Պյոտր Պլետնյով
Պյոտր Պլետնյով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1792[1][2] |
Ծննդավայր | Բեժեցկի ուեզդ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] կամ Տվեր, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 10, 1866[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[1][2] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, բանաստեղծ, գրական քննադատ, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս և հրատարակիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Տվերի հոգևոր ճեմարան և Գլխավոր մանկավարժական ինստիտուտ |
Ժանրեր | քնարապատմողական |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա[2] |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Petr Aleksandrovich Pletnev Վիքիպահեստում |
Պյոտր Ալեքսանդրովիչ Պլետնյով (ռուս.՝ Пётр Алекса́ндрович Плетнёв, օգոստոսի 21, 1792[1][2], Բեժեցկի ուեզդ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Տվեր, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 10, 1866[1][2], Փարիզ[1][2]), քննադատ, պուշկինյան դարաշրջանի բանաստեղծ, Պետերբուրգի կայսերական համալսարանի պրոֆեսոր և ռեկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Պլետնյովը սերում է հոգևորականի ընտանիքից։ Ծնվել է 1792 թվականի օգոստոսի 10-ին (21), իր վկայությամբ՝ Տվերում. ըստ նրա կենսագիրների վկայության՝ Տվերի նահանգի Բեժեցկի ուեզդի՝ Տեբլեշի գյուղում։ Կրթություն է ստացել Տվերի սեմինարիայում (1811) և Գլխավոր մանկավարժական ինստիտուտում (1814)։ Աշխատել է որպես բանահյուսության ուսուցիչ կանանց ինստիտուտներում, կադետական կորպուսում և Սանկտ Պետերբուրգի ազնվականական գիշերօթիկ դպրոցում։ Վ. Ա. Ժուկովսկու առաջարկությամբ 1828 թվականից Պլետնյովը գրականություն է դասավանդել գահաժառանգ Ալեքսանդր II-ին և Մեծ դքսուհիներին[3]։ 1832 թվականին աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ռուսական բանահյուսության ամբիոնում, 1840-1861 թվականներին եղել է համալսարանի ռեկտորը։ Պլետնյովը ընդգրկված է եղել նաև Գիտությունների ակադեմիայի երկրորդ բաժանմունքի կազմում նրա կազմավորման ժամանակաշրջանից՝ 1841 թվականից, ռուսաց լեզու և բանահյուսություն է դասավանդել գահաժառանգ Ալեքսանդր Նիկոլաևիչին և թագավորական տան այլ անձանց։ Շատ վաղուց Պլետնյովը մտերմացել է Պուշկինի և պուշկինյան խմբակի այլ ականավոր գործիչների հետ։ Պլետնյովը չափազանց նրբանկատ, հավատարիմ և հոգատար ընկեր է եղել, որին հաճախ դիմել են Ժուկովսկին, Պուշկինը և Գոգոլը, Պլետնյովը նրանց բոլորին ծառայել է և՛ գործով, և՛ խորհուրդներով, որոնք բարձր են գնահատել նրա կարծիքը։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվերի մարզային արխիվում պահվող «Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարի Տվերի թեմի Բեժեցկի ուեզդի Տեբլեշի գյուղի 1791 թվականի գրանցամատյանում» առկա է հետևյալ գրառումը․ «Սեպտեմբերի 1-ին Տեբլեշի գյուղում սարկավագ Ալեքսանդր Պետրովի կինը՝ Ագրիպինա Նիկիտինան ծննդաբերեց որդուն՝ Պյոտրին, որին մկրտեցին սեպտեմբերի 8-ին։ Կնքահայրը եղել է Բեժեցկի ուեզդի Նոսիլով գյուղի բնակիչ, պարոն Միխայիլո Ալեքսանդրովը, Չապլինի որդին»[4]։
Գրական ասպարեզ մուտք գործելով բանաստեղծություններով, որոնք տպագրվել են 1820-ական թվականներին «Կրթության և բարեգործության մրցակից», «Ռուսական բանահյուսության սիրահարների ազատ հասարակության գործեր», «Հյուսիսային ծաղիկներ» և այլ ամսագրերում և ալմանախներում, որոնք չնայած չափածոյի սահունությանը, զուրկ չէին շնորհից և բանաստեղծական ավյունից։ Պլետնյովը շուտով անցել է գրական քննադատությանը՝ դառնալով Պուշկինի խմբակի տեսական հայացքների խոսնակը։
Միլոնովի բանաստեղծությունների վերաբերյալ իր առաջին քննադատական հոդվածում («Մրցակից», 1822) Պլետնյովը պնդել է, որ բանաստեղծ պետք է ծնվել, հնարավոր չէ դառնալ, բայց բնածին տաղանդը պետք է շատ աշխատի մասնագիտական աշխատանք կատարի, որպեսզի ամբողջությամբ տիրապետի ձևին, տա դրան ներդաշնակություն, շնորհք և գեղեցկություն։
Այս երկու գաղափարներն էլ բոլորովին նոր են եղել այն ժամանակվա համար և ընկած են եղել պուշկինյան խմբակի բոլոր ձգտումների հիմքում, առաջին գաղափարը կեղծ դասականության մերժումն է եղել՝ հռետորաբանության և պոետիկայի միջոցով արհեստականորեն բանաստեղծներ ստեղծելու ցանկությամբ, երկրորդը համապատասխանել է այն ժամանակվա գրական շարժման էությանը, որի հիմնական խնդիրն է եղել հենց պոեզիայի և լեզվի ձևերի զարգացումը։ Պլետնյովի հիմնական արժանիքը կայացել է նրանում, որ դեռևս 1820-ականների սկզբին, ոչ միայն Վենեվիտինովի, Կիրեևսկու, Նադեժդինի, այլև Պոլևոյի քննադատական էսսեներից առաջ, նա ըստ էության ներկայացրել է բանաստեղծների բնութագրերը՝ ըստ նրանց պոեզիայի ներքին հատկության։ Այսպիսին են եղել Ժուկովսկու և Բատյուշկովի գնահատականները, որոնք հայտնվել են դեռևս 1822 թվականին։
Պլետնյովն դեռևս այն ժամանակ կանխատեսել է, որ ռուս գրականությունը, չսահմանափակվելով այլոց ձևերի յուրացմամբ, վերջապես պետք է կանգնի ժողովրդական հողի վրա։ Գնեդիչի «Ձկնորսներ» հովվերգության մասին (1822) հոդվածում նա պոեզիան բաժանել է «համընդհանուր» կամ «անորոշ» և «ժողովրդական» ձևերի և նախապատվությունը տվել երկրորդին։ 1833 թվականին Պլետնյովը մի ամբողջ ելույթ է նվիրել գրականության մեջ ժողովրդական բանաստեղծության կարևորությանը, որտեղ նա մատնանշել է ժողովրդական տարրի կարևորությանը գրականության համար հայրենասիրության և գեղարվեստական արտահայտման տեսանկյունից։ 1830-ականների վերջերին Պլետնյովն այն ժամանակվա համար ուշագրավ գաղափար է ներկայացրել գրականության ազգային առանձնահատկությունների, հասարակության կյանքի հետ նրա կապի, գրողի անհատական կարողությունների, «գույների և կյանքի» անհրաժեշտության մասին, առանց որոնց գրականությունը կդառնար «վերացականության չոր ներկայացում»։
Մինչև իր օրերի վերջը մնալով խաղաղ գեղագետ, ով առաջնային նշանակություն էր տալիս ձևի և լեզվի հարցերին, Պլետնյովը չի կարողացել խուսափել գրականության հետագա զարգացման հետ կապված տարաձայնություններից, բայց հեռանալով Պուշկինի խմբակից, որտեղ նեոկլասիկական Բատյուշկովը խաղաղ գոյակցել է ռոմանտիկ Ժուկովսկու հետ, իսկ վերջինս ջերմորեն ողջունել է ռեալիստ Գոգոլին, Պլետնյովը միշտ պահպանել է օբյեկտիվությունը, սիրով հետևել գրականության հաջողություններին և ընդհանրապես ճանաչել գրական նոր ձևերի և ուղղությունների իրավունքները, եթե միայն նրանց բանբերը հզոր տաղանդ էր, որը բավարարում էր գեղագիտական պահանջներին։ Նա գիտեր, թե ինչպես հասկանալ Գոգոլին իր ուժեղ և թույլ կողմերով, նրան է պատկանում «Մեռած հոգիների» լավագույն գնահատականներից մեկը (Սովրեմեննիկ, 1842)։
Հնամոլության բացակայությունը և նրբագեղության ճկուն զգացումը թույլ են տվել Պլետնյովին ոգևորությամբ ողջունել 1840-ականների շատ բարձրացող աստղերի՝ Տուրգենևին, Դոստոևսկուն, Պիսեմսկուն, Օստրովսկուն, Պլեշչևին, Ապոլոն Մայկովին, Պոլոնսկուն, Բելինսկուն։
Յոթ տարի (1824 թվականի վերջից) բարոն Դելվիգի, իսկ 1832 թվականից՝ Պուշկինի հետ Պլետնյովը կիսել է «Հյուսիսային ծաղիկները» խմբագրելու աշխատանքը, իսկ 1838-1846 թվականներին Պուշկինի իրավահաջորդն է եղել «Սովրեմեննիկ»-ի խմբագրման գործում, Պլետնյովի ձեռքում գտնվող ամսագիրը քիչ մասնակցություն է ունեցել նոր գրական շարժմանը։ Պլետնյովի «Ստեղծագործություններ և նամակագրություն»-ը հրատարակվել է Յակով Գրոտի կողմից երեք հատորով (Սանկտ Պետերբուրգ, 1885)[6]։ Պլետնյովին բնութագրող բազմաթիվ նյութեր կան «Յակով Գրոտի նամակագրությունը Պյոտր Պլետնևի հետ» (Սանկտ Պետերբուրգ, 1896) աշխատության մեջ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը` Ստեպանիդա Ալեքսանդրովնա Ռաևսկայա (1795-1839)։ Ամուսնության ընթացքում ծնվել է դուստրը՝ Օլգա Պետրովնան (1830-1852), 1851 թվականից՝ Ալեքսանդր Լակիերի կինը։ Պլետնյովը նրան համարել է «իր քարտուղարուհին և ընկերը»։
- Երկրորդ կինը (1849 թվականից)՝ Պլետնյովա Ալեքսանդրա Վասիլևնա, ծննդյամբ իշխանուհի Շչետինինա (1826-1901)։
Երեխաներ՝
- Ալեքսանդր Պետրովիչ (1852-1911), 1880 թվականին նա ամուսնացել է Լեոնիդա Ապոլոնովնա Սկալկովսկայայի (1860-?) հետ, ով իսկական պետական խորհրդական Ապոլոն Ալեքսանդրովիչ Սկալկովսկու դուստրն է եղել[7]։
- Ալեքսեյ Պետրովիչ (1854-1934)՝ բանաստեղծ, լրագրող, քննադատ, հոր մասին հիշողություններ է թողել (1910)։
Հասցեներ Սանկտ Պետերբուրգում[8]
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1831-1838 - Սուխարևայի տունը[9] - Օբուխովի պողոտա, տուն 8,
- 1838 - 1841 սեպտեմբեր - Ն. Ա. Ստրոգանովի տունը[10] - Նևսկի պողոտա, տուն 38,
- 1841 Սեպտեմբեր -1863 - Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի ռեկտորական կողաշենքը[11] – Համալսարանական առափնյա հատված, տուն թիվ 9[12]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Плетнев, Петр Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- Плетнев, Петр Александрович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Тургенев И С. Литературный вечер у Плетнёва // Русский архив, 1869. — Вып. 10. — Стб. 1663—1676.
- Плетнев П. А. Из писем П. А. Плетнева к В. А. Жуковскому // Русский архив, 1870. — Изд. 2-е. — М., 1871. — Стб. 1273—1334.
- Лачинов В. Я. К. Грот и П. А. Плетнёв // Русская старина. — Т. 88. 1896. Октябрь. — С. 171—191.
- Плетнев, Алексей Петрович «Воспоминания» (Одесса, 1910). — С. 3—21.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Плетнев, Петр Александрович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1905. — Т. 14. — С. 75—91.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Манн Ю. В. Плетнёв (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1968. — Т. 5. — С. 793—794.
- ↑ Родился поэт и критик Пётр Александрович Плетнёв
- ↑ «Литературная карта Тверского края». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Эйзенгардт, Иоганн / ЭСБЕ
- ↑ Плётнев П. А. Сочинения и переписка. Т.1, Т.3, Т.3. — СПб., 1885.
- ↑ Венчание 5 ноября 1880 года в церкви Апп. Петра и Павла при Санкт-Петербургском университете; поручители по женихе: действительный тайный советник Александр Петрович Озеров и надворный советник Михаил Дмитриевич Умнов, а по невесте: присяжный поверенный округа С.-Петербургской судебной палаты Николай Иванович Измайлов и майор, адъютант графа Лорис-Меликова Николай Михайлович Литвинов (ЦГИА СПб. Ф. 19.— Оп.125.— Д. 338.— Л. 11).
- ↑ По книге: Шубин В. Ф. Поэты пушкинского Петербурга. — Л.: Лениздат, 1985.
- ↑ Дом А. М. Сухаревой — Особняк Л. Г. Салтыкова — Особняк А. Г. Матушевич
- ↑ Дом Н. А. Строганова — Здание Волжско-Камского банка
- ↑ «С 1841 по 1861 годы Плетнёв продолжал свои литературные вечера по новому месту жительства (Университетская набережная, 9). Эти вечера были олицетворением живой связи нового литературного поколения с пушкинским, уходившим в прошлое. У Плетнёва бывали П. А. Вяземский, Владимир Фёдорович Одоевский, Н. В. Гоголь (когда он бывал в Петербурге), романист Иван Иванович Лажечников, поэт Иван Петрович Мя́тлев, Владимир Иванович Даль, Иван Иванович Панаев, В. Г. Белинский. С середины 1840-х гг. у Плетнёва стали появляться Фёдор Иванович Тютчев, а несколько раньше он приобщил к своему кругу питомцев университета, молодых поэтов Аполлона Майкова и Алексея Плещеева. В 1863 г. Плетнёв из-за болезни уехал с семьей в Париж, где в конце 1865 г., в возрасте 73 лет скончался. Гроб с телом был доставлен в Петербург. Погребён Плетнёв в Александро-Невской Лавре: Тихвинское кладбище — Некрополь мастеров искусств» — Шубин В. Ф. Поэты пушкинского Петербурга. Л., 1985.
- ↑ СПбГУ. Комплекс зданий на Стрелке ВО. Ректорский флигель
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографический очерк Плетнёва Петра Александровича Արխիվացված 2019-09-13 Wayback Machine
- Плетнев П. А. «Сочинения и переписка. Том 3» (1885), pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Պլետնյով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1792 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 1866 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ալեքսանդր Պուշկին
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս լեզվաբաններ
- Ռուս լրագրողներ
- Ռուսական կայսրության բանաստեղծներ
- Ռուսական կայսրության գրաքննադատներ
- Ռուսական կայսրության մանկավարժներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ