Կահիրեի եգիպտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կահիրեի եգիպտական թանգարան
արաբ․՝ المتحف المصري‎‎
Egyptian Museum 19.JPG
Տեսակ մշակութային
Երկիր Եգիպտոս
Տեղագրություն Եգիպտոս Եգիպտոս, Կահիրե
Հիմնադրված է 1902
Կոորդինատներ: 30°2′52.001″ հս․ լ. 31°13′59.999″ ավ. ե. / 30.04777806° հս․. լ. 31.23333306° ավ. ե. / 30.04777806; 31.23333306
Կայք http://www.sca-egypt.org/eng/MUS_Egyptian_Museum.htm
Կահիրեի եգիպտական թանգարանը գտնվում է Եգիպտոսում
Կահիրեի եգիպտական թանգարան
Egyptian Museum (Cairo) Վիքիպահեստում

Կահիրեի եգիպտական թանգարան, (արաբ․՝ المتحف المصري‎‎) աշխարհի խոշորագույն օբյեկտների պահոցը, որը ներառում է հին եգիպտական մշակույթի խոշորագույն ցուցանմուշներ։ Նրա հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշներ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակահատվածներից։ Թանգարանի շենքը գտնվում է Կենտրոնական Կահիրեի Թահրիր հրապարակում։ Այն կառուցվել է 1900-ական թվականներին ֆրանսիական դասական ճարտարապետ Մարսել Դիունոնան։ Թանգարանը բացվել է 1902 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թվականին Եգիպտոսի կառավարությունը կազմակերպում է նախագիծ, որի նպատակն է գտնել հնագիտական վայրեր և թանկարժեք իրեր, որոնք պահպանվել են Եգիպտոսի տարածքում։ Շուտով հավաքվեց առաջին հավաքածուն, որտեղ ներառված էին հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ։ 1858 թվականին նախագծի հեղինակ արաբագետ և եգիպտագետ Ավգուստ Մարիետը նախագծի շրջանակներում ստեղծված հավաքածուն ցուցադրեց առանձին թանգարանում, որը հիմք հանդիսացավ ներկայիս թանգարանի ստեղծման համար։

1878 թվականին ջրհեղեղի հետևանքով շատ ցուցանմուշներ վնասվում են, իսկ որոշներն էլ գողացվում են։ Թանգարանում մնում են եզակի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից։ 1880 թվականին Իսմայիլ-Փաշայի հրամանով Գիզայում ստեղծվում է թանգարանի նոր շենքը և պահպանված ցուցանմուշները տեղափոխվում այնտեղ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ Թութանհամոնի ոսկեզօծ երկու արձանները և Նեֆերտիտի փարավոնի հնագույն արձանը։ Թանգարանում պահվող նշանավոր թանգարանային նմուշներն են.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]