Մարիետա Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիետա Շահինյան
Ծնվել էմարտի 21 (ապրիլի 2), 1888[1][2] կամ ապրիլի 2, 1888(1888-04-02)[3][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][4]
Վախճանվել էմարտի 20, 1982(1982-03-20)[5][6][7][…] (93 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, լրագրող, թարգմանչուհի, հրապարակախոս, բանասեր, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող, երաժշտագետ և արվեստագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿանանց բարձրագույն դասընթացներ (1912), Հայդելբերգի համալսարան (1914) և Լիցեյ № 13
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1941) և թղթակից անդամ
Ստեղծագործական շրջան1909-1982
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՊրիազովսկի կրայ, Ռոստովի կոնսերվատորիա, Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ, Պրավդա և Իզվեստիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՀակոբ Խաչատրյանց
ԶավակներՄիրել Շահինյան
Մարիետա Շահինյան Վիքիքաղվածքում
Մարիետա Շահինյան Վիքիդարանում
 Marietta Shaginyan Վիքիպահեստում

Մարիետա Սերգեյի Շահինյան (մարտի 21 (ապրիլի 2), 1888[1][2] կամ ապրիլի 2, 1888(1888-04-02)[3][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4] - մարտի 20, 1982(1982-03-20)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր (1946), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950), ԽՍՀՄ ԳՄ անդամ (1934

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում, Լազարյան ճեմարանի սան, Մոսկվայի համալսարանի դասախոս և ժամանակի ականավոր ախտորոշողներից մեկի՝ Սերգեյ (Սարգիս) Դավթի Շահինյանի ընտանիքում։ Տասներեք տարեկան էր, երբ մահացավ հայրը, առանց նյութական միջոցների թողնելով կնոջը՝ Փեփրոնե Յակովլևնային, և երկու աղջիկներին՝ Մարիետային ու Լինային։ Վաղ պատանեկության տարիներին նա ստիպված էր վաստակել իր ապրուստը առանց ուսումն ընդհատելու։ Ավարտեց դասական գիմնազիան, ապա բարձրագույն գրական դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ Ուսումնասիրում էր արևմտաեվրոպական լեզուներ, գրում մագիստրոսական դիսերտացիա։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Շահինյանը եղել է Դոնի Ռոստովում, իսկ 1920 թվականին մեկնել է Պետրոգրադ։ 1922 թվականի սեպտեմբերի 17-ին Շահինյանը «Պրավդա» թերթի մանդատով երկարատև գործուղման է մեկնել Անդրկովկասի հանրապետությունները, գրել ակնարկներ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասին, նաև «Սովետական Հայաստան» գիրքը։ 1931 թվականին, քառասուներեք տարեկանում, նա ընդունվում է Պլանային ակադեմիա։

Շահինյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ձորագէսի շինարարությանը, որի առօրյան էլ հանդիսացել է «Հիդրոցենտրալ» (1931) վեպի նյութը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին լույս է տեսել Մարիետա Շահինյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին հանդիպումները», իսկ 1913 թվականին՝ երկրորդը՝ «Օրինենտալիան»։ Շահինյանը գրում է պատմվածքներ, վիպակներ, դրամաներ, գրականագիտական, քննադատական և փիլիսոփայական հոդվածներ, ռուսերեն է թարգմանում Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները։ 1915 թվականին Շահինյանը գրել է նախահեղափոխական շրջանի իր ամենածավալուն գործը՝ «Յուր ճակատագիրը» վեպը։ Նա գրել է խորհրդային առաջին արկածային հակաֆաշիստական վեպը՝ «Մես-Մենդը»։ Վեպը լույս է տեսել1924 թվականին, տպագրվել աշխարհի բազմաթիվ կոմունիստական թերթերում և բազմիցս հրատարակվել Խորհրդային Միությունում։

1923 թվականին գրել է «Փոփոխություն», 1924 թվականին՝ «Վերնախավի տիկնոջ արկածները» վեպերը և «Ագիտվագոն» պատմվածքը։

1950 թվականին լույս է տեսել Մարիետա Շահինյանի «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» գիրքը, որի համար նա արժանացել է Ստալինյան մրցանակի։

Մարիետա Շահինյանի հետաքրքրությունը դեպի Հայաստան, հայ մշակույթը, գրականությունն ու արվեստը երբեք չի սպառվել։ Նա ստեղծել է մի շարք մենագրություններ, գրել է ծավալուն և լուրջ հոդվածներ հայկական հեքիաթների, Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, իտալահայ նկարիչ Գրիգոր Շլդյանի արվեստաբան Սրբուհի Լիսիցյանի մասին... Գրել է «Մարդը և ժամանակը» ինքնակենսագրական գիրքը։ Շահինյանի «Հիշողություններ Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի մասին» ստեղծագործությունը դարձել է ընթերցողի սեփականությունը, ճիշտ այնպես, ինչպես չեխ կոմպոզիտոր Յոսեֆ Միսլիվեչեկի մասին «Հարություն ի մեռելոց» հանրածանոթ գիրքը, Մոցարտին, Նիկոլայ Մետներին նվիրված հոդվածները, Դմիտրի Շոստակովիչի գրեթե բոլոր խոշոր երկերի վերլուծությունները։ «Դ. Դ. Շոստակովիչի հիսուն նամակները» Մարիետա Շահինյանի վերջին ստեղծագործությունն է։

1944 թվականին լույս է տեսել «Ուրալի պաշտպանությունը» գիրքը, որը պատերազմի տարիներին թիկունքի հիանալի մարդկանց մի ամբողջ պատկերասրահ է։ Գիտական մեծ արժեք է ներկայացնում «Գյոթե» ուսումնասիրությունը, որը թարգմանվել է մի քանի լեզուներով։ Շահինյանը 1938 թվականին սկսել և 1968 թվականին ավարտել է Լենինյան քառապատում չորս գրքերը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ (1951)՝ «Ճամփորդություն Խորհրդային Հայաստանով» ակնարկների գրքի համար (1950)
  • Լենինյան մրցանակ (1972)՝ «Ուլյանովների ընտանիքը». «Որդու ծնունդը» (1937, վերահրատարակություն, 1957), «Առաջին համառուսական» (1965), «Պատմության տոմս» (1937), «Չորս դաս Լենինից» (1968) եռագրության և ակնարկներ Վ. Ի. Լենինի մասին
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (03.05.1976)
  • Լենինի 2 շքանշան (13.03.1967, 03.05.1976)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան(02.07.1971)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (31.01.1939, 15.04.1958)
  • ՀԽՍՀ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1932)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (31.03.1978)
  • Կարմիր Աստղի շքանշան (23.09.1945)
  • «Պատվո նշան» շքանշան (08.08.1943)
  • Մեդալներ
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության մեծ ոսկե մեդալ՝ «Հարություն ի մեռելոց» գրքի համար (1964)

Մ. Շահինյանի անվամբ է կոչվում Տիեզերքի թիվ 2144 մոլորակը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոգրադի հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920-1923՝ ДИСК — Օկտյաբր 25-րդ պողոտա, 15։

Մոսկվայի հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936-1961՝ Արբատ, 45/24 стр. 1 (հուշատախտակը բացվել է 1989 թվականին)[8]
  • 1962-1982՝ ЖСК «Советский писатель», Կրասնոարմսկայա փողոց, տ. 23[9][10][11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чертков Л. Н. Шагинян // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 671—674. — ISBN 5-94848-307-X
  4. 4,0 4,1 4,2 Шагинян Мариэтта Сергеевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. «Информация о мемориальной доске М. С. Шагинян на Портале открытых данных Правительства Москвы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  9. Справочник СП СССР, 1964, էջ 702
  10. Справочник СП СССР, 1981, էջ 746
  11. До 1969 г. этот корпус ЖСК «Советский писатель» имел другой адрес: 2-я Аэропортовская улица, дом 16, корпус 3.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]