Սոֆյա Պարնոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Պարնոկ
ռուս.՝ Парно́к София Яковлевна
София Парнок.jpg
Ծննդյան անունֆր.՝ Sofia Iakovlevna Parnok
Ծնվել էօգոստոսի 11, 1885(1885-08-11)[1][2][3][4]
ԾննդավայրՏագանրոգ, Ռուսական կայսրություն[5]
Վախճանվել էօգոստոսի 26, 1933(1933-08-26)[1][2][3][6][4] (48 տարեկանում)
Վախճանի վայրԿարինսկոե (գյուղ, Օդինցովսկի շրջան), Երշովսկոե գյուղական բնակավայր, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունАндрей Полянин
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և լրագրող
Լեզուռուսերեն[1]
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԲեստուժևի դասընթացներ
Համատեղ ապրողՄարինա Ցվետաևա, Lyudmila Erarskaya?, Olga Tsuberbiller? և Nina Vedeneyeva?
Կայքparnok.narod.ru
Sophia Parnok Վիքիպահեստում

Սոֆիա Յակովլևնա Պարնոկ (ռուս.՝ Софи́я Я́ковлевна Парно́к, իսկական ազգանունը՝ Պարնոխ, ռուս.՝ Парно́х, օգոստոսի 11, 1885(1885-08-11)[1][2][3][4], Տագանրոգ, Ռուսական կայսրություն[5] - օգոստոսի 26, 1933(1933-08-26)[1][2][3][6][4], Կարինսկոե (գյուղ, Օդինցովսկի շրջան), Երշովսկոե գյուղական բնակավայր, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիա Պարնոկը ծնվել է 1885 թվականի հուլիսի 30-ին (օգոստոսի 11)[7][8][9] Տագանրոգում` ռուսացած մեծահարուստ հրեայի ընտանիքում։ Հայտնի երաժշտական գործիչ, բանաստեղծ ու թարգմանիչ Վալենտին Պարնախի և բանաստեղծուհի Ելիզավետա Տարախովսկայայի քույրն է։

Հայրը՝ Յակով Սոլոմոնովիչ Պարնոխը (1853-1913 թթ.), դեղագործ էր և դեղատների սեփականատեր, Տագանրոգ քաղաքի պատվավոր քաղաքացի։ Մայրը՝ Ալեքսանդրա Աբրամովնա Պարնոխը (ծննդյան ազգանունը՝ Իդելսոն, 1853-1895 թթ.), բժիշկ էր։

Մոր անժամանակ մահը (նա մահացել է երկվորյակների՝ Վալենտինի և Ելիզավետայի ծնունդից շատ չանցած) և հոր երկրորդ ամուսնությունը տնային դաստիարակչուհու հետ Սոֆիայի կյանքը Տագանրոգի տանը դարձրին անտանելի, իսկ հոր հետ հարաբերությունները՝ օտարացած։

Տագանրոգի Մարիինյան գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո (1894-1903 թթ.) մի տարի ապրել է Շվեյցարիայում, որտեղ սովորել է Ժենևի կոնսերվատորիայում։ Ռուսաստան վերադառնալուց հետո հաճախել է Բեստուժևի կուրսեր։

Բանաստեղծություններ տպագրել սկսկել է 1906 թվականից։ Որոշ ժամանակ ամուսնացած է եղել գրող Վլադիմիր Վոլկենշտեյնի հետ (ամուսնությունը կատարվել է հուդայականության ծիսակարգով)։

1916 թվականին հրատարակել է «Բանաստեղծություններ» գիրքը։ Հարել է կլասիցիզմին հակված, բանաստեղծության պարզությունն ու ներդաշնակությունը հավաստող «Քնարական շրջանակ» խմբին։ Պարնոկի պոեզիայում մեծ տեղ են գրավում անտիկ դիցաբանության, աստվածաշնչի կերպարները, արվեստի, սիրո, մահվան թեմաները, միայնության մոտիվները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակով Պարնոխ (1853-1912 թթ.) — հայրը, դեղագործ, դեղատների սեփականատեր, Տագանրոգի քաղաքային Դումայի անդամ, Տագանրոգի պատվավոր քաղաքացի։
  • Վալենտին Պարնախ - եղբայրը, ռուս պոետ, թարգմանիչ, երաժիշտ, պարող, խորեոգրաֆ, ռուսական ջազի հիմնադիր։
  • Ելիզավետա Տարախովսկայա - քույրը, ռուս բանաստեղծուհի, թարգմանիչ։
  • Ալեքսանդր Պարնախ - զարմիկը, գրող։
  • Մաքսիմ Պարնախ - եղբոր թոռը, նկարիչ, մանկավարժ։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիերիայի վարդերը» անթոլոգիական ժողովածուի (1922 թ.), «Որթ» (1923 թ.), «Երաժշտություն» (1926 թ.), «Կես ձայնով» (1928 թ.) ժողովածուների հեղինակ է։ Հանդես է եկել նաև որպես քննադատ (Անդրեյ Պոլյանին կեղծանունով), Շ․ Բոդլերի, Ռ․ Ռուանի, Մ․ Պրուստի, Ժ․ Ժիրոդուի, Ա․ Բարբյուսի, Ժ․ Ռենարի և այլոց գործերի թարգմանիչ։ Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել է «Ալմաստ» օպերայի լիբրետոն (ռուսական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118641492 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 International Music Score Library Project — 2006.
  7. Бургин Д. Л. София Парнок. Жизнь и творчество русской Сафо. — СПб.: ИНАПРЕСС, 1999. — С. 410. — ISBN 5-87135-065-8.
  8. Ревенко Л. В. Парнок Софья Яковлевна // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 546. — ISBN 978-5-88040-064-5.
  9. Романова Е. А. Опыт творческой биографии Софии Парнок. — СПб.: Нестор-История, 2005. — С. 11. — ISBN 5-98187-088-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png