Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի Ռոստովի № 13 լիցեյ
Ростовская Екатерининская гимназия.JPG
Տեսակ դպրոց
Տնօրեն Կորխովա Գալինա Վասիլևնա
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Հասցե Ռուսաստան Ռուսաստան, Դոնի Ռոստով, Ազատության հրապարակ, 1
Կայք www.school13.ru
Կոորդինատներ: 47°13′45.78000009879″ հս․ լ. 39°45′47.760000101202″ ավ. ե. / 47.2293833333607722° հս․. լ. 39.76326666669477561° ավ. ե. / 47.2293833333607722; 39.76326666669477561
Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով)

Լիցեյ № 13 (Դոնի Ռոստով), հասարակական հաստատություն Դոնի Ռոստովում: Շենքը կառուցվել է 1892 թվականին: Շենքի ծրագրի հեղինակը համարվում է ճարտարապետ Նիկոլայ Դուրբախը: Ի սկզբանե շենքում գործել է կանանց Եկատերինյան գիմնազիան (Նոր Նախիջևան): Լիցեյի շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում Նոր Նախիջևանում հիմնադրվեց կանանց գիմնազիա: Ստացել է «Եկատերինյան» անվանումը, ի պատիվ հիմնադիր Եկատերինա Երկրորդ թագուհու[1]: Շենքը կառուցվել է 1892 թվականին: Շենքի ծրագրի հեղինակը համարվում է ճարտարապետ Ն.Ն. Դուրբախը: Ի սկզբանե շենքն ունեցել է 2 հարկ[2]:

Կանանց Եկատերինյան գիմնազիան եղել է քաղաքի ամենաէլիտար ուսումնական հաստատությունը: Այնտեղ ուսանել են Աստծո օրենքները, ֆրանսերեն, ռուսերեն, աշխարհագրություն, պատմություն, ձեռագործ աշխատանք, նկարչություն: Սկզբում դպրոցի ուսման տևողությունը կազմել է 8 տարի, 1910 թվականից` 9 տարի:

1921 թվականին գիմնազիայի շենքի տարածքում բացվել է խորհրդային Առաջին աշխատանքային դպրոցը (Ց.Դ. Մարկովի անվան): 1930-ական թվականներին դպրոցը կրել է Կառլ Մարքսի անունը: 1943-1944 թվականներին շենքի տարածքում գործել է հոսպիտալ և ռազմական հաստատություն: Հետո շենքը վերանորոգվել է և 1952 թվականին բացվել և ստացել է «Լիցեյ № 13» անվանումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X