Ժան Ֆրանսուա Շամպոլյոն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպոլյոն

Ժան Ֆրանսուա Շամպոլյոն (դեկտեմբերի 23, 1790[1][2][3][…], Ֆիլաժ, Ֆրանսիայի թագավորություն[3][4] - մարտի 4, 1832[1][2][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն[5][6][7][…]), ֆրանսիացի գիտնական, եգիպտագիտության հիմնադիրը։ Գրենոբլի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։
Տիրապետել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ եգիպտերենին և եբրայերենին։ Ուսումնառության տարիներից զբաղվել է Եգիպտոսի հնագիտական արժեքների ուսումնասիրությամբ։ 1814 թվականին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822 թվականին շարադրել հին եգիպտական գրի վերծանման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական։
1828-1830 թվականներին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախումբը, այնտեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշարձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։
1831 թվականից ղեկավարել է Կոլեժ դը Ֆրանսի՝ հատկապես իր համար բացված եգիպտագիտության ամբիոնը։ 1835-1841 թվականներին լույս է տեսել Շամպոլյոնի «Եգիպտերենի քերականություն», 1841 - 1843 թվականներին՝ «Եգիպտերենի բառարան և հիերոգլիֆային գիր» աշխատությունները։
Շամպոլյոնի երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Precis du systeme hieroglyphique, P., 1824;
- Monuments de l’Egypte et la Nubie, v. 1 - 4, P., 1835-45
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Jean-Francois-Champollion
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/1999/08/29/travel/figeac-s-flair-for-the-egyptian.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.thenational.ae/arts-culture/books/cracking-the-egyptian-code
- ↑ http://www.bbc.co.uk/pressoffice/pressreleases/stories/2005/10_october/17/egypt_champ.shtml
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ https://www.umass.edu/wsp/philology/gallery/champollion.html
- ↑ http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/jean-francois-champollion
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1790 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 1832 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Նիդերլանդների թագավորական արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի եգիպտագետներ
- Պոլիգլոտներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին