Հակոբ Խաչատրյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Խաչատրյանց
Ծնվել էդեկտեմբեր 1884
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 1, 1960(1960-11-01) (75 տարեկանում)
Մասնագիտությունգրականագետ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱմուսինՄարիետա Շահինյան
ԶավակներՄիրել Շահինյան

Հակոբ (Յակով) Խաչատրյանց (դեկտեմբեր 1884, Երևան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1960(1960-11-01)), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, մանկությունն անցել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի գիմնազիան, ապա Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Լատիներեն և պատմություն է դասավանդել Նոր Նախիջևանի հայկական սեմինարիայում։ 1920-ական թթ. վերադարձել է Երևան և աշխատել որպես ՀՀԳ-ի (Հայկական հեռագրական գործակալություն, այժմ՝ Արմենպրես) տնօրեն։ 1929 թվականին փոխադրվել է Լենինգրադ, այնուհետև՝ Մոսկվա։

1939 թվականին Խաչատրյանցի թարգմանությամբ ռուսերեն լույս է տեսել «Հայկական հեքիաթներ» ժողովածուն՝ կնոջ՝ Մարիետա Շահինյանի առաջաբանով։ Ռուսերեն է թարգմանել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի մի շարք գործեր։ Ուշագրավ է նրա թարգմանած «Հայկական նովելներ»-ի ռուսերեն երկհատորյակը (1945-1948), որն իր հերթին թարգմանվել է 14 լեզուներով։ Ռուսերեն է թարգմանել նաև Շիրվանզադեի «Պատվի համար» և Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները։

Մահացել է Մոսկվայում[1]:

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Բոգդանով, Պիոները գյուղում (պատմվածքներ), Թիֆլիս, «Նոր գարուն», 1925, 36 էջ։
  • Մարիետա Շահինյան, Հիդրոցենտրալ (թարգմանության հեղինակակից Արշավիր Խոնդկարյան), Երևան, Պետհրատ, 1932, 376 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 226