Jump to content

Գաստոն Մասպերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստոն Մասպերո
Gaston Maspero
Ծնվել էհունիսի 24, 1846(1846-06-24)[1]
former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էհունիսի 30, 1916(1916-06-30)[2][3][4][…] (70 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունեգիպտագետ, հնագետ, համալսարանի դասախոս, պատմաբան, բանահավաք, գրող և արվեստագետ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[6], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Institut Français d'Archéologie Orientale?, Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհուրդ և Boulaq Museum?
Պաշտոն(ներ)Q99197615? և նախագահ
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7][8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական քոլեջ, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2], եգիպտերեն և արաբերեն
Եղել է գիտական ղեկավարRaymond Weill?
Հայտնի աշակերտներErnesto Schiaparelli? և Walter Ewing Crum?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր
Երեխա(ներ)Ժորժ Մասպերո, Անրի Մասպերո և Jean Maspero?
 Gaston Maspero Վիքիպահեստում

Գաստոն Մասպերո (ֆր.՝ Gaston Camille Charles Maspero, հունիսի 24, 1846(1846-06-24)[1], former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 30, 1916(1916-06-30)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի եգիպտագետ, Վիմագրությունների ֆրանսիական ակադեմիայի անդամ (1883 թվական), Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդոր (1896)[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում, Իտալիայի քաղաքացիների ընտանիքում։ Գաստոնի ծնողները եկել են Լոմբարդիայից և ունեն հրեական արմատներ[10]։ 14 տարեկանից հետաքրքրվում էր եգիպտագիտությամբ։ 1867 թվականին Մասպերոն հանդիպեց Ֆրանսիայի առաջատար եգիպտագետ Օգյուստ Մարիետին, ով առաջարկեց նրան երկու համեմատաբար բարդ հիերոգլիֆական տեքստեր, Մասպերոն դրանք թարգմանեց երկու շաբաթվա ընթացքում։ Այդ թարգմանությունների հրապարակումը ուսանող Մասպերոյին բերեց ճանաչման ակադեմիական շրջանակներում, սակայն նա մեկնեց Պերու ուղեկցելու բազմաթիվ «հետախույզներից» մեկին, ով փորձում էր կապ հաստատել հնդկացիների և հնդեվրոպացիների միջև։

1868 թվականին Գաստոն Մասպերոն վերադարձավ Ֆրանսիա և հաջորդ տարի դարձավ եգիպտերեն լեզվի և հնագիտության դասախոս Սորբոնում, իսկ 1874 թվականին գլխավորեց Քոլեջ դե Ֆրանսում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի անվան եգիպտագիտության ամբիոնը[11]։ 1880 թվականի նոյեմբերին Նրան հրավիրեցին Եգիպտոս Օգյուստ Մարիետի փոխարեն տնօրինելու հնությունները և պեղումները։ 1881 թվականին Կահիրեում հիմնում է Արևելյան հնագիտության ֆրանսիական ինստիտուտը։ 1881-1886 թվականներին և 1899-1914 թվականներին եղել է «Հնությունների ծառայության» և Եգիպտական թանգարանի տնօրեն։ Դեյր էլ-Բահարիում հայտնաբերել է XVII-XXII դինաստիաների փարավոնների մումիաներով գաղտնարանը և այլ նյութեր։ Սկզբնավորել է Կահիրեի թանգարանի գլխավոր կատալոգի հրապարակումը։ Մասպերոյի աշխատություններն ընդգրկում են եգիպտագիտության բոլոր բնագավառները։ «Դասական Արևելքի ժողովուրդների հին պատմություն» (հատոր 1-3, 1895-1899 թվականներ) երկում (որ գրել է իր ժամանակին հայտնի փաստերի հիման վրա) հանրագումարի է բերել Մերձավոր Արևելքի հին ժողովուրդների ամբողջ պատմությունը։ «Արևելքի պատմություն» 1894 թվական) աշխատության մեջ խոսում է նաև Հայաստանի, հայ-ասուրական, հայ-պարսկական հարաբերությունների մասին։ Մասպերոն հին արևելյան հասարակությունը բնորոշել է որպես ֆեոդալական, թեև ընդունել է ստրուկների աշխատանքի լայն օգտագործումը։

Գաստոն Մասպերոյի կիսանդրին գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանի մեծ եգիպտագետներին նվիրված հուշահամալիրում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստոն Մասպերո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 274