Օգյուստ Մարիետ
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1821[1][2][3][…] Բոլուն սյուր Մեր[4][5] |
Մահացել է | հունվարի 18, 1881[5][6] (59 տարեկան) Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն[4][5] բնական մահով |
Գերեզման | Կահիրե |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | եգիպտագետ, հնագետ, ֆոնդապահ և գրող |
Գործունեության ոլորտ | Եգիպտագիտություն |
Պաշտոն(ներ) | թանգարանի տնօրեն, տնօրեն և ֆոնդապահ |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8][9][10], Թուրինի գիտությունների ակադեմիա[5][11], Société nationale des Antiquaires de France?[12], Academia Imperial de Belas Artes (Brazil)?[13], Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[14], Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա[15], Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[16], Société nationale des Antiquaires de France?[17] և Royal Academy of Archaeology of Belgium?[18] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆրանսուա Օդյուստ Ֆերդինան Մարիետ (ֆր.՝ François Auguste Ferdinand Mariette, փետրվարի 11, 1821[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր[4][5] - հունվարի 18, 1881[5][6], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն[4][5]), ֆրանսիացի եգիպտագետ, ով 19-րդ դարի կեսերին եգիպտական իշխանություններից ստացել է մենաշնորհ երկրում հնագիտական հետազոտություններ կատարելու համար: Կահիրեի Եգիպտական թանգարանի հիմնադիրն ու առաջին ղեկավարը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիետը Հին Եգիպտոսով տարվել է, ուսումնասիրելով իր կուզենի՝ մոտիկ ընկեր և ուղեկից Շամպոլյոնի թղթերը: 1849 թվականին նա ծառայության մտավ Լուվրում և հաջորդ տարի ուղարկվեց Եգիպտոս՝ հին ձեռագրերի որոնման համար: Գրադարանի լռության մեջ աշխատելու փոխարեն նա ուղևորվեց Սահարայում գտնվող Աստիճանավոր բուրգ և սկսեց ուսումնասիրել նրա շրջակայքը: Շուտով նրա կողմից հայտնաբերվեցին Սֆինքսների Ալլեան և Սերապեումը՝ սուրբ ցուլերի հուղարկավորության վայրը: Մարիետը 4 տարի շարունակում էր իր հնագիտական հետազոտությունները Սահարայում, Լուվր ուղարկելով բազում գտածոներ, ինչի համար Ֆրանսիա վերադառնալուց հետո նշանակվեց հսկիչ: Հենց նա է ներշնչել Ջուզեպպե Վերդիին գրել հին եգիպտական թեմայով օպերա:
1858 թվականին Մարիետը ընդունեց եգիպտական իշխանությունների «Պեղումների և եգիպտական հնությունների» բաժնում հնությունների վերակացու աշխատելու հրավերը և նորից ուղևորվեց Եգիպտոս, բայց այս անգամ ընդմիշտ: Նա արգելք դրեց հնությունների վաճառքի և երկրից արտահանելու վրա, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկեց հնագետ - սիրահարների կողոպտիչ գործունեության դեմ: Պատմության մեջ առաջին անգամ նա պեղումներ իրականացրեց Կառնակում, Աբիդոսում, Դեյր էլ-Բահարիում, Թանիսում և Ջեբել - Բարկալում: Նրա հայտնագործություններից են՝ հրաշալի պահպանված Սեթի I - ի տաճարը, Էդֆուի և Դանդերի տաճարները: Նրա կողմից հրապարակված Սահարայի պատերի գրությունները թույլ տվեցին վերստեղծել Հին Թագավորության կյանքի մանրամասն պատկերը: Մեծ Սֆինքսը նրա ղեկավարությամբ ազատվել է բազմադարյա ավազոտ շերտերից և ձեռք է բերել իր ներկայիս տեսքը:
Իր բազում ծառայությունների համար Մարիետը, բացի եվրոպական ակադեմիաների անդամակցությունից, արժանացել է տեղական իշխանությունների կողմից արժանացել է փաշայի և բեյի կոչումների: 1859 թվականին նա թույլատվություն է ստացել իր գտածոները ցուցադրել Կահիրեում հատուկ այդ նպատակով կառուցված շենքում:
1869 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին Մարիետը եղել է Եվգենյա կայսրուհու անձնական զբոսավարը, նրա Եգիպտոս այցելության ժամանակ, երբ եկել էր Սուեզի ջրանցքի բացումը կատարելու:
1859 թվականին Մուհամեդ Սաիդ փաշայի կառավարման ժամանակ, որպեսզի վերջ դնի հնագիտական պեղումների վայրերի կողոպուտներին և փրկի թանկագին գտածոները ֆրանսիացի եգիպտագետ Օգյուստ Մարիետը գլխավորեց «Եգիպտական հնությունների ծառայությունը»[27]: 1878 թվականին նրա կողմից գլխավորած Բուլակյան թանգարանը տուժեց ջրհեղեղից, որը վնասեց ցուցանմուշները, ոչնչացրեց նկարներն ու գրառումները: Թանգարանը փակեցին վերակառուցողական աշխատանքների համար մինչև 1881 թվականը[27]: Կուրացած ու թույլ գիտնականը հետնորդ նշանակեց Գաստոն Մասպերոյին:
Նրա կտակի համաձայն Մարիետին դրել էին մարմարե սարկոֆագի մեջ և թաղել Թահրիր հրապարակում իր կողմից հիմնված թանգարանի այգում[27]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգյուստ Մարիետի հուշարձանը գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանի մեծ եգիպտագետներին նվիրված հուշահամալիրում [28]: Բրոնզե արձանը հիշեցնում է երկաթյա կամքով, եգիպտական արտեֆակտները պահպանող գիտնականի մասին[27]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Annuaire prosopographique : la France savante
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/auguste-mariette
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f842.item
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f718.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f699.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f722.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f759.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f795.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f831.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f838.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f845.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f672.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f696.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f705.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f753.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f771.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f778.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f806.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f823.item.zoom
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 REVIVAL OF THE EGYPTIAN MUSEUM (англ.) // Foreign Office of the Federal Republic of Germany. — С. 10.
- ↑ Dans la cour du musée du Caire, le monument de Mariette... et les bustes qui l'entourent