Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարան
Будинок, у якому жив поет і художник М. О. Волошин.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ՏեղագրությունԿոկտեբել
ՎայրՂրիմ և Կոկտեբել
Հիմնադրված էօգոստոսի 1, 1984
Կոորդինատներ: 44°57′36.40″ հս․ լ. 35°15′7.42″ ավ. ե. / 44.9601111° հս․. լ. 35.2520611° ավ. ե. / 44.9601111; 35.2520611
Կայքxn----8sbfkobckofaskby8kve.xn--p1ai/muzei-zapovednika/dom-muzej-m-voloshina/

Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Максимилиана Волошина), թանգարան Կոկտեբելում, բացվել է 1984 թվականի օգոստոսի 1-ին բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ, գրաքննադատ Մաքսիմիլիան Վոլոշինի նախկին տանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը 1903-1913 թվականներին կառուցել են Վոլոշինն ու նրա մայրը՝ Ելենա Օտտոբալդովնա Վոլոշինը: Մաքսիմիլիան Վոլոշինի անձնային հատկանիշների, գրական և գեղարվեստական շրջանակներում նրա բարձր հեղինակության շնորհիվ բանաստեղծի տունը դարձել է մտավորականության համար ուխտատեղի: Այստեղ Վոլոշինին են այցելել գրողներ, մշակութային գործիչներ, այդ թվում՝ Օսիպ Մանդելշտամը, Անդրեյ Բելին, Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը, Ալեքսեյ Տոլստոյը, Սոֆյա Դիմշից-Տոլստայան, Միխայիլ Բուլգակովը, Վիկենտի Վերեսաևը, Ալեքսանդր Գրինը, Սերգեյ Էֆրոնը, Մարինա Ցվետաևան, Նիկոլայ Գումիլյովը, Սոֆիա Պարնոկը, Իլյա Էրենբուրգը, Միխայիլ Զոշչենկոն, Կոռնեյ Չուկովսկին, Նիկոլայ Չուկովսկին, Կուզմա Պետրով-Վոդկինը, Գենրիխ Նեյգաուզը:

Մինչև 1976 թվականն այս տանն ապրել է Վոլոշինի այրին՝ Մարիա Զաբոլոցկայա-Վոլոշինը: Իր անձնուրաց աշխատանքի, քաղաքացիական քաջության (հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ղրիմի 1941-1944 թվականների գերմանական օկուպացիայի ժամանակ) շնորհիվ նա կարողացել է պահպանվել այն ամենը, ինչ որ շրջապատել է բանաստեղծին իր կյանքի ընթացքում: Մարիան պահպանել է սենյակի հուշային մթնոլորտը, գրադարանը, արխիվը:

Դեռևս Վոլոշինի կենդանության օրոք նրա նախաձեռնությամբ այս տանը ստեղծվել է հանգստի անվճար գոտի ստեղծագործող մտավորականության՝ գրողների, արվեստագետների ու գիտնականների համար: Վոլոշինի մահից հետո, համաձայն նրա կտակի, բանաստեղծի տունն անցել է ԽՍՀՄ գրողների հոգածության ներքո: 1984 թվականի օգոստոսին Վոլոշինի տունը ստացել է թանգարանի կարգավիճակ, 2001 թվականին ներառվել է «Киммерия М. А. Волошина» Կոկտեբելի հանրապետական ​​բնապահպանական, պատմական և մշակութային արգելոցի կազմում: 2004-2007 թվականներին թանգարանի շենքը վերականգնվել է և ամրապնդվել: Կառույցի վերականգնմանը նպաստել են Ուկրաինայի և Ղրիմի կառավարությունները, Ղրիմի Գերագույն Ռադան, Վլադիմիր Ֆիլիպովի հիմնադրամը, Ռուսաստանի Վնեշտորգբանկը:

Ամեն տարի օգոստոսի կեսերին թանգարանում կազմակերպվում է «Մաքսիմիլիան Վոլոշինի ծննդյան տոնը», որը համախմբում է թանգարանի ընկերներին և Մաքսիմիլիան Վոլոշինի արվեստի երկրպագուներին ամբողջ աշխարհից:

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 60 հազար նմուշ, գերազանց ամբողջականությամբ պահպանվել են հիշատակի սենյակները, բանաստեղծի աշխատասենյակը, Վոլոշինի գրադարանը, որի հինգերորդ մասում ընդգրկված են հրատարակություններ ռուս և համաշխարհային մշակութային գործիչների մակագրություններով:

Առաջին սրահում ներկայացված է գրական-պատմական ցուցադրությունը. փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ, որոնք պատմում են Մաքսիմիլիան Վոլոշինի կյանքի և գործունեության մասին:

Երկրորդ հարկում բանաստեղծի աշխատասենյակն է: Վերանորոգումից հետո այս սենյակի կահավորությունը չի փոխվել, բոլոր իրերը դասավորված են այնպես, ինչպես Վոլոշինի կենդանության օրոք՝ գրասեղան, պատկերակալ, գրքերի պահարաններ, աշխատանքային գործիքների դարակաշարեր, ներկեր և վրձիններ, կավե ծաղկամաններում չոր լեռնային բույսեր:

Աշխատասենյակի գլխավոր նմուշը «Տաիախ աստվածուհու կայուտան» է: Պատին փակցված է հին եգիպտական թագուհի Մուտնոջեմետի դիմաքանդակի պատճենը (բնօրինակը գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում), որը Վոլոշինը գովերգել է «Տաիախ» խորհրդավոր արքայադստեր անվան ներքո[1]: Սենյակում կան մի քանի կտավներ, վարպետի ջրաներկ աշխատանքները, որոնք արտացոլում են Արևելքի և Արևմուտքի արվեստը: Կան շատ ծովային խեցիներ, վզնոցներ, թանկարժեք քարեր, փայտե և քարե կերպարներ:

Գեղարվեստական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գեղարվեստական հավաքածուն ներառում է Վիկտոր Անդերսի, Ալեքսանդր Բենուայի, Անգելինա Բելովայի, Վենիամին Բելկինի, Իվան Բալիբինի, Կոնստանտին Բոգաևսկու, Մաքսիմիլիան Վոլոշինի, Մարևնայի, Ալեքսանդր Գաբրիչևսկու, Ալեքսեյ Գանզենի, Նատալյա Դուրիցկայայի, Նիկոլայ Եվրեինովի, Զինաիդա Էլգաշտինայի, Կոնստանտին Կոստենկոյի, Ելիզավետա Կրուգլինկոավայի, Եվգենի Լանսերեի, Արիստրախ Լենտուլովի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Նիկոլայ Ռադլովի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Օդիլոն Ռեդոնի, Դիեգո Ռիվերայի, Միխայիլ Ռոմադինի, Մարգարիտա Բոլոշինայի, Վլադիսլավ Սլևինսկու, Ուտագավա Հիրոշիգեի, Կացուշիքա Հոքուսայի, Միրել Շահինյանի, Միխայիլ Շարոնովը, Իլյա Էրենբուրգի, Մարիա Յակունչիկովայի ստեղծագործությունները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виктор Солкин։ «Истинное имя Таиах»։ "Восточная коллекция" 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Данчич А. На берегу моря… (О доме-музее в Коктебеле) // Нева. - 1963. - № 6.
  • Шульц Н. Планерское - Коктебель. Очерк-путеводитель. - Симферополь: Крым, 1966.
  • Корин А. Коктебельская обитель // Русский предприниматель. - 2003. - № 9-10.
  • Левичев И.,Тимиргазин А. Коктебель. Старый Крым. Новый Крымский путеводитель. - Симферополь: СОНАТ,2003.
  • Сокровища Дома Волошина. / Автор-составитель И. В. Левичев. - Симферополь: СОНАТ, 2004. - 400 с - ISBN 966-8111-40-0.
  • Солкин В. В. Истинное имя Таиах // Восточная коллекция. - 2012. - №2. С. 104-111.