Ալեքսանդր Բենուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բենուա
ռուս.՝ Александр Николаевич Бенуа
Ի ծնեռուս.՝ Александр Николаевич Бенуа
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][…]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 9, 1960(1960-02-09)[4][2][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[7] և  Ֆրանսիա[8]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1894) և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա
Մասնագիտություննկարիչ, գրող, պարուսույց, արվեստագետ, լիբրետիստ, գծանկարիչ, բեմանկարիչ, exlibrist, արվեստի քննադատ և դիզայներ
Թեմաներգեղանկարչություն[6], scenic design?, դիզայն[6], art society?[6], արվեստի քննադատություն[6] և արվեստագիտություն[6]
ՀայրՆիկոլայ Բենուա[9]
ՄայրCamilla Cavos?
ԱմուսինAnna Karlovna Benois?
ԶավակներNikolaï Alexandrovitch Benois? և Hélène Clément-Benois?
 Alexandre Benois Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (ռուս.՝ Александр Николаевич Бенуа, ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 9, 1960(1960-02-09)[4][2][5][…], Փարիզ[4][6]), ռուս նկարիչ, արվեստաբան, արվեստի քննադատ, «Արվեստի աշխարհ» միության հիմնադիր և գլխավոր գաղափարախոս։

Սերում է Բենուա ճարտարապետների հայտնի ընտանիքից՝ որդին Նիկոլայ Բենուան է, եղբայրը՝ Լ. Ն. Բենուա և Ա. Ն. Բենուան և զարմիկը Յ. Յ. Բենուան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բենուան ծնվել է 1870 թ. ապրիլի 21-ին (մայիսի 3) Սանկտ-Պետերբուրգում, ռուս ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիյի Բենուայի և Կամիլլա Ալբերտի Բենուայի (ճարտարապետ Ա. Կ. Քավոսի դուստրը) ընտանիքում։ Ավարտել է հեղինակավոր Սանկտ-Պետերբուրգի 2-րդ բարձրագույն վարժարանը[10]։ Որոշ ժամանակ սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ 1894 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[11]։

1894 թվականին սկսում է իր կարիերան որպես տեսաբան և արվեստի պատմաբան՝ գրելով ռուս նկարիչների մասին մի գլուխ գերմանական «XIX դարի գեղանկարչության պատմության» դասագրքի համար։ 1896-1898 և 1905-1907 թթ. աշխատել է Ֆրանսիայում։

Դարձել է «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ասոցացիայի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը, հիմնադրել է նույնանուն ամսագիրը։

1916-1918 թթ. նրա կողմից են ստեղծվել Ա. Ս. Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմի նկարազարդումները։ 1918 թ. ղեկավարել է Էրմիտաժը, ստեղծել է նրա նոր տեղեկատուն։ Շարունակում է աշխատել որպես գրքի և թատրոնի նկարիչ և ռեժիսոր, մասնավորապես աշխատում էր Ռուսաստանի Գ. Ա. Տովստնովովի անվան պետական դրամատիկական Մեծ թատրոնում ներկայացումների ստեղծման և բեմադրման վրա։ 1925 թ. Փարիզում մասնակցում է Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցահանդեսին[12]։

1926 թվականին Բենուան լքում է Խորհրդային Միությունը ՝ չվերադառնալով արտասահմանյան գործուղումներից։ Ապրել է Փարիզում, հիմնականում աշխատել է թատերական դեկորացիաների և հագուստների էսքիզների վրա։ Ալեքսանդր Բենուան մահացել է 1960 թ. փետրվարի 9 Փարիզում։

«Ալեքսանդր Բենուան եզակի վարպետ է նկարչության և թատերական բեմադրությունների մեջ։ Բենուան արվեստի հազվագյուտ գիտակ է, որը դաստիարակել է երիտասարդների մի ամբողջ սերունդ իր համոզիչ գեղարվեստական գրություններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս պատմության նկարները՝ պատկերազարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Թեյթ — 1897.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Петюшенко В. М. Бенуа Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 201—202.
  5. 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. https://www.centrepompidou.fr/fr/ressources/personne/ck446L6
  9. Бенуа (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 248. — 956 с.
  10. «Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (1870-1960)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  11. Խոդյակով Մ. Վ., Խոդյակով Օ. Ա., Հայտնի համալսարանականները՝ Սանկտ-Պետերբուրգի- Պետրոգրադի- Լենինգրադի համալսարանների, Սանկտ-Պետերբուրգ, «Սանկտ-Պետերբուրգի համալսարանի հրատարակչություն» — 26, էջ 194, էջեր 26 — 26 էջ, ISBN 5-288-03197-5։
  12. «Ա. Ն. Բենուայի կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 396