Միխայիլ Զոշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Զոշչենկո
Ծնվել էհուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն կամ Պոլտավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 22, 1958(1958-07-22)[4][5][6][…] (63 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանSestroretsk cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, թարգմանիչ և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունPavel Military School?
Ուշագրավ աշխատանքներYouth Restored?, Երկնագույն գիրք[7] և Before Sunrise?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Mikhail Zoshchenko Վիքիպահեստում

Միխայիլ Միխայլովիչ Զոշչենկո (ռուս.՝ Михаил Михайлович Зощенко, հուլիսի 28 (օգոստոսի 9), 1894[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Պոլտավա, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1958(1958-07-22)[4][5][6][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[8]), ռուս արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան։

Գործունեություն, ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է տպագրվել 1922 թվականից։ Եղել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի անդամ։ Զոշչենկոյի առաջին գիրքը` «Նազար Իլյիչի, պարոն Սինեբրյուխովի պատմածները» (1922), և դրան հաջորդած պատմվածքները լայն ճանաչում բերեցին հեղինակին։ Այստեղ ներկայացվում են նոր պայմանների հարմարվել ջանացող քաղքենիները, որոնք համոզված են, թե հեղափոխությունը կատարվել է իրենց անդորր գոյությունն ապահովելու համար։ «Վերթերի տառապանքները» (1933), «Մեծ քաղաքի կրակները» (1936) և այլ պատմվածքներում գրողը իր «հերոսների» բացասական հատկությունները հաճախ հակադրում է բարեկամական ազնիվ զգացմունքներին, որոնք ապագայում դրսևորվելու են մարդկանց հարաբերություններում։ Զոշչենկոյի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ ունեն ֆելիետոնները, որոնք արձագանքում են օրվա հրատապ հարցերին։ Գրել է նաև վիպակներ` «Երկնագույն գիրք» (1934), «Կերենսկի» (1937), «Տարաս Շևչենկո» (1939) և այլն, երգիծական պիեսներ՝ «Պարուսինե պայուսակ» (1939), «Թող ձախորդը լաց լինի» (1946)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Մ. Զոշչենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում 2011 թվականին՝ ճապոներեն Գեորգի Կովենչուկի պատկերազարդմամբ[9]։

  • Зощенко М. Собрание сочинений в 3 тт. / Сост., подг. текста, предисл., примеч. Ю. В. Томашевского. - М., 1986. Репринтное изд.: М., 1994
  • Зощенко М. Парусиновый портфель: рассказы разных лет. Сентиментальные повести. Мишель Синягин: Повести и рассказы. - М.: Дом, 1994.
  • Зощенко М. М. Голубая книга. Рассказы. - М.: Правда, 1989.
  • Зощенко М. Рассказы / Сост. А. Старкова. - М.: Художественная литература, 1987.
  • Зощенко М. Возвращенная молодость; Голубая книга; Перед восходом солнца: Повести / Сост., примеч. Ю. Томашевского; Послесл. А. Гулыги. - Л.: Художественная литература, 1988.
  • Зощенко М. М. Повесть о разуме. - М.: Педагогика, 1990.
  • Зощенко М. Собрание сочинений в 7 тт. / Сост. и примеч. И. Н. Сухих. - М.: Время, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. http://polka.academy
  8. «Лицо и маска Михаила Зощенко / Сост. Томашевский Ю. В. М., 1994». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  9. «Телеканал Культура. В Японии готовится новое издание рассказов Михаила Зощенко». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 702