Միրել Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրել Շահինյան
Միրել Շահինյան.jpg
Ծնվել է մայիսի 17, 1918(1918-05-17)
Ծննդավայր Նոր Նախիջևան, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 24, 2012(2012-02-24) (93 տարեկանում)
Մահվան վայր Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություն նկարչուհի
Ժանր գրաֆիկա
Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն
Հայր Հակոբ Խաչատրյանց
Մայր Մարիետա Շահինյան
Ամուսին Վիկտոր Ցիգալ
Զավակներ Սերգեյ Ցիգալ

Միրել Շահինյան (մայիսի 17, 1918(1918-05-17), Նոր Նախիջևան, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2012(2012-02-24), Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), հայ գեղանկարիչ: ԽՍՀՄ նկարիչների միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրել Շահինյանը ծնվել է 1918 թվականին Նոր Նախիջևանում Մարիետա Շահինյանի և Յակով Խաչատրյանցի ընտանիքում[1]: Առաջին դասարան հաճախել է Հայաստանի ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կիսլովոդսկում: 1928 թվականի ամռանը Մաքսիմիլիան Վոլոշինը Մարիետա Շահինյանին դստեր հետ հրավիրել է Կոկտեբել, որտեղ նրանք բնակարան են վարձել Պավլովների ընտանիքի հարևանությամբ: 1931 թվականին Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: 1936 թվականին Միրել Շահինյանն ավարտել է դպրոցը: Մեծ հայրենական պատերազմի տարիներին տարհանվել է Սվերդլովսկ: 1948 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը (Ալեքսանդր Դեյնեկայի դասարան): 1948 թվականին Մարիետա Շահինյանը 500 ռուբլով դստեր համար Կոկտեբելում բնակարան է գնել: Միրելն ապրել է Մոսկվայում (Արբատ) և Ղրիմում (Կոկտեբել):

Միրել Շահինյանը մահացել է 2012 թվականի փետրվարի 24-ին Կոկտեբելում[2]: Թաղված է Կոկտեբելի գերեզմանատանը[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրելի աշխատանքների զգալի մասը նվիրված է Աֆրիկային, որտեղ արվեստագետը եղել է 16 անգամ: Նկարել է աֆրիկյան «Ճամփորդական նշումներ» կտավները: Կտավների մեկ այլ մեծ շարք նվիրված է Կոկտեբելին[4]:

Աշխատանքները գտնվում են Կուրգանի շրջանի գեղարվեստի թանգարանում, Լուգանսկի տարածաշրջանային գեղարվեստի թանգարանում, Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Մարոկոյի մասնավոր հավաքածուներում[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Հակոբ Խաչատրյանց (1884-1960), հայ գրականագետ, թարգմանիչ
  • Մայր՝ Մարիետա Շահինյան (1888-1982) հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ
  • Ամուսին՝ Վիկտոր Ցիգալ (1916-2005), ՌԴ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ
  • Դուստր՝ Ելենա Ցիգալ (1941, Սվերդլովսկ), կենսաբանական գիտությունների թեկնածու
  • Որդի՝ Սերգեյ Ցիգալ (1949), ռուս նկարիչ
  • Հարս՝ Լյուբով Պոլիշչուկ (1949-2006), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, թատերական գործիչ, մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]