Ալեքսանդր Լակիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Լակիեր
Lakier photo.jpg
Ծնվել է մայիսի 16, 1824(1824-05-16)
Ծննդավայր Տագանրոգ, Ռուսական կայսրություն
Մահացել է հունվարի 28, 1870(1870-01-28) (45 տարեկանում)
Մահվան վայր Տագանրոգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Moscow Imperial University, Faculty of Law
Մասնագիտություն պատմաբան
Alexander Lakier Վիքիպահեստում

Ալեքսանդր Բորիսի Լակիեր (ռուս.՝ Александр Борисович Лакиер, մայիսի 16, 1824(1824-05-16), Տագանրոգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1870(1870-01-28), Տագանրոգ, Ռուսական կայսրություն), ռուս պատմաբան, ռուսական հերալդիկայի (նիշագիտության) առաջին դասակարգողը[փա՞ստ]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լակիերը ծնվել է 1824 թվականին, Տագանրոգ քաղաքում: 1835 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել ու բնակություն է հաստատել է Մոսկվայում: Հաշվի առնելով հոր՝ Բորիս Լվովիչի աստիճանակարգը՝ Լակիերների տոհմը ներառվել է Մոսկվայի նահանգի ազնվականների տոհմագրքում:

1845 թվականին Ալիքսանդրը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի համալսարանը, ստացել ոսկե մեդալ ու թեկնածուի աստիճան և խնդրագիր է ներկայացրել մայրաքաղաքում՝ նախարարություններից մեկում ծառայության ընդունվելու համար: Կարիերան սկսել է Պետերբուրգում՝ արդարադատության նախարարության քաղաքացիական բաժանմունքում՝ որպես սեղանի պետի կրտսեր օգնական: Մեկ տարի անց դարձել է սեղանի պետ, ևս մեկ տարի անց՝ բաժանմունքի պետ, տիտղոսավոր խորհրդական: 1850 թվականին նա արդեն կոլեգիալ խորհրդական էր, իսկ մինչ այդ՝ 1848 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել էր մագիստրոսական թեզը՝ «Վոտչինաների և կալվածքների մասին» թեմայով: Ընդ որում՝ համարելով, որ նրա այդ աշխատությունը արժեքավոր է, կարևոր, լույս էին ընծայել առանձին գրքով:

1854 թվականի դեկտեմբերին Լակիերը «Կայսերական հնագիտական ընկերության նոթագրություններ» ժողովածուում / իսկ հաջորդ տարում՝ նաև առանձին գրքով/ հրատարակել է «Ռուսական հերալդիկա» աշխատությունը, որի համար նրան շնորհվել է հեղինակավոր Դեմիդովյան մրցանակ (բավական է նշել, որ այդ մրցանակի դափնեկիրների թվում են այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպես՝ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը հայտնագործած Դ. Մենդելեևը, բժշկագիտության հսկաներ Ն. [Պիրոգով]]ը, Ի. Սեչենովը...): Ծառայության մեջ նույնպես առաջ էր գնացել հսկայի քայլերով. արժանացել էր արքունի խորհրդականի բարձր աստիճանի և ծառայում էր որպես Սենատի երրորդ դեպարտամենտի առաջին բաժանմունքի քարտուղար:

1856-1858 թվականներին Ալեքսանդր Լակիերը ճանապարհորդել է Արևմտյան Եվրոպայում, Պաղեստինում, Ամերիկայում, ուղևորության ընթացքում իր ստացած տպավորությունների վերաբերյալ ընդարձակ գրառումներ կատարել ճամփորդական օրագրերում, որոնցից առանձին հատվածներ 1858 թվականին հրատարակվել են «Սովրեմեննիկ», «Ռուսսկի վեստնիկ», «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրերում: Հաջորդ տարի՝ 1859 թվականին Պետերբուրգում հրատարակել է «Ճամփորդություններ Հյուսիսային Ամերիկայի նահանգներում, Կանադայում և Կուբայում» գիրքը:

1858 թվականի ողջ ամառն անց է կացրել Ռուսաստանի հարավում ու Կովկասում ճամփորդելով, այցելել է նաև հայրենի Տագանրոգ ու Կիև, իսկ սեպտեմբերին մեկնել է Պետերբուրգ, ծառայության անցել ներքին գործերի նախարարությունում. այստեղ զբաղվել է վիճակագրական աշխատանքներով, եղել է նաև գյուղացիների ազատագրման հանձնաժողովի արձանագրությունները խմբագրողը:

1859 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ (առաջին կինը՝ Օլգա Պետրովնա Պլետնյովան, մահացել էր դեռևս 1852 թվականին՝ 22 տարեկան հասակում), տեղափոխվել է բնակվելու երկրորդ կնոջ՝ Ելենա Մարկովնա Կոմնինո-Վարվացիի հորը պատկանող «Զոլոտայա կոսա» դաստակերտում և Տագանրոգում զբաղվել է փաստաբանությամբ:

1870 թվականի հունվարի 28-ին Ալեքսանդր Լակիերը հանկարծամահ է եղել (46 տարեկան հասակում): Շիրիմը, որ գտնվում է Տագանրոգի Հին գերեզմանատանը, 2014 թվականին վերականգնվել է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]