Միխայիլ Չեխով (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Չեխով
ռուս.՝ Михаил Павлович Чехов
Mikhail Chekhov in Melikhovo.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1865(1865-10-06)
ԾննդավայրՏագանրոգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1936(1936-11-14) (71 տարեկանում)
Վախճանի վայրՅալթա, ԽՍՀՄ
Գրական անունМ. Богемский[1]
Մասնագիտությունմանկագիր, թատերական քննադատ, թարգմանիչ և կենսագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Չեխովի գիմնազիա և Q4029848?
ԱնդամակցությունAll-russian association of writers?
Michail Pavlovich Chekhov Վիքիպահեստում

Միխայիլ Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Михаил Павлович Чехов, հոկտեմբերի 6, 1865(1865-10-06), Տագանրոգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1936(1936-11-14), Յալթա, ԽՍՀՄ), ռուս գրող, թատրոնի քննադատ: Անտոն Պավլովիչ Չեխովի կրտսեր եղբայրը և կենսագիրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Չեխովն ուսանող, 1888 թվական

Միխայիլ Չեխովը ծնվել է 1865 թվականին, Տագանրոգում: Ավարտել է Տագանրոգի արական գիմնազիան: 11 տարեկանում տեղափոխվել է մոսկովյան 2-րդ գիմնազիա: Արտագրել է եղբոր գործերը, գնացել հումորային ամսագրերի և թերթերի խմբագրություններ: 1885-1890 թվականներին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կուրսը, կուրսային աշխատանքի թեման՝ «О договорах Олега, Игоря и Святослава с греками» («Օլեգի, Իգորի և Սվյատոսլավի հույների հետ պայմանավորվածության մասին», 1889):

Ծառայել է որպես հարկային տեսուչ Եֆրեմովում և Ալեքսինում (1890-1892), Սերպուխովում (1892-1894), Ուգլիչում (1894-1898):

1891 թվականին «Ինոստրաննայա լիտերատուրա» տեղեկագրում հրատարակել է Ույդայի «Անձրևոտ հունիս» վիպակի թարգմանությունը: Միխայիլ Չեխովի առաջին գիրքը «Ամբար» բառարանն էր գյուղացիների համար, որը լույս է տեսել 1894 թվականին (երկրորդ հրատարակությունը ՝ «Լիքը գավաթ», լույս է տեսել 1907 թվականին): Ուգլիչում Միխայիլ Պավլովիչը եղել է սիրողական թատրոնի թատերախմբի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և դեկորատոր: 1896 թվականին նա ծանոթացավ Օլգա Գերմանովնա Վլադիկինային, ով աշխատում էր տեղացի գործարանատիրոջ մոտ որպես տնային դաստիարակչուհի: Նրանք շուտով ամուսնացան և երեխաներ ունեցան, դուստրը՝ Եվգենիան (1898) երգչուհի էր, որդին՝ Սերգեյը (1901), նկարիչ: 1898 թվականին Միխայիլ Չեխովը նշանակվեց Յարոսլավլի արքունական պալատի բաժամունքի վարիչ[2]: Նա հաճախ էր այցելում թատրոն, նրա հոդվածներն ու թատերական ակնարկները տպագրվում էին տեղական մամուլում, այնուհետև՝ մայրաքաղաքային «Թատրոն և արվեստ» ամսագրում: Նրան դուր չի եկել Ծառայությունը, նա էլ դուր չէր գալիս իր ծառայակից գործընկերներին և 1901 թվականին նրան առաջարկեցին պաշտոնաթող լինել կամ տեղափոխվել այլ քաղաք:

1900-1920-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովների ընտանիքն ու ընկերները, Միխայիլը՝ ներևում ձախից առաջինը, 1890 թվական

Միխայիլ Չեխովը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, նշանակվեց երկաթուղու գրքերի առևտրի բաժնի ղեկավար: 1900-ականների սկզբին նա հրատարակեց մի շարք պատմվածքներ «Նոր ժամանակ» թերթում, սակայն, նրան դուր չէր գալիս իր խմբագրակազմի քաղաքականությունը, և 1903 թվականից սկսած նա սկսեց հրատարակել իր սեփական ամսագիրը «Եվրոպական գրադարան», բայց գումարը բավարարեց մի քանի համարների համար: Նրա հոդվածները, պատմվածքները, հումորային գործերը և էսսեները, ընդհանուր հարցերի վերաբերյալ ակնարկները լույս էին տեսնում «Լույս և ստվերներ», «Օրվա լուր», «Զարթուցիչ», «Ռուսական երգիծական թերթիկ» և այլ հանդեսներում, որոնք ստորագրվում էին Մ. Բ-սկիյ, Մ. Չ., Մաքսիմ Հոլյավա, Կապիտան Կուկ: Նա գրել է մի քանի դրամատիկ ստեղծագործություններ («Կապույտ ժապավեն», «Хоть ложись, да умирай», «Զանգից 20 րոպե առաջ» և այլն):

1904 թվականին լույս տեսավ «Ակնարկներ և պատմվածքներ» ժողովածուն, առանձին հրատարակությամբ «Կապույտ գուլպա» վիպակը, իսկ 1905 թվականին ՝ «Որբեր» վիպակը:

1910 թվականին լույս տեսավ «Սրինգ» պատմվածքների ժողովածուն, պատվավոր ակադեմիկոս Անատոլի Կոնիի ներկայացմամբ «Ակնարկներ և պատմվածքներ» ժողովածուի երկրորդ հրատարակությունն արժանացավ Գիտությունների ակադեմիայի Պուշկինի մրցանակի:

1907-1917 թվականներին նա հրատարակեց և խմբագրեց «Ոսկե մանկություն» մանկական ամսագիրը, որը լույս էր տեսնում ամսական երկու անգամ, ամսագրում նշանակալի տեղ էին գրավում բնության և կենդանիների մասին պատմվածքները:

1914 թվականից ամսագրի խմբագրությունը տեղակայված էր «Բենուայի տանը», որտեղ այդ տարիներին ապրում էր Միխայիլ Չեխովը: 1913 թվականին «Ոսկե մանկություն» ամսագրում «Անգլիական հեքիաթներ» ժողովածուի կազմում լույս տեսավ անանուն թարգմանությունը՝ Լուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» հեքիաթի անանուն թարգմանությունը, որի թարգմանիչը հավանաբար հենց Չեխովն էր[3]: Նա ակտիվորեն համագործակցում էր «Մանկական ընթերցանություն», «Մանկական հանգիստ», «Երեխաների ընկերը» հանդեսների հետ՝ Մ. Բոհեմսկի կեղծանունով:

1920-ական թվականներին լույս տեսան երեխաների համար նրա պատմվածքների մի քանի գրքեր (Կ. Տրեպլև և Ս. Վերշինին կեղծանուններով): 1920-ականներին հրատարակեց ֆրանսերենից և անգլերենից թարգմանությունների ավելի քան տասը հատոր (դ'Էսմայի, Քերվուդի, Քենեդիի, Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններ):

«Իր եղբոր եղբայրը»[4][խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն և Միխայիլ Չեխովները, 1895 թվական

Իր հայտնի եղբոր առաջին կենսագիրը: 1905 թվականին, Անտոն Չեխովի մահվան տարելիցին, «Ամենամսյա ամսագիր բոլորի համար» ամսագրում տպագրվեցին Միխայիլ Պավլովիչի հուշերը, իսկ նոր մասերը տպագրվեցին 1906 թվականին և 1907 թվականին («Նոր խոսք»): 1911-1916 թվականներին քրոջ՝ Մարիա Պավլովնայի հետ միասին, նա աշխատել է Անտոն Չեխովի նամակների վեց հատորանոց ժողովածուի հրատարակման վրա, գրել է նրա կենսագրական ակնարկները: 1923 թվականին լույս տեսավ Միխայիլ Չեխովի «Անտոն Չեխովն ու նրա սյուժեները» գիրքը: 1924 թվականին լույս տեսավ «Անտոն Չեխով, թատրոն, դերասաններ և Տատյանա Ռեպինա» գիրքը: Նա մասնակցել է նաև Մոսկվայի Չեխովի թանգարանի աշխատանքներին: 1930 թվականին լույս տեսավ «Անտոն Չեխովն արձակուրդում» հուշագրությունները: 1930 թվականին մասնակցել է եղբոր կողմից չհրապարակված նամակների հատորի հրապարակման նախապատրաստմանը: 1926 թվականին նա հիվանդացավ կրծքի հեղձուկով և վերջապես տեղափոխվեց Յալթա, որտեղ մինչև իր մահը քրոջ հետ աշխատեց Անտոն Չեխովի տուն-թանգարանում: Կատարում էր հաշվառման աշխատանքներ, աշխատում էր որպես հետազոտող, խորհրդատու, ցուցակագրում էր եղբոր անձնական գրադարանը: Անտոն Չեխովի վեպի հիման վրա նա գրել է «Մենամարտ» պիեսը և «Պետրաշևսկու գործը» կինոսցենարը: 1929 թվականին դարձել է Գրողների համառուսաստանյան միության անդամ:

1929 թվականին Միխայիլ Չեխովը գրել է «Չեխովի շուրջը» գիրքը, որը տպագրվել է 1933 թվականին և կոչվել է «Չեխովյան հանրագիտարան»: 1932 թվականին նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ: 1935 թվականին Միխայիլ Պավլովիչը տպագրեց «Անտոն Չեխովի նախնիները մոր կողմից» հոդվածը: Նրա վերջին աշխատանքը թանգարանի հուշամատյանն էր` յուրաքանչյուր ցուցանմուշի մանրամասն պատմությամբ (տպագրվել է 1937):

Միխայիլ Չեխովը մահացել է Յալթայում, 1936 թվականի նոյեմբերի 14-ին` ծանր հիվանդությունից հետո: Թաղված է Յալթայի Աուտկինյան գերեզմանատանը՝ մոր կողքին[5]:

Որոշ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Закром. Словарь для сельских хозяев. — М.: Издание редакции журнала «Русская мысль», 1895. — 235 с.
  • Антон Чехов на каникулах
  • Антон Чехов и его сюжеты. М., 1924
  • Вокруг Чехова. М., 1935.
  • Вокруг Чехова. Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1960. — 352 с. — 75 000 экз.
  • Свирель. Повести, рассказы, очерки. — М.: Московский рабочий, 1969. — 398 с. — 100 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чехов, Михаил Павлович // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIIIа. — С. 781.
  2. Жил по адресу Некрасова, дом 20: Козлов П. И., Маров В. Ф. Ярославль (путеводитель-справочник). — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1988. — 240 с. — 100 000 экз.
  3. А.М.Рушайло։ «Юбилей "Алисы в стране чудес"»։ Киевская городская библиотека (ռուսերեն)։ Lib.misto.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2012-05-06 
  4. Так назвал его сам А. П. Чехов
  5. Дом-музей А. П. Чехова в Ялте («Белая дача»)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балабанович Е. З. Книга «Вокруг Чехова» и её автор // Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления. — М.: Московский рабочий, 1960. — 352 с. — 75 000 экз.
  • Кони А. Ф. «Очерки и рассказы» М. П. Чехова. — Санкт-Петербург, 1908.