Գերման Լոպատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերման Լոպատին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1845(1845-01-25)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 26, 1918(1918-12-26)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Մասնագիտությունգրող, հեղափոխական, թարգմանիչ և հրապարակախոս
 German Lopatin Վիքիպահեստում

Գերման Լոպատին Ալեքսանդրովիչ (13 (25).1.1845, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի)- 1918, դեկտեմբերի 26, Պետրոգրադ), ռուս հեղափոխական, I Ինտերնացիոնալի գլխավոր խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1870-ական թվականներին ապրել է արտասահմանում, մտերիմ է եղել Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի հետ։ Ռուսերեն է թարգմանել Կ. Մարքսի «Կապիտալ»-ի I հատորի մի մասը։

1870-1871 թվականների ձմռանը Ն. Գ. Չեռնիշեսկուն աքսորից ազատելու անհաջող փորձ է կատարել։ Մի քանի անգամ բանտարկվել է։ 1883 թվականին, աքսորից փախչելուց հետո փորձել է վերականգնել «Նարոդնայա վոլյա»-ի կենտրոնական կազմակերպությունը։ Մարքսի և էնգելսի ազդեցությամբ Լոպատինը եկավ այն համոզման, որ Ռուսաստանը կանգնած է ոչ թե սոցիալիստական, այլ բուրժուադէաոկրատական վերափոխումների շեմին։ 1887 թվականին դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ տաժանակրության։ Ազատվել է 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лопатин Герман Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերման Լոպատին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 662