Յոհան Գոտլիբ Ֆիխտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Յոհան Գոտլիբ Ֆիխտե
Johann Gottlieb Fichte
Johann Gottlieb Fichte.jpg
Ծնվել է մայիսի 19, 1762({{padleft:1762|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] Ռամենաու[1]
Մահացել է հունվարի 27, 1814({{padleft:1814|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}}) (51 տարեկանում) կամ հունվարի 29, 1814({{padleft:1814|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (51 տարեկանում) Բեռլին[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ուղղություն գերմանական իդեալիզմ
Մասնագիտություն փիլիսոփա
Հաստատություն(ներ) Ենայի համալսարան և Q20266894?
Անդամակցություն Բավարիական գիտությունների ակադեմիա
Ազդվել է Իմանուիլ Կանտ
Ազդել է Ֆրիդրիխ Շելինգ
Johann Gottlieb Fichte Վիքիպահեստում

Յոհան Գոտլիբ Ֆիխտե (գերմ.՝ Johann Gottlieb Fichte, 1762 թ. մայիսի 19 - 1814 թ. հունվարի 27, Բեռլին, Պրուսիա), գերմանացի փիլիսոփա և հասարակական գործիչ, գերմանական դասական իդեալիզմի ներկայացուցիչ։

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Ենայի և Լայպցիգի համալսարաններում։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ աշխատություն է գրել ի պաշտպանություն մտքի ազատության։ 1794-99-ին եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր, սակայն աթեիզմ քարոզելու մեղադրանքի պատճառով, ստիպված հեռացել է Ենայից, տեղափոխվել Բեռլին, 1810-ից՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1810-12-ին՝ առաջին ընտրովի ռեկտորը։ Ֆիխտեի դասախոսական գործունեության գագաթնակետը եղավ հռչակավոր «Խոսք ուղղված գերմանակւեն ազգին» ճառը (1808)։

Ֆիխտեի փիլիսոփայական հայացքները[խմբագրել]

Ֆիխտեի հիմնական գաղափարները արտահայտված են մի շարք աշխատություններում՝ «Գիտաուսմունք» ընդհանուր վերնագրով (1794)։ Ֆիխտեն ելնում է «տեսական բանականության» (գիտության) նկատմամբ «գործնական բանականության» (բարոյականության) առաջնայնության կանտյան դրույթից։ Սակայն, որպեսզի բարոյականությունը մարդկային կյանքի իրական հիմքը հանդիսանա, այն պետք է կանխադրվի տեսականորեն՝ գիտակցության ակտիվության պայմանների համակարգային բացահայտման մեջ։ Այս խնդիրը դրված է փիլիսոփայության առջև։

Փիլիսոփայության սկիզբը Ֆիխտեն տեսնում է «Ես»-ի անմիջականորեն տրված փաստի մեջ, որը «արգասաբեր երևակայության» (սուբյեկտի անգիտակցական գործունեության) միջոցով ենթադրում է «ոչ-Ես»-ը՝ ճանաչողության օբյեկտը։ Այդպիսով հաստատվում են «գիտաուսմունքի» առաջին երկու հիմնադրույթները՝ ինքն իրեն որպես թեզիս ենթադրող «Ես»-ը և որպես հակաթեզիս նրան հակադրված «ոչ-Ես»-ը։ Այս հակաթեզիսը Ֆիխտեն հաղթահարում է երրորդ հիմնադրույթում, որը հաստատում է «Ես»-ի և «ոչ-Ես»-ի համադրությանը, որովհետև սուբյեկտի և օբյեկտի հակադրումը նա հասկանում է էմպիրիկորեն, այնինչ այս հակադրման բուն պայմանը թաքնված է բացարձակ «Ես»-ի մեջ։

«Գիտաուսմունքի» հետագա վերամշակումներում Ֆիխտեն հատկապես պնդում է այս դրույթը՝ խուսափելու համար այն կարծիքից, թե իբր մարդկային «Ես»-ն է ստեղծում իրեն շրջապատող էմպիրիկական աշխարհը։ Տեսական փիլիսոփայության իմաստն այն է, որ մարդկային «Ես»-ը, ինչպես և նրան շրջապատող աշխարհը, բացարձակ (աստվածային) «Ես»-ի արդյունքներն են։

Ֆիխտեի գործնական փիլիսոփայության (ընդգրկում է բարոյագիտությունը, իրավունքի ու պետության մասին ուսմունքը և մանկավարժությունը) կենտրոնում ստոիցիզմի ոգով ըմբոնված ազատության գաղափարն է։ Քանի որ աշխարհը ենթարկվում է անհրաժեշտության սկզբունքին, ազատությունը ոչ թե անհրաժեշտ օրենքների շրջանակից դուրս գալու անիմաստ փորձն է, այլ բարոյական նորմաներին ինքնակամ նվիրվածությունը։

Ֆիխտեի փիլիսոփայությունը մեծապես ազդել է գերմանական դասական իդեալիզմի (Շելինգ և մասամբ Հեգել) և ռոմանտիզմի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118532847 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png