Գենրիխ Նեյգաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գենրիխ Գուստավովիչ Նեյգաուզ
Heinrich Neuhaus 1962.jpg
Գենրիխ Նեյգաուզ (1962)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Heinrich Neuhaus
Ի ծնե անունНейгауз, Генрих Густавович
Ծնվել էմարտի 31,(ապրիլի 12),1888
Ելիզավետգրադ (Կիրովոգրադ)
ԵրկիրՌուսաստան
Մահացել էհոկտեմբերի 10,1964
Ռուսաստան Մոսկվա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱմուսինԶինաիդա Պաստեռնակ
ՊարգևներԼենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Գենրիխ Գուստավովիչ Նեյգաուզ (մարտի 31 (ապրիլի 12), 1888[2], Կիրովոգրադ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1][2][3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային դաշնակահար, մանկավարժ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1956

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը որտեղ բնակվել է Գենրիխ Նեյգաուզը

Պարապել սկսել է հոր՝ դաշնակահար Գուստավ Նեյգաուզի (1847-1938) մոտ։ Աշակերտել է Լ․ Գոդովսկուն (1906 թվականին՝ Բեռլինում և 1912-1914 թվականներին Վիեննայում՝ Երաժշտության և բեմական արվեստների ակադեմիայի բարձրագույն վարպետության դպրոցում)։ 1915 թվականին էքստեռն ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1916-1918 թվականներին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանում, 1918-1922 թվականներին՝ Կիևի կոնսերվատորիայում (1919 թվականից՝ պրոֆեսոր)։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1964 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1935-1937 թվականներին՝ տնօրեն)։ Նեյգաուզը ռոմանտիկական ուղղության վառ ներկայացուցիչ է՝ օժտված հարուստ բանաստեղծական մտածելակերպով, բուռն տեմպերամենտով, կատարողական բարձր կուլտուրայով։ Ստեղծել է խոշորագույն դաշնամուրային դպրոց, որի ներկայացուցիչներն են Ս․ Ռիխտերը, Է․ Գիլելսը, Յա․ Զակը, Ե․ Մալինինը, Մ․ Նեյգաուզը (Նեյգաուզի որդին)։ Աշակերտներից են նաև Տ․ Գուտմանը, Վ․ Գորնոստաևան, Լ․ Նաումովը, Ա․ Բայբուրթյանը։ Երաժշտական կատարողական արվեստի մասին աշխատությունների հեղինակ է, Ֆ․ Շոպենի երկերի խմբագիր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենրիխ Նեյգաուզ Գուսաավովիչի գերեզմանը

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Нейгауз Генрих Густавович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 Babelio
  5. 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png