Յոսեֆ Միսլիվեչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսեֆ Միսլիվեչեկ
Բնօրինակ անունչեխ․՝ Josef Mysliveček
Ծնվել էմարտի 9, 1737(1737-03-09)[1][2][3][…]
Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4]
Երկիր Բոհեմիայի թագավորություն և  Պապական մարզ
Մահացել էփետրվարի 4, 1781(1781-02-04)[1][2][3][…] (43 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[5]
ԳերեզմանSan Lorenzo in Lucina
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և օրատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, ջութակահար և Կապելմայստեր
ԿրթությունPhilharmonic Academy of Bologna?
 Josef Mysliveček Վիքիպահեստում

Յոսեֆ Միսլիվեչեկ (չեխ․՝ Josef Mysliveček, մարտի 9, 1737(1737-03-09)[1][2][3][…], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - փետրվարի 4, 1781(1781-02-04)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[5]), չեխ կոմպոզիտոր և դիրիժոր։ Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ (1771

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պրահայում, որտեղ և ստեղծել է առաջին սիմֆոնիաները (1762)։ 1763 թվականից ապրել է Իտալիայում։ 1770 թվականին Բոլոնիայում հանդիպել է պատանի Մոցարտին, վերջինս բարձր է գնահատել Միսլիվեչեկի երաժշտությունը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսլիվեչեկը մոտ 30 օպերաների հեղինակ է («Հիպերմնեստրա», «Թամերլան Մեծ», «Մոնտեսումա», «Էցիո», «Օլիմպիադա», «Արմիդա» և այլն 1767-1780 թվականներին մեծ հաջողությամբ ներկայացվել են Իտալիայի քաղաքներում, Պրահայում, Վիեննայում), որոնցում զարգացրել է իտալական seria-opera-ի ավանդույթները։ Գրել է նաև օրատորիաներ, սիմֆոնիաներ, նախերգանքներ, կոնցերտներ, լարային անսամբլներ և այլն (այս երկերում զգացվում է մոտիկությունը Մոցարտի վաղ շրջանի ստեղծագործությանը, որին նույնիսկ վերագրում էին Միսլիվեչեկի որոշ գործեր, դրանց թվում՝ «Աբրահամ և Իսահակ» օրատորիան)։ Միսլիվեչեկի երաժշտությունը կրել է իտալական ազդեցություն, բովանդակում է նաև չեխական ժողովրդական երգայնության տարրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Wurzbach D. C. v. Misliweczek, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 18. — S. 362.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Česká divadelní encyklopedie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեֆ Միսլիվեչեկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 609