Էդմոն Աբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդմոն Աբու
ֆր.՝ Edmond About
Portrait of Edmond About mg 0112.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3][4][5][6][7][8][9][7][10]
ԾննդավայրԴյոզ[1][3]
Վախճանվել էհունվարի 16, 1885(1885-01-16)[2][3] (56 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3]
ԳերեզմանՊեր Լաշեզ[11]
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և արվեստի քննադատ
Լեզուֆրանսերեն[2][3]
ՔաղաքացիությունՖրանսիա[3]
ԿրթությունՇարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց
Գիտական աստիճանagrégation de lettres?[12] (1851)
Գրական ուղղություններAnti-Greek sentiment?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա և Մասոնություն
Համատեղ ապրողAlice Ozy?
Edmond About Վիքիպահեստում

Էդմոն Ֆրանսուա Վալենտին Աբու (ֆր.՝ Edmond François Valentin About, փետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3][4][5][6][7][8][9][7][10], Դյոզ[1][3] - հունվարի 16, 1885(1885-01-16)[2][3], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1][3]), 19-րդ դարի ֆրանսիացի գրող, հրապարակագիր, ժուռնալիստ, ֆլոբերյան գրական դպրոցի ներկայացուցիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1884 թ.)։

1855 թվականին լույս է ընծայել «Արդի Հունաստանը» («Le Grec contemporain») գիրքը, որտեղ միմյանց հետ համեմատելով հին ու նոր Հունաստանները՝ սուր ծաղրի է ենթարկում ժամանակակից բարքերը և ցրում իդեալական պատկերացումները հունական իրականության մասին։ Այդ նույն տարում հրատարակել է իր առաջին վեպը՝ «Tolla Feraldi»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել, ջերմորեն ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատության կողմից, նպաստել հեղինակի համբավի հետագա տարածմանը։ Դրան հաջորդել են Էդմոն Աբուի հեղինակած նոր վեպերը՝ «Le roi des Montagnes»-ը (1856), «Germaine»-ը (1857), «Les échasses de maître Pierre»-ը (1858) և մի ամբողջ շարք պատմվածքներ ու նորավեպեր։ Նա հեղինակել է նաև կատակերգություններ, որոնցում վառ կերպով դրսևորվել է երգիծաբանի նրա տաղանդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1828 թվականի փետրվարի 14-ին, լոթարինգիական Դյոզ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում[13]։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի աստվածաբանական դպրոցում, ապա ընդունվել Շառլեմանի գիմնազիան, որի փայլուն աշակերտներից մեկն է եղել, հաղթել է փիլիսոփայության մրցույթում և արժանացել պատվավոր պարգևի։ 1848 թվականից ուսումը շարունակել է «Էկոլ նորմալ սուպերիոր»-ում, որտեղ 1851 թվականին առաջին մրցանակն է շահել գրականության ավարտական քննությունը փայլուն կերպով հանձնելու համար[14]։ Դրանից հետո երկու տարի՝ մինչև 1853 թվականը սովորել է Աթենքի ֆրանսիական դպրոցում (այստեղ նրա դասընկերների թվում էր ապագա անվանի ճարտարապետ Շառլ Գառնիեն)։ 1867-1868 թվականներին ճամփորդել է Եգիպտոսում։

Հակակղերական հայացքների տեր ու վճռական անձնավորություն լինելով՝ Էդմոն Աբուն իր առաջին իսկ հրապարակագրական ելույթներում դրսևորել է իրեն որպես թունդ բանավիճող և սուր երգիծանքի զենքը հմտորեն գործածող։ Պաշտպանել է Ֆրանսիական Երրորդ Հանրապետությունը, Ադոլֆ Թիերի վարած քաղաքականությունը՝ այդ նպատակին ծառայեցնելով իր հիմնադրած «XIX դար» ամսագիրը[15], որի գլխավոր խմբագիրն էր նաև[16]։ 1862 թվականի մարտի 7-ին նրան ներկայացրել են «Սուրբ Հովհաննես Երուսաղեմցի» մասոնական օթյակի անդամներին։ Ներսից մանրամասնորեն ու խորությամբ ծանոթանալով օթյակի դրվածքին՝ նա բարձրաստիճանն մասոնների մասին սուր քննադատական հոդվածներ է հրատարակել Le Siècle-ում[17]։

1884 թվականի հունվարի 24-ին Էդմոն Աբուն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Վախճանվել է դրանից մեկ տարի անց՝ հիսունվեց տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոն Աբուի պատվին փողոցներ են անվանակոչվել Փարիզում, Դյոզում, Մեցում, Սեն Ավոլում, Մալո լը Բենում, Նանսիում, Սևվեռնում, Հավրում, Լիմոժում, Գրենոբլում, Պլեսի-Ռոբինսոնում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում։ Նրա պատվին հուշատախտակ է փակցված Սևեռնի այն վիլլայի պատին, որտեղ մի քանի տարի ապրել է նա։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tolla - Paris, éditeur=Hachette, année 1855|date=1855,pages totales=308
  • La Grèce contemporaine, 1855, Sur Wikisource
  • Les Mariages de Paris, 1856, Dont « Les Jumeaux de l'hôtel Corneille », « L'Oncle et le Neveu », « Terrains à vendre », « Le Buste », « Gorgeon » et « La Mère de la Marquise ».
  • Le Roi des montagnes, 1857, Sur Wikisource
  • Germaine, 1857 http://www.gutenberg.org/etext/18092%7Ctexte=Projet Gutenberg (e-books)}} ; Sur Wikisource
  • Maître Pierre, 1858,
  • Trente et Quarante. Sans dot. Les parents de Bernard|date=1859}}.
  • La Question romaine, 1859, Sur Wikisource
  • L'Empereur et la Prusse|date=1860}}.
  • La Nouvelle Carte d'Europe (15 avril)|date=1860}}.
  • Rome contemporaine, 1861 Sur Wikisource
  • Ces Coquins d'agents de change, 1861,
  • Lettre à M. Keller|date=1861
  • Le Cas de M. Guérin, 1862
  • L'Homme à l'oreille cassée, 1862 http://www.gutenberg.org/etext/13704%7Ctexte=Projet Gutenberg (e-books)}} ; Sur Wikisource
  • Le Nez d'un notaire, 1862
  • Théâtre impossible. Guillery. L'Assassin. L'Éducation d'un prince. Le Chapeau de Sainte Catherine|date=1862}}.
  • Dernières lettres d'un bon jeune homme à sa cousine Madeleine|date=1863}}.
  • La Vieille roche - 1ère partie։ Le Mari imprévu (1865) - 2ème partie։ Les Vacances de la comtesse (1865) - 3ème partie։ Le Marquis de Lanrose (1866)
  • Madelon| (2 volumes, 1863)
  • Le Progrès, 1864
  • Les Questions d'argent : les assurances, 1865
  • Causeries, première et deuxième séries (1865-1866)
  • La Vieille Roche. Le mari imprévu. Les vacances de la comtesse. Le marquis de Lanrose (3 volumes, 1865-1866)  
  • Le Turco. Le bal des artistes. Le poivre. L'ouverture au château. Tout Paris. La chambre d'ami. Chasse allemande. L'inspection générale. Les cinq perles|date=1866}}.
  • L'Infâme|date=1867}}.
  • ABC du travailleur, 1868 https://www.scribd.com/doc/12590934/Edmond-About-ABC-Du-Travailleur}}
  • Les Mariages de province. La fille du chanoine. Mainfroi. L'album du régiment. Étienne, 1868,
  • Le Fellah : souvenirs d'Égypte, 1869
  • Alsace, 1871-1872, 1873
  • Le Roman d'un brave homme, 1880 https://archive.org/details/leromandunbrave00abougoog}}
  • De Pontoise à Stamboul. Le grain de plomb. Dans les ruines. Les œufs de Pâques. Le jardin de mon grand'père. Au petit Trianon. Quatre discours|date=1884.
  • Nouvelles et souvenirs|date=1885.
  • Le Dix-neuvième Siècle|date=1892.

Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guillery, comédie en 3 actes, en prose, Paris, Théâtre-Français, février 1856.
  • Risette : ou les Millions de la mansarde, vaudeville en 1 acte, Paris, théâtre du Gymnase, 8 août 1859.
  • Le Capitaine Bitterlin, comédie en 1 acte, en prose, Paris, théâtre du Gymnase-Dramatique, 27 octobre 1860.
  • Un mariage de Paris, comédie en 3 actes, avec Émile de Najac, Paris, théâtre du Vaudeville, 5 juillet 1861.
  • Gaëtana, drame en 5 actes en prose, Paris, théâtre de l'Odéon, 3 janvier 1862.
  • Nos gens, comédie en 1 acte, avec Émile de Najac, Paris, théâtre du Gymnase, 23 août 1866.
  • Histoire ancienne, comédie en 1 acte, avec Émile de Najac, Paris, Théâtre-Français, 31 octobre 1868.
  • Retiré des affaires, comédie en 2 actes, avec Émile de Najac, Paris, théâtre du Vaudeville, 11 octobre 1869.
  • L'Assassin, comédie en un acte, Paris, théâtre du Gymnase-Dramatique, 29 septembre 1882.

Արվեստաբանական, քննադատական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Voyage à travers l’Exposition des beaux-arts (peinture et sculpture), 1855.
  • Nos artistes au Salon de 1857, 1858
  • Salon de 1864, 1864
  • Salon de 1866, 1867
  • Le Salon de 1868, 1868
  • Salon de 1869, 1869
  • Peintures décoratives exécutées pour le foyer public de l’Opéra par Paul Baudry, 1874
  • Le Décaméron du Salon de peinture pour l’année 1881, 1881
  • Quinze journées au Salon de peinture et de sculpture (année 1883), 1883

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118643606 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 6. — ISBN 978-2-221-06888-5
  4. 4,0 4,1 RKDartists
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 NooSFere — 1999.
  8. 8,0 8,1 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  9. 9,0 9,1 BD Gest'
  10. 10,0 10,1 Vegetti Catalog of Fantastic Literature
  11. Moiroux J. Le cimetière du Père-LachaiseParis: 1908. — P. 43.
  12. Chervel A. (unspecified title)
  13. auteur1 = Émile Bellier de La Chavignerie| auteur2 = Louis Auvray | title = Bellier et Auvray | langue = fr |volume = 1 |éditeur = | année = 1882 | pages totales = | page = 5 | isbn = | онлајн текст = http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k1133832/f6.item.zoom}}
  14. «Les agrégés de l'enseignement secondaire. Répertoire 1809-1950»  .
  15. Numéros du http://gallica.bnf.fr/ark:/12148/cb32757974m/date XIX] во Gallica, дигитална библиотека на Националната библиотека на Франција.
  16. Gallica Académie française
  17. Daniel Ligou, Dictionnaire de la Franc-maçonnerie, Presses universitaires de France, 3e éd., 1991, [1].

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝