Սոֆյա Պարնոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոֆիա Պարնոկից)
Picto infobox auteur.png
Սոֆյա Պարնոկ
ռուս.՝ Парно́к София Яковлевна
София Парнок.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Sofia Iakovlevna Parnok
Ծնվել է օգոստոսի 11, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Ծննդավայր Տագանրոգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել է օգոստոսի 26, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] (48 տարեկանում)
Վախճանի վայր Կարինսկոե (գյուղ, Օդինցովսկի շրջան), Q4414274?, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ և գրող
Լեզու ռուսերեն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Bestuzhev Courses
Համատեղ ապրող Մարինա Ցվետաևա, Lyudmila Erarskaya, Olga Tsuberbiller և Nina Vedeneyeva
Sophia Parnok Վիքիպահեստում

Սոֆիա Յակովլևնա Պարնոկ (ռուս.՝ Софи́я Я́ковлевна Парно́к, իսկական ազգանունը՝ Պարնոխ, ռուս.՝ Парно́х, օգոստոսի 11, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2], Տագանրոգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 26, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2], Կարինսկոե (գյուղ, Օդինցովսկի շրջան), Q4414274?, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա Պարնոկը ծնվել է 1885 թվականի հուլիսի 30-ին (օգոստոսի 11)[5][6][7] Տագանրոգում` ռուսացած մեծահարուստ հրեայի ընտանիքում։ Հայտնի երաժշտական գործիչ, բանաստեղծ ու թարգմանիչ Վալենտին Պարնախի և բանաստեղծուհի Ելիզավետա Տարախովսկայայի քույրն է։

Հայրը՝ Յակով Սոլոմոնովիչ Պարնոխը (1853-1913), դեղագործ էր և դեղատների սեփականատեր, Տագանրոգ քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մայրը՝ Ալեքսանդրա Աբրամովնա Պարնոխը (ծննդյան ազգանունը՝ Իդելսոն, 1853-1895), բժիշկ էր։

Մոր անժամանակ մահը (նա մահացել է երկվորյակների՝ Վալենտինի և Ելիզավետայի ծնունդից շատ չանցած) և հոր երկրորդ ամուսնությունը տնային դաստիարակչուհու հետ Սոֆիայի կյանքը Տագանրոգի տանը դարձրին անտանելի, իսկ հոր հետ հարաբերությունները՝ օտարացած։

Տագանրոգի Մարիինյան գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո (1894-1903) մի տարի ապրել է Շվեյցարիայում, որտեղ սովորել է Ժենևի կոնսերվատորիայում։ Ռուսաստան վերադառնալուց հետո հաճախել է Բեստուժևի կուրսեր։

Բանաստեղծություններ տպագրել սկսկել է 1906 թվականից։ Որոշ ժամանակ ամուսնացած է եղել գրող Վլադիմիր Վոլկենշտեյնի հետ (ամուսնությունը կատարվել է հուդայականության ծիսակարգով)։

1916 թվականին հրատարակել է «Բանաստեղծություններ» գիրքը։ Հարել է կլասիցիզմին հակված, բանաստեղծության պարզությունն ու ներդաշնակությունը հավաստող «Քնարական շրջանակ» խմբին։ Պարնոկի պոեզիայում մեծ տեղ են գրավում անտիկ դիցաբանության, աստվածաշնչի կերպարները, արվեստի, սիրո, մահվան թեմաները, միայնության մոտիվները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակով Պարնոխ (1853-1912) — հայրը, դեղագործ, դեղատների սեփականատեր, Տագանրոգի քաղաքային Դումայի անդամ, Տագանրոգի պատվավոր քաղաքացի։
  • Վալենտին Պարնախ - եղբայրը, ռուս պոետ, թարգմանիչ, երաժիշտ, պարող, խորեոգրաֆ, ռուսական ջազի հիմնադիր։
  • Ելիզավետա Տարախովսկայա - քույրը, ռուս բանաստեղծուհի, թարգմանիչ։
  • Ալեքսանդր Պարնախ - զարմիկը, գրող։
  • Մաքսիմ Պարնախ - եղբոր թոռը, նկարիչ, մանկավարժ։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիերիայի վարդերը» անթոլոգիական ժողովածուի (1922), «Որթ» (1923), «Երաժշտություն» (1926), «Կես ձայնով» (1928) ժողովածուների հեղինակ է։ Հանդես է եկել նաև որպես քննադատ (Անդրեյ Պոլյանին կեղծանունով), Շ․ Բոդլերի, Ռ․ Ռուանի, Մ․ Պրուստի, ժ․ ժիրոդուի, Ա․ Բարբյուսի, ժ․ Ռենարի և այլոց գործերի թարգմանիչ։ Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել է «Այմաստ» օպերայի լիբրետոն (ռուսական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118641492 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb124038738
  5. Бургин Д. Л. София Парнок. Жизнь и творчество русской Сафо. — СПб.: ИНАПРЕСС, 1999. — С. 410. — ISBN 5-87135-065-8.
  6. Ревенко Л. В. Парнок Софья Яковлевна // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 546. — ISBN 978-5-88040-064-5.
  7. Романова Е. А. Опыт творческой биографии Софии Парнок. — СПб.: Нестор-История, 2005. — С. 11. — ISBN 5-98187-088-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png