամուսնական ազգանունը՝ Վոլոշինա, ռուս.՝ Волошина), ռուս բանաստեղծուհի և նկարչուհի։ Վաղ տարիներին ստեղծել է ռուս մտավորականների դիմանկարներ, մինչդեռ կյանքի երկրորդ կեսին հիմնականում նկարել է կրոնական մոտիվներ։ Որպես գրող հայտնի է դարձել իր «Կանաչ օձը» (գերմ.՝ Die grüne Schlange) ինքնակենսագրականով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում, վաճառականի ընտանիքում։ Հայրը՝ Վասիլի Միխայլովիչ Սաբաշնիկովը (1848-1923), թեյի վաճառական է եղել, ընտրվել է Մոսկվայի վաճառականների դասի անդամ։ Մարգարիտա Վասիլևնայի հորեղբայրը Ռուսական կայսրության ամենամեծ հրատարակչության սեփականատերն էր։ Մայրը՝ Մարգարիտա Ալեքսեևնան (ծննդյամբ Անդրեևա, (1860-1933), ծնվել է Անդրեև-Կորոլևների մոսկովյան հարուստ վաճառականների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսեյ Վասիլևիչ Անդրեևը, ուներ մեծ խանութ Տվերսկոյում՝ «Դրեզդեն» հյուրանոցի սեփականատերն էր և քաղաքային կալվածք ուներ Բրյուսովի նրբանցքում[4]։ Մորաքույրը՝ Եկատերինա Ալեքսեևնա Բալմոնտ, բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտի կինն էր, մյուս մորաքույրը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնա Անդրեևան, բանաստեղծուհի էր[5]։

Մարգարիտա Վասիլևնան այսպես է նկարագրել իր ընտանիքը[6]

Այդ միջավայրում ծնված տատիկս հազիվ գրել-կարդալ գիտեր։ Նրա ամուսինը՝ գյուղացու որդի էր, ով ածուխ ու ջուր էր հասցնում տներ, ավելի լավ վիճակում չէր։ Բայց նրանց երեխաները՝ հորաքույրներս ու հորեղբայրներս, գերազանց կրթություն էին ստացել։ Չորս տղաներն էլ սովորել էին համալսարանում, վեց աղջիկները կրթություն են ստացել նույն համալսարանի դասախոսների մոտ և ազատ տիրապետում էին երեք-չորս օտար լեզուների։

1903 թվականին նա Մոսկվայում ծանոթանում է բանաստեղծ Մաքսիմիլիան Վոլոշինին՝ Սերգեյ Շչուկինի նկարների ցուցահանդեսում[7]։

1905 թվականին ծանոթացել է Ռուդոլֆ Շտայների հետ և դարձել անտրոպոսոֆիայի հավատարիմ ջատագով։ Գերմաներենից թարգմանել է Շտայների չհրապարակված դասախոսությունները, բաժանել իր շրջապատին։ Ինքը՝ Շտայները, հատուկ վերաբերմունք է ցուցաբերել Մարգարիտա Վասիլևնայի նկատմամբ և մեծ ուշադրություն դարձրել նրան։ Նա իր ողջ կյանքի ընթացքում մնացել է նվիրված Շտայների ուսմունքներին։

Ամուսնությունը Վոլոշինի հետ և սիրավեպը Իվանովների ընտանիքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի ապրիլի 12-ին Մարգարիտա Սաբաշնիկովան ամուսնացել է Մաքսիմիլիան Վոլոշինի հետ, Մոսկվայի Սուրբ Վլասիայի եկեղեցում։ Նրա ծնողները դժգոհ են եղել դստեր ընտրությունից։ Հարսանիքից հետո Մաքսն ու Մարգարիտան մեկնել են Փարիզ, որտեղ ունկնդրել են Շտայների դասախոսությունները։ Նրանք ցանկացել են մեկնել Մյունխեն, բայց Վոլոշինը կնոջը համոզել է գնալ Կոկտեբել։ Մարգարիտային այնտեղ դուր չի եկել և նրանք մեկնել են Սանկտ Պետերբուրգ։

Սանկտ Պետերբուրգում նրանք բնակություն են հաստատել Վյաչեսլավ Իվանովի «Աշտարակ» բնակարանում[8], որտեղ հավաքվել են սիմվոլիստներին մոտ կանգնած ռուսական մշակութային գործիչներ՝ բանաստեղծներ, փիլիսոփաներ, արվեստագետներ։

Մարգարիտա Վոլոշինան սիրահարվել է Վյաչեսլավ Իվանովին, ընդ որում նրան դուր է եկել նաև նրա կինը՝ Լիդիա Դիմիտրիևնա Զինովևա-Աննիբալը։ 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Մարգարիտա Վոլոշինան Մուստամյագից եկել է Իվանովի մոտ։ Նա այդ մասին հիշում է այսպես․

...Ես անընդհատ սպասում էի, թե երբ է Մաքսը թակելու դուռը։ Եվ երբ, վերջապես, թակեցին և Վյաչեսլավը գնաց դուռը բացելու, ես վազեցի նրա հետևից։ Իսկապես, դա Մաքսն էր, ես շտապեցի նրա մոտ, բայց Վյաչեսլավը շրջվեց ու փակեց իմ ճանապարհը։ Ես քայլեցի դեպի աջ, նա նույնն արեց, ես շարժվեցի դեպի ձախ, նա դեռ կանգնած էր մեր միջև։ Մենք ծիծաղեցինք այդ կատակի վրա, որը, սակայն, ինչպես հետո հասկացա, այնքան էլ անմեղ չէր։

1907 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Սաբաշնիկովան հոգևոր «եռակի դաշինք» է կնքել Իվանովների հետ[9]։

1907 թվականին Սաբաշնիկովան և Վոլոշինը բաժանվել են։ Բաժանումից հետո նրանք պահպանել են ընկերական հարաբերությունները ողջ կյանքի ընթացքում։ 1906-1913 թվականներին Մարգարիտան եկել է Կոկտեբելի Վոլոշինի կալվածք[10]։ 1914-1917 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Վոլոշինան ապրել է Շվեյցարիայում, որտեղ մասնակցել է Դորնախում Գյոթեանումի կառուցմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան և երկար ժամանակ զբաղվել գեղանկարչությամբ։ Հայտնի է դարձել որպես նկարչուհի և զբաղվել գեղանկարչությամբ ու սրբանկարչությամբ։

Կյանքը Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Մարգարիտան վերջնականապես տեղափոխվել է Գերմանիա։ Վտարանդիության ընթացքում զբաղվել է կրոնական և աշխարհիկ գեղանկարչությամբ։ Որպես նկարչուհի այսօր նա քիչ է հայտնի Ռուսաստանում, ի տարբերություն Գերմանիայի[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Վասիլևնան մահացել է 1973 թվականի նոյեմբերի 2-ին Շտուտգարտում, 91 տարեկան հասակում։ Իր կտակի համաձայն՝ դիակիզվել է, իսկ աճյունն ուղարկվել է Շվեյցարիա՝ Դորնախ[12]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կյանքում Մարգարիտան մոտ է եղել գերմանական մշակույթին։ Մոսկվայում ապրելու տարիներին թարգմանել է գերմանացի միստիկներին (օրինակ՝ Մայստեր Էքհարթին, որի գիրքը, ընդարձակ նախաբանով և կենսագրությամբ գրել է Սաբաշնիկովան, որն էլ դարձել է գերմանական դասական միստիցիզմի առաջին հրատարակությունը Ռուսաստանում

Գրել է բանաստեղծություններ։ «Անտառային սրինգ» բանաստեղծությունների շարքը 1907 թվականին տպագրվել է «Առաջին ծաղկաքաղ Օր. Կոշնիցա» ժողովածուում։ 1913 թվականին լույս է տեսնում Մարգարիտա Սաբաշնիկովայի «Սուրբ Սերաֆիմ» գիրքը, որը ներկայացնում է հայտնի ռուս Սուրբ Սերաֆիմ Սարովի կենսագրության հանրահայտ պատմությունը, որի գործերը հիմք են հանդիսացել նաև Մաքսիմիլիան Վոլոշինի «Սուրբ Սերաֆիմ» բանաստեղծության համար։ Նրան է պատկանում «Կանաչ օձը» (1954) հուշերի գիրքը, որը գրվել է գերմաներեն, 1993 թվականին թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է Ռուսաստանում, որտեղ նկարագրված են նրա մանկության տարիները նախահեղափոխական Ռուսաստանում, հեղափոխությունը, հանդիպումները շատ հրաշալի մարդկանց հետ, օրինակ, նրա զրույցը Լև Տոլստոյի հետ, նկարչություն սովորելը Իլյա Ռեպինի և Կոնստանտին Կորովինի ղեկավարությամբ, բարեկամությունը Վյաչեսլավ Իվանովի և Անդրեյ Բելիի հետ, ծանոթությունը Կոնստանտին Բալմոնտի, Նիկոլայ Բերդյաևի, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Չեխովի և այլոց հետ։ Մարդկանց ու իրադարձությունների պատկերներն ընթերցողի առաջ հայտնվում են այնպես, ասես նրաք կենդանի լինեն, ճշգրիտ ֆիքսված առօրյա մանրամասներ և պատմական մեծ ցնցումների պատկերներ, որոնց ականատեսն է եղել այդ գրքի հեղինակը։

Ժամանակակիցների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա, ինչպես և մենք, եկել էր այստեղ նահապետական ​​հարմարավետությունից, նույնիսկ որպես գիմնազիայի աշակերտուհի նրան տանջում էր կյանքի իմաստը, փափագում էր Աստծուն և ինչպես մեզ, խորթ էին դեկադենտական խմբակների բարքերը, ի տարբերություն նորաձև հագուստի, նա շրջում էր գրեթե անգլիական բարձր օձիքով վերնաշապիկներով։ Եվ, այնուամենայնիվ, ես չեմ հիշում իմ մեկ այլ ժամանակակցի, ում մոտ այդքան լիարժեք արտահայտված լինեին հին ռասայի նրբագեղությունը, տարանջատումը ամբողջական առօրյայից և անսովոր գեղեցիկի տենչը... Նրա տոհմական արյան հնությունը գալիս էր Արևելքից՝ նրա հայրը սիբիրյան ոսկի արդյունահանողների ընտանիքից էր, խառնամուսնացած բուրյաթ տոհմի ավագի հետ։ Մարգարիտայի աչքերի ձևը, մի փոքր տարօրինակ էր դեմագծերը, կարծես, պատկերված լինեին չինացի ծեր վարպետի վրձնով...

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экхарт М. Духовные проповеди и рассуждения. Пер. со средне-верхне-немецкого, вступит. статья и оформление М. В. Сабашниковой. - М., Мусагет, 1912.
  • Волошина М. В. Зелёная Змея. История одной жизни / Перевод с нем. М. Н. Жемчужниковой. — М.: Энигма, 1993.
  • Волошина М. В. Зелёная Змея. Воспоминания. — М.: Хуманус, 2015.
  • Волошин М. Собрание сочинений. Том 11. Переписка с Маргаритой Сабашниковой. — М.: Эллис Лак, 2013.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. Margarita Woloschin: Die grüne Schlange. Stuttgart 1982, S. 11.
  4. «Усадьба в Брюсовом переулке». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  5. Андреева, Александра Алексеевна (11 февр. 1853, М. — 1926) — литературный критик, историк литературы, переводчица, мемуаристка. Писала под псевдонимами А. А.; А—ва, А. См. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей: В 4 т. — Т. 4. — М., 1960. — С. 36; Бахарева Г. В., Эльзон М. Д. Об авторском экземпляре Словаря И. Ф. Масанова (1936) в б-ке ИРЛИ // Историко-библиографические исследования: Сб. науч. тр. / РНБ. — СПб., 1995. — Вып. 5. — С. 178—183. Автор путевых очерков об Италии, литературной автобиографии, записок о семье Бальмонт.
  6. Волошина М. В. Зелёная Змея. История одной жизни / Перевод с нем. М. Н. Жемчужниковой. — М.: Энигма, 1993.
  7. Демская А. А., Семенова Н. Ю.  У Щукина на Знаменке …. — М.: Арена, 1993. — С. 46. — 160 с. — ISBN 5-87474-009-0
  8. Квартира 24 в доме 25/1 по улице Таврической, названная так из-за того, что занимала угловой эркер здания.
  9. «Ю. В. Зобнин. Материалы к летописи жизни и творчества Вяч. И. Иванова. Часть 1 (1866 – 25.10.1907)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. Дневники художницы, а также личная переписка с Волошиным находятся в Институте Русской литературы РАН (Пушкинский Дом), а все художественные произведения (14 ед. хр. живописи и 2 ед. хр. графики) и её фотоархив (более 100 ед. хр.) остались в фондах Дома-музея Максимилиана Волошина в Коктебеле.
  11. «Forschungsstelle Kulturimpuls - Biographien Dokumentation». biographien.kulturimpuls.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 28-ին.
  12. «Ирина Духанова. Жаворонок, поющий в полёте. О русской художнице и писательнице Маргарите Сабашниковой-Волошиной». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. Герцык Е. Воспоминания. — Париж, 1973.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Վոլոշինա» հոդվածին։