Վիկտոր Շկլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Շկլովսկի
ռուս.՝ Ви́ктор Бори́сович Шкло́вский
Sklovsky.jpg
Ծնվել էհունվարի 12 (24), 1893[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1984(1984-12-05)[1] (91 տարեկանում) կամ դեկտեմբերի 6, 1984(1984-12-06) (91 տարեկանում)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, կինոքննադատ, սցենարիստ, բանաստեղծ, գրական քննադատ, գիտաֆանստաստիկ գրող, գրականության պատմաբան, կինոգետ և լեզվաբան
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերէսսե, Սցենար և վեպ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Գեորգիևյան խաչ
ԱմուսինQ4446179?
Viktor Shklovsky Վիքիպահեստում

Վիկտոր Բորիսի Շկոլովսկի (հունվարի 12 (24), 1893[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 5, 1984(1984-12-05)[1] կամ դեկտեմբերի 6, 1984(1984-12-06), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, գրականագետ, գրաքննադատ, կինոգետ և սցենարիստ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ․ Բ․ Շկլովսկին ծնվել է 1893 թ֊ի հունվարի 12 (24)֊ին Սանկտ-Պետերբուրգում։ Հայրը (հրեական ծագմամբ)՝ Բորիս Վլադիմիրի Շկլովսկին, եղել է մաթեմատիկոս (հետագայում՝ ծանր հրետանային դասընթաների պրոֆեսոր), իսկ մայրը՝ Վառվառա Կառլովան ունեցել է գերմանական ծագում[3][4] ։ Հոր հարազատ եղբայրը՝ Իսահակ Վլադիմիրի Շկլովսկին (1864-1935), եղել է հայտնի լրագրող, քննադատ և հանդես է եկել Դիոնեո կեղծանվամբ։ Վիկտոր Շկլովսկու ավագ եղբայրը՝ Վլադիմիր Շկլովսկին (12/03/1889 - 11/24/1(937,) բանասեր էր և դասավանդել է Սանկտ֊Պետերբուրգի ուղղափառ հոգևոր ակադեմիայում՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Վերջինս 1919-1922 թվականներին հանդիսացել է Պետրոգրադի ուղղափառ միաբանության խորհրդի անդամ, բազմիցս ձերբակալվել է և 1937 թ֊ին գնդակահարվել[5]։ Մյուս եղբայրը՝ Նիկոլայ Շկլովսկին (1890-1918), գնդակահարվել է 1918 թ֊ին՝ որպես սոցիալիստական հեղափոխական։ Քույրը՝ Եվգենիա Բորիսովնա Շկլովսկայան (1891-1919) մահացել է Սանկտ֊Պետերբուրգում 1919 թ֊ին[6]։ Վիկտոր Շկլովսկու երիտասարդությունն անցել է Սանկտ֊Պետերբուրգում։ 1910 թ֊ին ձախողեց Նիկոլաևյան կորպուսի կուրսանտի քննությունները։ 1913 թ֊ին արծաթե մեդալով ավարտեց Ն․Պ․ Շեպովալնիկովայի մասնավոր գիմնազիան։ Գիմնազիայում ուսանելու տարիներին սկսեց տպագրվել «Գարուն» ամսագրում։ Սովորել է Սանկտ֊Պետերբուրգի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետում։ Նա հաճախում էր այնպիսի հայտնի դասախոսների դասախոսություններին, ինչպիսիք էին ակադեմիկոսներ Կռաչկովսկին և Բոդուեն դը Կուռտենեն։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, 1914 թ֊ի աշնանը Վիկտոր Շկլովսկին որպես կամավոր, միացավ ռուսական բանակին։ Զինվորական մի քանի մասնագիտություն փոխելով՝ 1915 թ֊ին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ ծառայության անցավ զրահատանկային սպաների դպրոցում։ Այս ժամանակահատվածում Շկլովսկին մի խումբ համախոհների հետ (Լ․ Պ․ Յակուբինսկի, Է․ Դ․ Պոլիվանով, Օ․ Մ․ Բրիկ և ուրիշներ) պատրաստում է պոետական լեզվի տեսության առաջին և երկրորդ հրատարակությունները (1916, 1917), որտեղ ներառվել էր նաև Շկլովսկու ավելի ուշ գրված քրիստոմատեական «Պոեզիայի և անհասկանալի լեզվի մասին» և «Արվեստն ինչպես ոճ» աշխատությունները։ 1916 թ֊ից Շկլովսկին դարձավ «Բանաստեղծական լեզվի տեսություն հասարակության համար» ուսումնասիրության նախաձեռնողը (ОПОЯЗ), համախմբեց գրաքաննադատական դպրոցի տեսաբաններին և ներմուծեց «օտարացում» տերմինը։ Փետրվարյան հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, ընտրվել է Արևմտյան զրահատանկային դիվիզիայի կոմիտետի անդամ՝։ Նրա կազմում մասնակցել է Պետրոգրադի խորհուրդի աշխատանքին։ Որպես ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական՝ ուղարկվել է Հարավ֊Արևմտյան ճակատ, որտեղ 1917 թ֊ի հուլիսի 3-ին անձամբ ղեկավարել է գնդերից մեկի գրոհը, որտեղ վիրավորվել է և պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաղով՝ Լ․ Գ․ Կոռնիլյովի կողմից։ Ապաքինվելուց հետո, որպես Ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական, ուղարկվել է Կովկասյան Առանձին հեծելազորային կորպուս՝ Պարսկաստան, որտեղ կազմակերպել է ռուսական զորքերի էվակուացիան և նրանց հետ վերադարձել է Պետերբուրգ 1918֊թ֊ի հունվարի սկզբին։ Պետրոգրադում Շկլովսկին աշխատել է Ձմեռային պալատի գեղարվեստապատմական հանձնաժողովում և ակտիվ մասնակցություն է ունեցել էսէռների հակաբոլշևիկյան դավադրությանը։ Երբ դավադրությունը բացահայտվեց, Շկլովսկին ստիպված եղավ լքել Պետրոգրադը և տեղափոխվել Սարատով՝ որոշ ժամանակ թաքնվելով հոգեբուժարանում՝ միաժամանակ աշխատելով արձակի տեսության ստեղծման վրա։ Այնուհետև նա գնաց Կիև, որտեղ ծառայության անցավ 4-րդ ինքնապաշտպանական դիվիզիայում։ Ծանոթի խնդրանքն իրականացնելիս՝ Պետրոգրադ տեղափոխել մեծ գումար, հասնում է համարյա Մոսկվա, բայց ճանաչվելով Արտակարգ հանձնաժողովի գործակալ՝ ձերբակալումից խուսափելու համար դուրս է թռչում գնացքից։ Դրանից հետո, հասնելով մինչև մայրաքաղաք, հանդիպում է Մաքսիմ Գորկուն, ով նրա համար միջնորդում է Յա․ Մ․ Սվերդլովի մոտ։ 1918 թ֊ի վերջում Շկլովսկին որոշում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ 1919 թ֊ի սկզբին վերադառնում է Պետրոգրադ, որտեղ դասավանդում է գրականության տեսություն՝ Գեղարվեստական թարգմանության ստուդիայի «Համաշխարհային գրականություն» պետրոգրադյան հրատարակչությունում։ 1920 թ֊ի գարնանը Շկլովսկին մենամարտում վիրավորվում է, լքում է Պետրոգրադը և ուղևորվում կնոջը փնտրելու, որը մեկնել էր Ուկրաինա՝ սովից փրկվելու համար։ Կարմիր բանակի շարքերում Շկլովսկին մասնակցում է Ալեքսանդրովսկի, Խերսոնի և Կախովկայի մարտերին։ Այնուհետև Շկլովսկին կրկին վերադառնում է Պետրոգրադ և 1920 թ֊ի հոկտեմբերի 9-ին ընտրվում Ռուսաստանի Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր։ 1921-1922 թվականներից Շկլովսկին ակտիվորեն սկսեց տպագրվել «Պետերբուրգ», «Մշակույթի տուն», «Գրանկյուն» ամսագրերում, հրատարակեց «Հեղափոխություն և ռազմաճակատ» հուշագրությունը, մասնակցել է «Սրապիոն եղբայրների» հավաքներին։ Բայց 1922 թվականից սկսվեցին էսեռների ձերբակալությունները և Շկլովսկին 1922 թ֊ի մարտի 4-ին փախավ Ֆինլանդիա՝ փրկվելով ձերբակալությունից։ Նրա կինը՝ Վասիլիսա Շկլովսկայա֊Կորդին, ձերբակալվել է և որպես պատանդ պահվել է որոշ ժամանակ։ Մաքսիմ Գորկուն ուղղված նամակում Շկլովսկին գրել է․ « Նրան ազատեցին՝ վճարելով 200 ռուբլի ոսկի՝ որպես գլխագին։ Գլխագինը պարզվեց «վայրի», քանի որ այն կատարվել է գրականագետների հետ միասին՝ Սրապիոնների գլխավորությամբ[7]։ Շկլովսկին 1922 ապրիլի 22-ից մինչև 1923 թ֊ի հունիսն ապրեց Բեռլինում, որտեղ 1923 թ֊ին ստեղծեց «Սենտիմենտալ ճանապարհորդություն» հուշագրությունը։ 1922 թ֊ի վերջին Շկլովսկին սկսեց խնդրել ԽՍՀՄ վերադառնալու համար։ Վերադարձավ 1923 թ֊ի սեպտեմբերին և ապրեց Մոսկվայում։ Եղել է մտերիմ ֆուտուրիստների Վ․ Խլեբնիկովի, Ա․ Կռուչյոնիխի, Վ․ Մայակովսկու հետ և նրանց հետ յուրահատուկ ծանոթություն ուներ։ 1930 թվականին Շկլովսկին հանդես եկավ «Մի գիտական սխալի մասին» հոդվածով։ 1932 թ֊ի աշնանը Շկլովսկին մեկնեց շինարարական ճանապարհորդության Բելմոր֊Բալթիկ ջրանցքում։ Այցի գլխավոր նպատակը հանդիսացել է ոչ թե նյութերի հավաքագրում, այլ եղբոր հետ հանդիպումը, որը ձերբակալված էր։ Շկլովսկին մահացել է 1984 թ֊ի դեկտեմբերի 5-ին և թաղվել է Մոսկվայի Կունցևսկու դամբարանում:

Գիտական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալիստական դպրոցի գաղափարները գրականագիտության մեջ ներմուծեց Շկլովսկին և հանդիսացավ դրա հիմնադիրը։ Բացի այդ Լև Տռոցկին նշեց, որ «Շկլովսկու ջանքերը փոքր չէին․․․ »[8] ։

Ամենակարևոր գիտական բացահայտումը եղավ «Օտարացում» հասկացության ներմուծումը գրականագիտության մեջ[9]։

Շկլովսկու ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին կինը֊ Վասիլիսա Շկլովսկայա֊Կորդի (1924-1977), նկարիչ
  2. Տղան֊ Նիկիտա Շկլովսկի֊ Կորդի (1924-1945), զոհվել է ճակատամարտում
  3. Աղջիկը֊ Վառվառա Շկլովսկայա֊Կորդի, ֆիկիկոս (ծնվել է 1927)
  4. Երկրորդ կինը֊ Սեռաֆիմ Սուոկի, ամուսնացել է 1956 թվականին[10][11]։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի
  • Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշան (31.01.1931...)
  • Ազգերի ընկերության շքանշան

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гриц Т. С. Творчество Виктора Шкловского. (О «третьей фабрике»). — Баку: Тиа. «Омзака», 1927. — 38 с.
  • Эйхенбаум Б. О Викторе Шкловском, в кн.: Мой временник. — Л.: 1929.
  • Гуковский Г. Шкловский как историк литературы // Звезда. — 1930. — No 1.
  • Сарнов Б. Глазами художника // Новый мир. — 1964. — No 7.
  • Левин Е. Виктор Шкловский — теоретик кино // Искусство кино. — 1970. — No 7.
  • Добин Е. С. Виктор Шкловский — аналитик сюжета. в кн.: Сюжет и действительность. — Л.: 1976.
  • Русские советские писатели-прозаики. Биобиблиографический указатель, т. 6, ч. 1, — М.: 1969.
  • Панченко О. Виктор Шкловский: текст — миф — реальность. — Szczecin, 1997.
  • Андроников И. Л. Шкловский, в кн.: Ираклий Андроников Избранные произведения в двух томах. Т. 2, — М.: 1975.
  • Rad Borislavov, Revolution is Evolution: Evolution as a Trope in Šklovskijʼs Literary History // Russian Literature, 69,2-4 (15 February-15 May 2011), 209—238.

В.Каверин «Я поднимаю руку и сдаюсь». В кн. : Эпилог. — М.: 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Шкловский Виктор Борисович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. В. Б. Шкловский «Сентиментальное путешествие»: Борис Владимирович Шкловский происходил из Умани из семьи лесника, вырос в Елизаветграде. Его мать (бабушка Виктора Шкловского) опубликовала книгу мемуаров на идише, заканчивающуюся периодом Гражданской войны.
  4. В. Б. Шкловский «Сентиментальное путешествие»: Карл Бундель был садовником Смольного института и сыном венденского пастора; его жена Анна Севастьяновна Каменоградская была дочерью диакона из Царского Села.
  5. Шкловский Владимир Борисович
  6. В. Шкловский. Письма внуку
  7. В. Б. Шкловский. Письма М. Горькому (1917—1923 гг.). Примечания и подготовка текста А. Ю. Галушкина. — «De Visu», 1993, № 1.
  8. Л. Троцкий. Литература и революция. — М.: Красная новь, 1923. — С. 119.
  9. И. А. Пильщиков. Наследие русской формальной школы и современная филология // Антропология культуры, вып. 5. — С. 320.
  10. Страницы истории: любовь, страсть и измена…
  11. Мария Котова, Олег Лекманов — ПЛЕШИВЫЙ ЩЕГОЛЬ